Մարդաբանական լեզվաբանություն

Մարդաբանական լեզվաբանություն, լեզվաբանության և մարդաբանության ենթաոլորտ է, որն ուսումնասիրում է լեզվի տեղն ու դերը սոցիալական և մշակութային համատեքստում[1]։ Մի շարք լեզվաբաններ կարծում են, որ մարդաբանական լեզվաբանության իրական դաշտ գոյություն չունի՝ նախընտրելով այն ընդգրկել «լեզվաբանական մարդաբանություն» տերմինի մեջ, մի մասն էլ համարում է, որ այդ երկու հասկացությունները փոխադարձաբար փոխարինելի են[1]։

Մարդաբանական լեզվաբանություն
Տեսակգիտական բնագավառ
Ենթադասլեզվաբանություն

Պատմություն խմբագրել

Մարդաբանության և լեզվաբանության այս երկու ոլորտները միասին ուսումնասիրվել են տասնիններորդ դարի տարբեր ժամանակներում, իսկ քսաներորդ դարի սկզբին մարդաբանության և լեզվաբանության հատման խաչմերուկը զգալիորեն աճել է։ Երբ ամերիկացի գիտնականները սկսել են ավելի շատ հետաքրքրվել Ամերիկայի բնիկ համայնքների բազմազանությամբ, մարդաբաններն ու լեզվաբանները միասին են աշխատել, և վերլուծել ամերիկյան բնիկների լեզուները և այն, թե ինչպես է լեզուն առնչվում նրանց ծագման, տարածման և խառնվածքի առանձնահատկություններին[2]։

Այս միջառարկայական մոտեցումը տարբերակել է ամերիկյան մարդաբանությունը եվրոպականից. մինչ եվրոպական մարդաբանությունը հիմնականում կենտրոնացած էր ազգագրության վրա, ամերիկյան մարդաբանությունը սկսել է ինտեգրել լեզվաբանությունը և այլ առարկաներ։ Մարդաբանական լեզվաբանությունն ի սկզբանե կենտրոնացած է եղել հիմնականում չգրված լեզվի վրա, բայց այժմ այն օգտագործվում է գրավոր ավանդույթներ ունեցող և չունեցող լեզուների համար[3]։

Վաղ շրջանի մարդաբան լեզվաբանները հիմնականում կենտրոնացել են երեք հիմնական ոլորտների վրա՝ լեզվաբանական նկարագրություն, դասակարգում և մեթոդաբանություն։

Լեզվաբանական նկարագրություն. գիտնականներ Ֆրանց Բոասը, Էդուարդ Սեպիրը, Լեոնարդ Բլումֆիլդը և Մերի Հաասը կազմել են տարբեր լեզուների լեզվական կառուցվածքի և առանձնահատկությունների նկարագրություններ։ Նրանք հետազոտություն են անցկացրել՝ օգտագործելով բնիկ խոսողների տեքստերի ձայնագրություններ, և վերլուծություններ կատարել տեքստերն ըստ լեզվի ձևի և ժանրի դասակարգելու համար[2]։

Դասակարգում. դասակարգումն ընդգրկել է լեզուների միջև գենետիկ հարաբերությունների սահմանումը։ Լեզվաբանական դասակարգումները թույլ են տվել, որ լեզվաբան-մարդաբանները մեծ քանակությամբ տեղեկատվություն համակարգեն բնակչության որոշակի խմբերի մասին։ Լեզուն դասակարգելով՝ գիտնականները կարողացել են համակարգել և կազմակերպել իրենց ազգագրական աշխատանքների տվյալները[2]։

Մեթոդաբանություն. Լեզուն վերլուծելով՝ մարդաբանական լեզվաբանությունը կարող է օգտագործել դրա բաղկացուցիչ մասերը՝ սոցիալական և մշակութային տեղեկատվություն ստանալու համար։ Այն նաև հնարավոր դարձնում նշանների նույնականացումը. Բոասը և Սեպիրը օգտագործեցին այս ընթացակարգերը՝ ցույց տալու համար, որ տվյալ լեզվի բնիկ խոսողների շրջանում լեզվական նշանները չեն կիրառվել[2]։

Ակնարկ խմբագրել

 
Հյուսիսային Ամերիկայի պոտենցիալ կենսառեգիոնների սխեմաներից մեկը: Գունավոր շերտագիծը ներկայացնում է անցումային կենսատոնները:Կենսատոնը կենսաշխարհագրական շրջան է, որը բնութագրվում է ոչ թե տարբերակիչ բիոտայով, այլ ավելի շուտ բիոտայի մի շարքից մյուսը տարբերակիչ անցումով: Դրանք հաճախ պարունակում են հարևան տարածաշրջանների բիոտայի բաշխման սահմանները:

Մարդաբանական լեզվաբանությունն այն բազմաթիվ գիտական ճյուղերից մեկն է, որոնք ուսումնասիրում են լեզուների դերը մարդկանց սոցիալական կյանքում և համայնքների ներսում[4]։ Դրան հասնելու համար փորձագետները պետք է հասկանային ոչ միայն լեզվական համակարգերի տրամաբանությունը, օրինակ՝ դրանց քերականությունը, այլև արձանագրեին այն գործողությունները, որոնցում օգտագործվում են այդ համակարգերը[4]։ 1960-1970-ական թվականներին հանրալեզվաբանությունը և մարդաբանական լեզվաբանությունը հաճախ դիտվում էին որպես ուսումնասիրության մեկ ոլորտ, բայց այդ ժամանակից ի վեր դրանք տարանջատվել են, քանի որ նրանց միջև նկատելիորեն աճել է ակադեմիական հեռավորությունը։ Թեև կան շատ նմանություններ և որոշակի ընդհանուր թեմաներ, ինչպիսիք են լեզուն և սեռը, սրանք երկու փոխկապակցված, բայց առանձին հասկացություններ են[4]։ Մարդաբանական լեզվաբանությունը ԱՄՆ - ում ի հայտ է եկել որպես մարդաբանության ենթաբաժին, երբ մարդաբանները սկսել են ուսումնասիրել տեղաբնիկ ժողովուրդների մշակույթները, քանի որ ամերիկյան հնդկացիական լեզուներն այլևս չէին կարող անտեսվել, և արագորեն վերաճել էին լեզվաբանության այն ենթաբաժնի, ինչպիսին որ հայտնի է այսօր[4][5]։

Մարդաբանական լեզվաբանությունը մեծապես ազդել է հետազոտությունների վրա այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեսողական ընկալումը (հատկապես գույնը) և այսպես կոչված՝ «բիոտարածաշրջանային ժողովրդավարությունը» կամ բիոռեգիոնալիզմը, որոնք երկուսն էլ կապված են շրջակա միջավայրի ընկալման լեզուներում առաջացած տարբերությունների հետ[5]։

Ավանդական լեզվաբանական մարդաբանությունը ևս կարևոր է ժողովուրդների սոցիոլոգիայի և ինքնակազմակերպման համար։ Օրինակ՝ պենան (Penan) ցեղերի լեզվի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրենց լեզվով կան վեց տարբեր բառեր, որոնց լավագույն անգլերեն թարգմանությունը «մենք»-ն է[5]։ Մարդաբանական լեզվաբանությունն ուսումնասիրում է այդ տարբերակումները և դրանք կապում հասարակությունների տեսակների և զգայարանների ու մարմնական (ժեստային) հարմարեցումների հետ, ճիշտ այնպես, ինչպես ուսումնասիրում է գույների ընկալման տարբերությունները լեզուներում. դրանք ունեն տերմինների բազմազանության աճի միտում։ Միևնույն բառը արտահայտվել է մարմնի տարբեր մասերի ու զգայարանների արտահայտման միջոցով, որոնց ուսումնասիրությունը բերում է իրավիճակային գիտելիքների ու իրավիճակային էթիկայի բացահայտման, որի արդյունքում հասկանալի է դառնում «մենք» նշելու համար օգտագործվող տերմինների տարբերակված բամազանությունը[5]:

Մարդաբանական լեզվաբանության երկու ճյուղերն են՝ անվանակարգային/դասակարգված և ազգագրական/հանրալեզվաբանական[2]։

Ինդեքսայնությունը վերաբերում է լեզվական ձևերին, որոնք զուգորդվում են իմաստի հետ՝ հատուկի և ընդհանուրի միավորման միջոցով, ի տարբերություն ուղղակի անվանման։ Օրինակ՝ մարդաբանական լեզվաբանը կարող է օգտագործել ինդեքսայնությունը՝ վերլուծելու համար, թե ինչ է ասում անհատի լեզվի օգտագործումը իր սոցիալական խավի մասին։ Ինդեքսավորումը բնորոշ է ձև-ֆունկցիա հարաբերություններին[2]։

Տարբերակում այլ միջճյուղայի ենթաբնագավառներից խմբագրել

Մարդաբանական լեզվաբանություն և լեզվաբանական մարդաբանություն տերմինները հաճախ համարվում են հոմանիշներ, սակայն մասնագետները հաճախ այդ երկուսն իրարից տարբերակում են։ Եթե մարդաբանական լեզվաբանությունը համարվում է լեզվաբանության ենթաբաժին, լեզվաբանական մարդաբանությունն ընդհանուր առմամբ համարվում է մարդաբանության ենթաբաժին[6]։ Մարդաբանական լեզվաբանությունը նաև օգտագործում է ավելի հստակ լեզվաբանական մեթոդաբանություն և ուսումնասիրում է լեզուները որպես «լեզվաբանական երևույթներ»[2]։ Ի վերջո մարդաբանական լեզվաբանությունը կենտրոնանում է լեզվի մշակութային և սոցիալական իմաստի վրա՝ շեշտը դնելով լեզվական կառուցվածքի վրա։ Ընդհակառակը, լեզվաբանական մարդաբանությունն ավելի շատ մարդաբանական մեթոդներ է օգտագործում (օրինակ՝ մասնակցային հսկողություն և ոլորտի դաշտային աշխատանք) լեզուն մշակութային շրջանակներում վերլուծելու և դրա սոցիալական օգտագործման կանոնները սահմանելու համար[2]։

Մարդաբանական լեզվաբանությունը լեզուն օգտագործում է մշակութային իրողությունները սահմանելու համար, իսկ հանրալեզվաբանությունը լեզուն դիտում է որպես սոցիալական ինստիտուտ[2]։ Մարդաբանական լեզվաբանությունը հիմնականում մեկնաբանական է՝ ձևավորելով լեզվի օգտագործման իմաստը դրա ձևերի, մատյանների և ոճերի միջոցով[1]։ Հանրալեզվաբանությունը, փոխարենը, ուսումնասիրում է, թե ինչպես է լեզուն առնչվում տարբեր սոցիալական խմբերի և ինքնությունների հետ, ինչպիսիք են ռասան, սեռը, դասը և տարիքը[6]։

Բաժիններ խմբագրել

Հնչույթաբանություն խմբագրել

Հնչույթաբանությունը լեզվաբանության ընդհանուր բաժին է, որը կենտրոնանում է ցանկացած լեզվի հնչյունների վրա։ Այն բացատրում է, թե ինչու են հնչյունական նշանները նույնականացնում բառերը[7]։

Հնչույթաբանությունը մեծ ուշադրություն է դարձնում դիտարկվող հնչյունների համակարգված կառուցվածքին։

Ձևաբանություն խմբագրել

Լեզվաբանության մեջ ձևաբանությունը սովորաբար ուսումնասիրում է տվյալ լեզվում բառերի կառուցվածքը՝ օգտագործվող բառի ձևն ավելի լավ հասկանալու համար։ Սա լեզվաբանության մի բաժին է, որը զբաղվում է բառերով, դրանց ներքին կառուցվածքով և ձևավորմամբ[8]։ Ձևաբանությունը լայնորեն դիտարկում է բառերի ձևերի կապը տվյալ լեզվի ներսում՝ կապված այն մշակույթի կամ միջավայրի հետ, որում դրանք արմատավորված են։

Մեթոդաբանություն խմբագրել

Հասարակական գիտություններում տեսական և մեթոդաբանական ուսումնասիրության վերաբերյալ կարելի է առանձնացնել երկու հիմնական ուղղություն՝ մենթալիստական (մտայնական) և բիհեյվիորիստական[9]։ Մենթալիստական ուղղությունը հասկացությունը դիտում է որպես միջնորդ հասկացություն, մինչդեռ բիհեյվիորիստական ուղղությունը վերաբերմունքը սահմանում է որպես հավանականության հասկացություն, չնայած հետազոտական պրակտիկայում երկուսն էլ չափվում են՝ ելնելով հակազդման փոփոխականությունից[10]։

Ընդհանրապես կառուցվածքի և բաղադրիչների հարաբերությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան, բայց ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ հարաբերությունները յուրացված են, կայուն են և դրականորեն կապված են վարքագծի հետ։ Մեթոդաբանական ուսումնասիրությունը ներառում է ամեն տեսակ ուղղակի և անուղղակի փոփոխություններ, սակայն լեզվական վերաբերմունքի ուսումնասիրությունների դեպքում ավելի շատ օգտագործվում են հարցաշարեր, քան այլ մեթոդներ։

Արտաքին համապատասխանության մեթոդը հանրալեզվաբանական փորձարարական մեթոդ է, որն օգտագործվում է որոշելու համար անհատի կամ համայնքի բնական զգայությունները որոշակի լեզվի, բարբառի կամ հնչերանգի նկատմամբ, և որը այնորեն օգտագործվում է լեզուների տարատեսակների և լեզուների սոցիալական նշանակության հետ կապված հետազոտություններում։ Այս մեթոդի հատուկ հարմարեցումը, որը կոչվում է հայելային արտապատկերում, խոստումնալից է թվում իրավիճակային մակարդակում լեզվի անցման հետևողական գնահատականները չափելու համար[11]։ Իրավիճակային՝ իրենց մասին խոսող միջոցները, այնպիսիք, ինչպիսիք կիրառում են Գրինֆիլդը և Ֆիշմանը[11], նույնպես կարող են լինել լեզուների և լեզվական տեսակների իրավիճակային օգտագործման նորմատիվային (կանոնակարգող) տեսակետներն ուսումնասիրելու շատ արդյունավետ միջոցներ։

Պարզվել է, որ հակվածության չափը առավել հարմար է վարքագծային միտումների վերաբերյալ տվյալների հավաքագրման համար[11]։ Հարցազրույցներից ստացված տվյալները կարող են մշակման և գնահատման դժվարություններ առաջացնել, և կարող են հարցվածների կողմնակալական տեսակետներ լինել, բայց հետազոտական հարցազրույցները կարող են հատկապես արդյունավետ լինել վերաբերմունքի գնահատման համար, հատկապես երբ դրանք օգտագործվում են որպես դիտարկման լրացում[10]։ Դիտարկման տվյալները կարող են մշակվել ձևականորեն, որպես տվյալներ, որոնք ստացվել են ավելի ֆորմալիստական միջոցներով, եթե փորձ է արվում տվյալները գրի առնել ավելի հանրամատչելի ձևերով, այլ ոչ թե մոտեցման միջոցով, ինչն առավել բնորոշ է այս տեսակի տվյալների համար, որը կիրառվում է մինչ օրս[9]։

Լեզվաբաններից շատերը կարծում են, որ լեզվական և սոցիալական վարքի համեմատությունը խոչընդոտվում է նրանով, որ լեզվաբանական և մարդաբանական հետազոտությունները հազվադեպ են հիմնվում համադրելի տվյալների հավաքածուների վրա[12]։ Մինչ մարդաբանի նկարագրությունը վերաբերում է կոնկրետ համայնքներին, լեզվաբանական վերլուծությունը վերաբերում է մեկ լեզվին կամ բարբառին, ինչպես նաև նշանների և կառուցվածքային նմանությունների միջոցով ձևավորված վարքին։ Լեզվաբանական վերլուծության գործընթացն ուղղված է ունիտար, կառուցվածքային առումով նմանատիպ ամբողջությունների հայտնաբերմանը[12]։

Այս ընթացակարգերի արդյունքը առօրյա խոսքն ու վարքը բնութագրող բազմաթիվ տարատեսակներից մեկ առանձին տեսակի ընտրությունն է։ Անգլերենը հաճախ ընկալվում է որպես մեկ լեզու, կարծես մարդիկ մոռանում են դրա հետ կապված բազմաթիվ բարբառներն ու շեշտադրումները։ Անգլերենը հաճախ ընկալվում է որպես միասնական լեզու՝ մոռանալով դրա հետ կապված բազմաթիվ բարբառները և շեշտադրումները։ Անգլերենը, որով խոսում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, տարբեր է Ավստրալիայում կամ Աֆրիկայում գործածվող անգլերենից։ Նույնիսկ այն ամերիկյան անգլերենը, որով խոսում են Նյու Յորք նահանգում, տարբեր է այն անգլերենից, որով խոսում են Ալաբամայում[12]։

Կոդի փոխարկում խմբագրել

Երբ խոսողը խոսակցության համատեքստում երկու կամ ավելի լեզուներ կամ լեզվական տարբերակների միջև փոխարկում է կիրառում, լեզվական տարբերակումների միակ ձևը չէ, որը կրում է սոցիալական կամ հղումային նշանակություն։ Այն տալիս է հատկապես հստակ մոտեցում սոցիալական գործընթացների և լեզվական ձևերի փոխհարաբերությունը հասկանալու համար։ Քանի որ այդ դեպքում և՛ սոցիալական, և՛ լեզվական սահմանները սովորաբար ավելի ակնհայտ են, քան մյուս միալեզու պայմաններում[13]։ Մարդաբանական լեզվաբանության մեջ կոդի փոխարկումը դիտարկվում է որպես կառուցվածքայնորեն միասնական երևույթ, որի իմաստը գալիս է ձևի, գործառույթի և ենթատեքստի միջև հարաբերությունների համընդհանուր օրինաչափությունից[13]։ Լեզվաբաններից շատերը կոդերի փոխարկմանը մոտենում են որպես բանավոր մարտավարության ձև, որը ներկայացնում է այն եղանակները, որոնցով առանձին անհատներին մատչելի լեզվական ռեսուրսները կարող են փոխարկելի լինել՝ կախված իրենց համայնքների սոցիալական սահմանների բնույթից[14]։

Չնայած շեշտը դրվում է սոցիալական փոխազդեցության մեջ լեզվի օգտագործման վրա, որպես այդ գործընթացների ուսումնասիրման նախընտրելի առանցք, բայց հասկանալի է, որ հետագա հետազոտությունները պետք է հաշվի առնեն տվյալ փոխազդեցության իրավիճակը որոշակի համայնքի ներսում կամ համայնքների միջև[14]։ Կոդերի անցման ուսումնասիրությունը ավելի ու ավելի է նպաստելու լեզվական համայնքների բնույթի ընկալմանը[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Foley, William A. (2012). The Encyclopedia of Applied Linguistics (անգլերեն). American Cancer Society. doi:10.1002/9781405198431.wbeal0031. ISBN 978-1-4051-9843-1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Blount, Ben G. (1995 թ․ ապրիլի 20). Handbook of Pragmatics. Amsterdam: John Benjamins Publishing Company. էջեր 36–45. ISBN 978-90-272-5081-0.
  3. Teeter, Karl V. (1964). «Anthropological Linguistics and Linguistic Anthropology». American Anthropologist. 66 (4): 878–879. doi:10.1525/aa.1964.66.4.02a00120.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Duranti, Alessandro (2009 թ․ մայիսի 4). Linguistic Anthropology: A Reader (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-4051-2633-5.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Language Socialization across Cultures - Cambridge University Press». www.cambridge.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. 6,0 6,1 I, E. R. (2015 թ․ դեկտեմբերի 16). «Anthropological Linguistics vs Sociolinguistics vs Linguistic Anthropology (ARGH!)». Yammering On (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 11-ին.
  7. «Phonology: The Sound Patterns of Language» (PDF).
  8. «Aronoff, Mark & Fudeman, Kirsten. What is Morphology? Oxford: Blackwell Publishing, 2005. xviii + 257 pp. £50 (hardback)/£16.99 (paperback). ISBN 0–631–20318–4/20319–2». Forum for Modern Language Studies (անգլերեն). 43 (1): 93–93. 2007 թ․ հունվարի 1. doi:10.1093/fmls/cql120. ISSN 0015-8518.
  9. 9,0 9,1 Agheyisi, Rebecca; Fishman, Joshua A. (1970). «Language Attitude Studies: A Brief Survey of Methodological Approaches». Anthropological Linguistics. 12 (5): 137–157. ISSN 0003-5483.
  10. 10,0 10,1 Duranti, Alessandro; Goodwin, Charles; PhD, Professor of Applied Linguistics Charles Goodwin (1992 թ․ մայիսի 21). Rethinking Context: Language as an Interactive Phenomenon (անգլերեն). Cambridge University Press. ISBN 978-0-521-42288-8.
  11. 11,0 11,1 11,2 Cooper, Robert L.; Greenfield, Lawrence (1969). «Language Use in a Bilingual Community*». The Modern Language Journal (անգլերեն). 53 (3): 166–172. doi:10.1111/j.1540-4781.1969.tb04584.x. ISSN 1540-4781.
  12. 12,0 12,1 12,2 «JSTOR» (անգլերեն). 2020 թ․ հոկտեմբերի 9. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. 13,0 13,1 Robertson, John S. (2015). «Language Contact, Inherited Similarity and Social Difference: The Story of Linguistic Interaction in the Maya Lowlands by Danny Law (review)». Anthropological Linguistics (անգլերեն). 57 (1): 104–107. doi:10.1353/anl.2015.0002. ISSN 1944-6527.
  14. 14,0 14,1 14,2 Heller, Monica (2010 թ․ սեպտեմբերի 15). Codeswitching: Anthropological and Sociolinguistic Perspectives (անգլերեն). Walter de Gruyter. ISBN 978-3-11-084961-5.