Մարգոտ Հոնեկեր (գերմ.՝ Margot Honecker), ի ծնե՝ Ֆայստ[7] (գերմ.՝ Feist, ապրիլի 17, 1927(1927-04-17)[1][2][3], Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4] - մայիսի 6, 2016(2016-05-06)[5][1][2][…], Սանտյագո, Չիլի), գերմանացի պետական գործիչ, 1963-1989 թվականներին կրթության նախարար, Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության (ԳՍՄԿ) գլխավոր քարտուղար Էրիխ Հոնեկերի կինը։

Մարգոտ Հոնեկեր
գերմ.՝ Margot Honecker
 
Կուսակցություն՝ Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Germany (1990)?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և communist
Ծննդյան օր ապրիլի 17, 1927(1927-04-17)[1][2][3]
Ծննդավայր Հալլե, Մերսբուրգ վարչական շրջան, Սաքսոնիա, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
Վախճանի օր մայիսի 6, 2016(2016-05-06)[5][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայր Սանտյագո, Չիլի
Թաղված Parque del Recuerdo Cemetery[6]
Քաղաքացիություն  Վայմարյան Հանրապետություն,  Նացիստական Գերմանիա,  Արևելյան Գերմանիա և  Չիլի
Ի ծնե անուն գերմ.՝ Margot Feist
Ամուսին Էրիխ Հոնեկեր
Զավակներ Սոնյա Հոնեկեր
 
Պարգևներ
Աշխատանքի հերոս Ժողովուրդների բարեկամության շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ոսկե շքանշան Orden de la Independencia Cultural Rubén Darío Կառլ Մարքսի շքանշան և Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1927 թվականի ապրիլի 17-ին կոշկակարի ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1938-1945 թվականներին, «Գերմանացի աղջիկների միության» անդամ էր։ Մարգոտի մայրը մահացել է 1940 թվականին։ 1945 թվականին անդամակցել է Գերմանիայի կոմունիստական կուսակցությանը[8], 1946 թվականից՝ Գերմանիայի «Ազատ երիտասարդական միության» քարտուղարությանը։ 1948 թվականից ղեկավարել է Էռնստ Թելմանի անվան Պիոներական կազմակերպությունը։

1950-ական թվականների սկզբին Մարգոտը ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Էրիխ Հոնեկերի հետ, ով 15 տարով մեծ էր նրանից և այդ ժամանակ արդեն ամուսնացած էր։ 1952 թվականին Մարգոտը և Էրիխ Հոնեկերից դուստր են ունեցել Սոնյա անունով, ում ծնունդից հետո՝ 1953 թվականին, Էրիխ Հոնեկերը բաժանվել է իր երկրորդ կնոջից և ամուսնացել Մարգոտի հետ[9]։

1963 թվականին Մարգոտ Հոնեկերը զբաղեցրել է ԳԴՀ-ի կրթության նախարարի պաշտոնը։ 1965 թվականի փետրվարի 25-ին նրա ներկայացմամբ ԳԴՀ-ում ընդունվել է կրթության համակարգի միասնականացման մասին օրենքը[10]։ Բացի այդ, Մարգոտ Հոնեկերը դպրոցներում ներմուծել է տարրական ռազմական պատրաստվածություն[8]։

Մարգոտ Հոնեկերը ԳԴՀ կրթության նախարարությունը գլխավորել է մյուս բոլոր նախարարներից շատ՝ ավելի քան 25 տարի։ 1989 թվականին նա ամուսնու հետ հրաժարական է տվել։

1990 թվականին նրան մեղադրանքներ են առաջադրել այլախոհների ձերբակալություններին մասնակցելու, ինչպես նաև, ընդդեմ իրենց ցանկությունների, երեխաների և ոչ հուսալի ծնողների բաժանման համար[11]։

Մարգոտ Հոնեկերը չի սիրել ԳԴՀ-ի բնակչության մեծ մասին՝ այն անվանելով «Միսս Կրթություն» և «մանուշակագույն վհուկ»։ Նա լավ գիտեր ռուսերեն և երբեմն թարգմանչի դեր է կատարել ամուսնու համար[12]։

1991 թվականին Մարգոտ ու Էրիխ Հոնեկերները փախել են ԽՍՀՄ՝ Գերմանիայում քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո Բորիս Ելցինի կառավարությունը նրանց վտարել է։ 1992 թվականից Մարգոտը մշտապես ապրել է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ դստեր և ամուսնու հետ։ 1994 թվականին մահացել է նրա ամուսինը՝ Էրիխ Հոնեկերը։

1999 թվականին Մարգոտ Հոնեկերը անհաջող կերպով փորձել է գերմանական կառավարությունից 60 300 եվրո փոխհատուցում պահանջել՝ երկու գերմանացիների վերամիավորումից հետո անձամբ իրեն պատկանող գույքի ապօրինի բռնագրավման համար։ Անհաջող էր նաև 2001 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերմանական դատարանի որոշման բողոքարկումը[13]։

2000 թվականին լույս է տեսել նրա զրույցների գիրքը Լուիս Կորվալանի հետ։ 2008 թվականի հուլիսի 19-ին՝ Սանդինիստական հեղափոխության 29-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, Նիկարագուայում նախագահ Դանիել Օրտեգան նրան հրավիրել է ներկայանալու հանդիսավոր ելույթով՝ ի հիշատակ այդ երկրում անգրագիտության վերացման գործում ԳԴՀ-ի օգնության[14], ինչը դարձել է նրա առաջին հրապարակային ելույթը Բեռլինի պատի անկումից ի վեր[15]։

2009 թվականի հոկտեմբերին մասնակցել է ԳԴՀ հիմնադրմանi 60-ամյակն նվիրված տոնակատարությանը չիլիացի գաղթականների հետ, որոնք այնտեղ ժամանակին քաղաքական ապաստանի իրավունք են ստացել։ Մարգոտ Հոնեկերը հայրենասիրական երգեր է երգել և կարճ ելույթ ունեցել՝ հայտարարելով, որ Արևելյան Գերմանացիները «լավ կյանք են ունեցել ԳԴՀ-ում» և, որ «կապիտալիզմը նրանց կյանքն ավելի վատ է դարձրել»[16]։ Մարգոտ Հոնեկերը մշտապես հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Գերմանիա[17][18]։

Մրցանակներ խմբագրել

  • Երկու անգամ՝ 1969 և 1984 թվականներին, պարգևատրվել է ԳԴՀ «Աշխատանքի հերոս» պատվավոր կոչմամբ[19].
  • Պատգևատրվել Է «Ռուբեն Դարիո»-ի շքանշանով[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #122782933 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.24horas.cl/internacional/muere-en-chile-margot-honecker-la-mujer-fuerte-de-la-alemania-comunista-2008225
  6. https://www.spiegel.de/politik/ausland/margot-honecker-die-beerdigung-in-santiago-de-chile-a-1091267.html
  7. Kunze, Thomas (2002 թ․ հունվարի 23). «Последние годы Эриха Хонеккера» (ռուսերեն). [1]. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  8. 8,0 8,1 «Margot Honecker: Die meistgehasste Frau der DDR». welt.de. 2007 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «East Germany's Former First Lady Turns 80». Deutsche Welle. 2007 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  10. «"Hallo Margot, alte Hexe"». Stern.de. 2007 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «Politicians demand return of Mrs. Honecker from Chile». Spokane Chronicle. 1992 թ․ հուլիսի 31.
  12. М.Болтунов. (2005). «Шампанское для Хонеккера» (ռուսերեն). [2]. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  13. ECtHR admissibility decision in cases No. 54999/00 ; 53991/00
  14. 14,0 14,1 Петр Левский. «Дело товарищей живет, товарищи доживают» (ռուսերեն). [3]. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  15. «Widow of East German Leader Feted in Nicaragua». SPIEGEL-ONLINE. 2008 թ․ հուլիսի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Barkin, Noah (2009 թ․ նոյեմբերի 1). «Purple witch decries fall of the Wall». Edinburgh: new.scotsman.com.
  17. Олег АРТЮШИН. «НЕ ВСЕ ПЕРЕВЕРНУЛИСЬ» (ռուսերեն). [4]. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  18. «Вдова Хонеккера не собирается возвращаться в Германию» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2007 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  19. Список Героев Труда ГДР