Մատվեյ Պլատովի հուշարձան (Մոսկվա)

Մատվեյ Պլատովին նվիրված հուշարձան Մոսկվայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատվեյ Պլատովի հուշարձան (այլ կիրառումներ)

Մատվեյ Պլատովի հուշարձան (ռուս.՝ Памятник Платову), Դոնի կազակների զորքի ատաման, հեծելազորի գեներալ Մատվեյ Պլատովին նվիրված հուշարձան Մոսկվայում։ Բացվել է 2013 թվականին։ Հուշարձանի քանդակագործն է Կ. Ռ. Չեռնյավսկին։ Հուշարձանը գտնվում է Մոսկվայի Կրասնոկազարմեննայա փողոցի 6 հասցեում։

Մատվեյ Պլատովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2013
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՀուշարձան
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Դոնի կազակների զորքի ատաման, հեծելազորի գեներալ Մատվեյ Իվանովիչ Պլատովը (1753-1818 թթ.) Նովոչերկասկ քաղաքի հիմնադիրն է և մասնակցել է 18-րդ դարի վերջի -19-րդ դարի սկզբի Ռուսական կայսրության բոլոր պատերազմներին, գլխավորել է գործող կազակական զորքերը։ Թաղված է Նովոչերկասկի Համբարձման տաճարի մոտ գտնվող դամբարանում։

Գեներալին նվիրված բրոնզե հուշարձանը հիմնադրվել է 2013 թվականին Մոսկվայի «Կազակների փառքի» այգում՝ շրջանաձև գրանիտե պատվանդանի վրա, որը գտնվում է դամբարանաթմբի տեսքով բլրի վրա։ Ատամանը պատկերված է ամբողջ հասակով, ռազմական համազգեստով և մեդալներով՝ թիկնոցը մեջքին կախ ընկած։ Գեներալը զավթիչների դեմ տարած հաղթանակից հետո կանգնած է գլուխը խոնարհած, կիվերը հանել և պահել է ձեռքին, մյուս ձեռքը դրել է սրտին։ Կողքին ձին է։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ա. Ս. Շապինը, քանդակագործ Կ. Ռ. Չեռնյավսկին։

Պատվանդանի առջևի մասում կա մակագրություն. «1812-1814 թթ. Հայրենական պատերազմի հերոս, Դոնի Կազակների ատաման, հեծելազորի գեներալ, Ռուսաստանի կայսրության կոմս Մատվեյ Իվանովիչ Պլատով», պատվանդանի ձախ կողմում կազակների գրոհը պատկերող խորաքանդակ է, պատվանդանի աջ կողմում`կազակների մուտքն է Փարիզ, հուշարձանի հետևում՝ պատվանդանի վերևի մասում ներկայացված է Մոսկվայից դեպի Փարիզ կազակական ստորաբաժանումների շարժումների քարտեզը 1812-1814 թվականներին` տեղանքների արձանագրություններով։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Հուշարձանի մոդելն ընտրվել է ստեղծագործական մրցույթի արդյունքների հիման վրա, որի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի պատվավոր նկարիչ Ալեքսանդր Շապինը։

Ե՛վ Պլատովի, և՛ ձիու արձանները բրոնզից են և տեղադրված են գորշ գրանիտե պատվանդանի վրա։ Պլատոնի բրոնզե քանդակի բարձրությունն ավելի քան երկուսուկես մետր է, պատվանդանի հետ կազմում է 3,1 մետր։ Դամբարանաթմբի շրջակայքը պատված է գետաքարով։ Դեպի հուշարձանի պատվանդան են բարձրանում աստիճաններ։

Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանում գտնվող «Կազակների փառքի» այգու տարածքը կազմում է 3,5 հեկտար[1]։

Գրականություն խմբագրել

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. - 404 с.: с. 227. ISBN 978-5-9907078-1-8.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել