Մարգարիտ Սողոմոնյան
հայ ճարտարապետ
Մարգարիտ Մամիկոնի Սողոմոնյան (մարտի 21, 1921, Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 1, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1970 թ.)։
Մարգարիտ Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1921 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1981 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Խարկովի ինժեներաշինարարական ինստիտուտի ճարտարապետական (1938-1941 թվականներին), ապա՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական (1941-1944 թվականներին) ֆակուլտետներում։ 1974- 1977 թթ. եղել է Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալ։ Գործերից են Երևանում «Ավտո-դետալ» գործարանի ակումբը (1955- 1956 թվականներին), ֆիզիկայի ինստիտուտի համալիրում հյուրանոցը (1960 թ.), առանձնատները (1961 թ.), նիստերի դահլիճի շենքը (1962-1963 թթ.)[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Baghdasaryan, Aram. «AV Production - Մարգարիտ Սողոմոնյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.