Մարգարետա Հավերման
Մարգարետա Հավերման (հոլ.՝ Margaretha Haverman, 1693[1], Բրեդա, Baronie van Breda, Նիդերլանդներ[2] - ոչ վաղ քան 1723, Փարիզ[3]), հոլանդացի նկարչուհի, որոշ ժամանակ աշխատել է Ֆրանսիայում, նատյուրմորտների հեղինակ։
Մարգարետա Հավերման | |
---|---|
Ծնվել է | 1693[1] |
Ծննդավայր | Բրեդա, Baronie van Breda, Նիդերլանդներ[2] |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1723 |
Մահվան վայր | Փարիզ[3] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | ծաղկային նատյուրմորտ |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Margaretha Haverman Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Մարգարետա Հավերմանը ծնվել է Բրեդայում և եղել է հոլանդական բանակի կապիտան Դանիել Հավերմանի դուստրը, որը տեղափոխվել է Ամստերդամ, որպեսզի այնտեղ դառնա տղաների դպրոցի տնօրեն։
Մարգարիտա Հավերմանը Յան վան Հեյսումի աշակերտուհին է, որը համաձայնվել է սովորեցնել նրան նատյուրմորտի նկարչության արվեստը, չնայած նրան, որ այդ տարիներին կանանց` նկարչությամբ զբաղվելն այնքան էլ ընդունված չէր։ Յան վան Հեյսումի` նկարիչ Յան վան Գուլոմի կողմից գրված քսան էջանոց կենսագրության մեջ հիշատակված միակ կինը եղել է Հավերմանը։
Մարգարետա Հավերմանը 1721 թվականի հուլիսի 25-ին ամուսնացել է ճարտարապետ Ժակ դե Մոնդոտեգիի հետ, որը կնակորույս էր և երեխաներ ուներ առաջին ամուսնությունից, և դրանից հետո նրա հետ տեղափոխվել է Փարիզ։
Այնտեղ նա 1722 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Նա պատմության մեջ եղել է ակադեմիայի երկրորդ կին անդամը։ Մեկ տարի անց,1723 թվականին նա, հեռացվել է ակադեմիայից, քանի որ կասկած է առաջացել առ այն, որ նրա ընդունելության աշխատանքը գրվել է Յան վան Հյոյսումի կողմից։
Այդ պահից սկսած հին աղբյուրները հակասում են իրար։ Համաձայն դրանցից մի քանիսին, նա մահացել է դրանից շատ չանցած, 29 տարեկան հասակում, բայց հնարավոր է, որ այդ տեղեկությունը սխալ է։ Համաձայն այդ աղբյուրների, նա գնացել է իր ամուսնու հետ Բայոնա։ 1730 թվականին այնտեղ գրանցվել է որպես դե Մոնդոտեգիի կին, բայց նրա անունը չի հիշատակվում։ Մոնդոտեգիի մահից հետո, 1739 թվականին, իր կինը թողել է Բայոնան։
Չնայած նրա աշխատանքները պարբերաբար հիշատակվում են հին գրությունների մեջ, այսօր հայտնի են երկու ստորագրված նատյուրմորտներ. դրանցից մեկը, «Ծաղկամանը» (1716) գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ մյուսը` Կոպենհագենի արվեստի պետական թանգարանում։
Պատկերասրահ խմբագրել
-
«Ծաղկաման» (1716), Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք
-
«Ծաղկային նատյուրմորտ թիթեռով և այլ միջատներով», Արվեստի պետական թանգարան, Կոպենհագեն
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://books.google.fr/books?id=6_0Y0PALzQMC&pg=PA649&lpg=PA649&dq=Margareta+Haverman&source=bl&ots=tWva3LLn-O&sig=iPIbQjAH-PmLr9FvtTxQkOTOPgQ&hl=fr&sa=X&ved=0ahUKEwiPp43m1MnZAhUiLsAKHeX5DrkQ6AEIYzAM#v=onepage&q=Margareta%20Haverman&f=false
- ↑ 2,0 2,1 2,2 https://rkd.nl/nl/explore/artists/36580
- ↑ 3,0 3,1 3,2 https://rkd.nl/explore/artists/36580
Գրականություն խմբագրել
- Delia Gaze, Dictionary of Women Artists: Artists, J-Z, Taylor & Francis, 1997, ISBN 9781884964213
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարետա Հավերման» հոդվածին։ |