Մարգարեթ Էշթոն (անգլ.՝ Margaret Ashton, հունվարի 19, 1856(1856-01-19), Withington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1] - հոկտեմբերի 15, 1937(1937-10-15), Դիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի սուֆրաժիստ, տեղական քաղաքական գործիչ, պացիֆիստ և բարերար, Մանչեսթերի քաղաքային խորհրդի առաջին կին ղեկավարը։

Մարգարետ Էշթոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1856(1856-01-19)
ԾննդավայրWithington, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էհոկտեմբերի 15, 1937(1937-10-15) (81 տարեկան)
Մահվան վայրԴիդսբերի, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հակապատերազմային ակտիվիստ
Ծնողներհայր՝ Thomas Ashton?[2], մայր՝ Elizabeth Gair?[2]
ԱնդամությունԽաղաղության և ազատության կանանց միջազգային միություն
 Margaret Ashton Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Մարգարետ Էշթոնն առաջին կինն է, որ մասնակցել է Մանչեսթրի քաղաքային խորհրդի ընտրություններին և 1908 թվականին դարձել է Մանչեսթերի առաջին կին քաղաքապետը, երբ ընտրվել է Մանչեսթեր Ուիթինգթոն ընտրատարածքից[3]։

 
Սուֆրաժիստների և հակասուֆրաժիստների քննարկում Ազատ առևտրի սրահում։ Էշթոնն առաջին շարքում է, ձախից երրորդը:

Որպես Մանչեսթերի հանրային առողջության կոմիտեի անդամ և մայրության ու երեխայի բարեկեցության ենթահանձնաժողովի նախագահ՝ Էշթոնը համայնքի համար հաստատել է մանկական կլինիկաներ և նպաստել նորաթուխ մայրերի և երեխաների համար անվճար կաթի ապահովմանը։ 1914 թվականին դոկտոր Քեթրին Չիշոլմի (1878-1952) հետ հիմնադրել է Մանչեսթերի մանկական հիվանդանոցը (անգլ.՝ Duchess of York Hospital)[4]:

1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես եղել է միջազգայնական փոքրամասնության շարքում, որը պառակտվել է NUWSS-ից (Կանանց սուֆրաժիստական միությունների ազգային միություն) և սուֆրաժիստական շարժումից։ Էշթոնը «Սուրբծննդյան բաց նամակ» (անգլ.՝ Open Christmas Letter) խաղաղության կոչի ստորագրողներից է՝ ուղղված «Գերմանիայի և Ավստրիայի կանանց», որը տպագրվել է 1915 թվականի հունվարին Jus Suffragii ամսագրում[5]։ Էշթոնը նախաձեռնել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի Մանչեսթերյան մասնաճյուղը[3]։

Հիշատակ խմբագրել

1938 թվականին Էշթոնի ընկերներն ու համախոհները ձևավորեցին հիշատակի կոմիտե, որը ֆինանսավորում է երկու նախաձեռնություն՝

  • Մանչեսթրի քաղաքային խորհրդի կազմում տեղ, որը կարող է զբաղեցնել կին քաղաքապետը կամ այլ հյուրեր։ Վերոհիշյալ տեղի հակառակ կողմում սեղան է, որի վրա զետեղված են Էշթոնի ձեռքբերումները։
  • Տարեկան երկու անգամ հիշատակի դասախոսությունների շարք, որը կազմակեպում է Մանչեսթերի Վիկտորիայի համալսարանը։ Առաջին դասախոսությունը կարդացել է Ուեսթֆիլդ քոլեջի տնօրեն բարոնուհի Մերի Սթոքսը 1941 թվականի մարտի 20-ին[6]։

1982 թվականին Հարփերհեյի Աղջիկների ավագ դպրոցը վերաբացվել է որպես Մարգարետ Էշթոնի վեցերորդ կարգի քոլեջ։

Էշթոնի անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[7][8][9]։

Մարգարետ Էշթոնը այն 6 կանանցից մեկն է, որի անունը ներառված է Մանչեստրում հասարակական արձանի առաջադրման ցուցակում։ Հանրային քվեարկությամբ ընտրված հաղթողը կհայտարարվի 2019 թվականին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 «Where I live: Manchester: Who was Margaret Ashton?». BBC Manchester. BBC. 2006 թ․ հուլիսի 4.
  4. Mohr, Peter (2004). «Ashton, Margaret (1856–1937), local politician and philanthropist». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press 2004–15. doi:10.1093/ref:odnb/38511. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. Liddington, Jill (1989). The long road to Greenham: feminism and anti-militarism in Britain since 1820. London: Virago. ISBN 9780860686880. {{cite book}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  6. Stocks, Mary D., «Margaret Ashton Memorial Lecture 20th March, 1941», in Stocks, Mary D. (ed.), The Victorians, Manchester University Lectures Series, no. 36., Manchester University Press, OCLC 6923286 {{citation}}: More than one of |author= and |last= specified (օգնություն); More than one of |editor= and |editor-last= specified (օգնություն) Preview.
  7. «Historic statue of suffragist leader Millicent Fawcett unveiled in Parliament Square». Gov.uk. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  8. Topping, Alexandra (2018 թ․ ապրիլի 24). «First statue of a woman in Parliament Square unveiled». The Guardian. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Millicent Fawcett statue unveiling: the women and men whose names will be on the plinth». iNews. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.
  10. Williams, Jennifer (2015 թ․ հոկտեմբերի 20). «Shortlist of six iconic women revealed for Manchester's first female statue for 100 Years». Manchester Evening News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.

Լրացուցիչ գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետ Էշթոն» հոդվածին։