Մարատ Մինասյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարատ Խաչիկի Մինասյան (1937, Կիրովական, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Մարատ Մինասյան
Ծնվել է1937
ԾննդավայրԿիրովական, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1959) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1965)
Ստեղծագործություն(ներ)Հովհաննես Աբելյանի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎանաձորի նկարչական դպրոց և Վանաձորի կերպարվեստի թանգարան

Կենսագրություն խմբագրել

1959 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1962 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Դասավանդել է Վանաձորի նկարչական դպրոցում[1]։ Եղել է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Հովհաննես Աբելյանի հուշարձանը Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց

Դիմաքանդակներ`

  • «Ե. Օթարով»
  • «Հին բոլշևիկ Մալումյան»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան