Մարգիտ Մադարաս (հունգ.՝ Madarász Margit, օգոստոսի 23, 1884(1884-08-23), Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 15, 1959(1959-02-15), Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի թենիսիստուհի, առաջին հունգարացի կինն է, որ հանդես է եկել թենիսի միջազգային մրցաշարում։

Մարգիտ Մադարաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թենիսիստ
Երկիր՝ Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 23, 1884(1884-08-23)
Ծննդավայր՝Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահվան ամսաթիվ՝փետրվարի 15, 1959(1959-02-15) (74 տարեկան)
Մահվան վայր՝Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]

Կենսագրություն խմբագրել

Մարգիտ Լաուրա Մադարասը ծնվել է Բուդապեշտում, թռչնաբան և բնանկարիչ Գյուլա Մադարասի և Մարգիտ Մարիա Լիգետիի ընտանիքում։ Նրա մայրական պապիկն է եղել բնանկարիչ Անտալ Լիգետին։ Մադարասի քույրերը՝ Կատալին և Սարոլտա Ցերիները նույնպես թենիսիստուհիներ են եղել[2]։

Գործունեություն խմբագրել

Մադարասն առաջին հունգարացի կինն է, որ հանդես է եկել թենիսի միջազգային մրցաշարում[2]։ Նա 1901 թվականին թենիսի մրցաշարերի է մասնակցել Budapest Lawn Tennis Club-ի կազմում։ 1903 և 1904 թվականներին եղել է Հունգարիայի ազգային չեմպիոն։ 1907 և 1908 թվականներին Համբուրգում հաղթել է կանանց անհատական մրցաշարում։ 1907 և 1908 թվականներին խաղացել է Մոնթե Կառլոյում[3][4]։ 1908 թվականի մեկնաբանություններից մեկում ասվում է, որ Մադարասը ներկայացել է իր ամբողջ կարողությամբ[5]։ Որակավորվել է մասնակցելու 1908 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերին, բայց չի մրցել, փոխարենը ամուսնությունից հետո հեռացել է թենիսից։

Անձնական կյանք խմբագրել

Մադարասն ամուսնացել է երկու անգամ։ 1908 թվականին ամուսնացել է Պալ Կունցի հետ (մահացել է 1915 թվականին), երկրորդ անգամ՝ 1916 թվականին Կարոլի Տուրաոցիի հետ։ Նախքան Երկրորդ համաշխահային պատերազմը Բուդապեշտում եղել է սոցիալական տնտեսուհի։ 1947 թվականին այրիացել է։ Մահացել է 1959 թվականին 74 տարեկանում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 PIM identifier
  2. 2,0 2,1 2,2 Olga Szederkényi, "Thuróczy Károlyné Százéves szakácskönyve" Magyar Konyha (August 17, 2015).
  3. "Lawn Tennis on the Riviera" The Bystander (March 20, 1907): 595.
  4. "Riviera Championships" American Lawn Tennis (April 15, 1908): 18.
  5. "Lawn Tennis and Croquet on the Riviera" Country Life (May 16, 1908): 692.

Արտաքին հղումներ խմբագրել