Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։

Վրիպակ օրվա հովածում խմբագրել

Ողջույն հարգելի Arsog1985: Սեպտեմբերի 20-ի օրվա հոդվածում "պատմող ֆիլմի գլխավոր կերպարներց մեկը:" արտահայտության կերպարներից բառի ի տառը չկա: --Nimeru23 (քննարկում) 03:24, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Nimeru23, ուղղեցի։ Դու էլ կարող ես ուղղել այդ նախագծում տեղ գտած վրիպակներն՝ այստեղից գտնելով համապատասխան օրը։ --@ջեօ (քնն․) 04:29, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Ես տեղը չգիտեի: Շնորհակալություն ուղղման համար, հարգելի GeoO --Nimeru23 (քննարկում) 05:43, 20 Սեպտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Sigma, այսօրվա օրվա հոդվածի կաղապարում նշված է ապրիլի 7՝ «Այս հոդվածը ընտրվել է ապրիլի 7-ի օրվա հոդված», չպիտի՞ լիներ մայիսի 7: Շնորհակալություն:--Aleta Harutyunyan (քննարկում) 14:16, 7 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Կատեգորիա:Վինդոուզ ԷնԹի խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, խնդրում եմ ջնջել այս կատեգորիան, քանի որ այն վիքիպեդիայում արդեն կար, իսկ ես սխալմամբ կրկին ստեղծել եմ։ Նաև առաջարկում եմ անվանումը փոխել՝ Կատեգորիա:Windows NT -ից դարձնել Կատեգորիա:Վինդոուզ ԷնԹ։--Techno-Freak 07:16, 7 Հունվարի 2018 (UTC)

Խմբագրում խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կբացատրեք ձեր կատարած խմբագրման իմաստը, ծանոթագրությունը իր մեջ նշում է պարունակում և դուք այն նորից ավելացրել եք առանց թարգմանելու։--Techno-Freak 14:46, 13 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Techno-Freak, Վիքիում բազմաթիվ են նման հղումները, երբ ծանոթագրությունից հետո դրվում է մեջբերում տրված աղբյուրից: Իսկ քանի որ աղբյուրները չեն թարգմանվում, ուստի մեջբերումներն էլ չեն թարգմանվում: --Սիգմա (քննարկում) 14:50, 13 Հունվարի 2018 (UTC)

Ողջույն խմբագրել

Հարգելի Sigma'am ես ավելացրի երեք աղբյուր Ձեր կողմից նշված էջում: Շնորհակալ եմ օգնության և աջակցության համար:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Narine - narkin (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Narine - narkin, աղբյուրները ծանոթագրությունների տեսքով պետք է լինեն հոդվածում: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ և այստեղ: Բացի այդ Ձեր քննարկման էջում ծանոթագրություն տեղադրելու օրինակը բերել եմ «Աղբյուրներ» բաժնում: Խնդրում եմ չանտեսել քննարկման էջերի գրառումները և ստորագրել՝ ավելացնելով ~~~~ կամ սեղմելով խմբագրման պատուհանի վերևում գտնվող կապույտ մատիտին:--Սիգմա (քննարկում) 09:59, 21 Հունվարի 2018 (UTC)

Ողջույն խմբագրել

Յարգելի Սիգմա: Մաո Ձե Դուն էջը դարձյալ վերանուանել էք Մաո Ցզե Դուն ոչ ճիշտ, ռուսական ձևով: Չինացիները «Ցզե դուն» չեն ասում: Նրանք ասում են «Ձե դուն»: Ի դէպ, Չինաստանի մասին հայալեզու գրականութիւնում երևում է, որ Մաո Ձե Դուն գրելաձևն առավել ընդունուածն ու ճիշտն է: Լաւագոյն մաղթանքներով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 09:29, 30 Հունվարի 2018 (UTC)

Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, վերահղում ստեղծեցի, եթե այլ հիմնավորումներ կան, խնդրում եմ քննարկում բացել այստեղ:--Սիգմա (քննարկում) 20:21, 30 Հունվարի 2018 (UTC)

Oրիգինալ էջը բուլղարերեն է, ի՞նչ է նշանակում վատ թարգմանություն, նախ ծանոթացեք բուն բուլղարերեն տեքստին, ի՞նչ հիմքով որոշեցիք, որ այն վատ է թարգմանված: Անհասկանալի են նաև արգելափակման վերաբերյալ ձեր սպառնալիքները: Leo Freeman (քննարկում) 02:13, 1 Փետրվարի 2018 (UTC)

Շքանշան խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կասեք այս շքանշանը (Վիքիպեդիա:Շքանշաններ/Վիքի Դդմաշեն) ջնջելու պատճառը։--Techno-Freak 12:46, 13 Փետրվարի 2018 (UTC)

Techno-Freak, շքանշանները Վիքիպեդիայում ինքնանպատակ չեն ստեղծվում, առավել ևս՝ ըստ վիքիակումբների: Բացի այդ՝ դիտարկենք պատճառը՝ շնորհվում է այն մասնակցին՝ ով Դդմաշենի վիքիակումբի մասնակից է և կարևոր ներդրում է կատարել Հայերեն Վիքիպեդիայում: Ինչպես նաև շնորհվում է այն մասնակցին, ով նպաստել է Դդմաշենի Վիքիակումբի կայացմանը: Դդմաշենի վիքիակումբի մասնակից լինելը դեռ շքանշանի արժանի քայլ չէ, ուղղակի Ձեր մասնակցային էջում կարող եք տեղադրել մասնակցատուփ՝ նշելով վիքիակումբին պատկանելիությունը: Շարունակաբար, սակայն, բուն շքանշանում այլ բան է գրված՝ Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած զգալի ներդրման համար։ Այդ նույն տեքստով ունենք նաև այլ շքանշաններ, որոնք ըստ իրական ավանդի ու ներդրման կարող եք շնորհել:--Սիգմա (քննարկում) 13:04, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, բայց այդ շքանշանի ինչն էր ինքնանպատակ, այն ակումբի շքանշանն էր, մյուս ակումբներն էլ նույնպես ունեն, իսկ ինչ վերաբերում է մասնակիցներին հանձնելուն, շքանշանը տրվել է ակումբի համակարգողին՝ Շողիկ Ստեփանյանին, միթե՞ նա չի նպաստել ակումբի կայացմանը։--Techno-Freak 13:11, 13 Փետրվարի 2018 (UTC)
Techno-Freak, վերականգնում եմ էջը, սակայն վերախմբագրեք տեքստը, որպեսզի էականորեն տարբերվի այլ շքանշաններից և փոխանցի շքանշանի բուն էությունը:--Սիգմա (քննարկում) 13:23, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, շնորհակալություն, անմիջապես կփոխեմ տեսքտը։ Հարգանքներով--Techno-Freak 13:25, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Սիգմա և Techno-Freak, կարծում եմ ակումբների համար առանձին շքանշաններ անհրաժեշտ չեն Հայերեն Վիքիպեդիայում։ Եթե այլ ակումբի անունով շքանշան կա, խնդրում եմ հղումը տալ։ Բոլորը պետք է ջնջվեն։ --Լիլիթ (քննարկում) 13:33, 13 Փետրվարի 2018 (UTC)
Խնդրեմ, Լիլիթ ջան:--Սիգմա (քննարկում) 13:35, 13 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն, Սիգմա ջան։--Լիլիթ (քննարկում) 13:38, 13 Փետրվարի 2018 (UTC)
Լիլիթ ջան, համաձայն եմ, թող ջնջվեն։--Techno-Freak 13:43, 13 Փետրվարի 2018 (UTC)
Հարգելի՛ Sigma'am, միայն Արևածագի շքանշանն էր ջնջվելու, ի՞սկ մյուսները։--Techno-Freak 13:45, 13 Փետրվարի 2018 (UTC)

Վանդալություն այփի հասցեից խմբագրել

Հարգելի Sigma'am, խնդրում եմ արգելափակել 212.34.237.110 ԱյՓին Հովհաննես Այվազովսկի հոդվածում վանդալություն կատարելու համար:--Գարդմանահայ (քննարկում) 16:11, 17 Փետրվարի 2018 (UTC)

Առաջարկում եմ անժամկետ արգելափակել՝ հաշվի առնելով նշված հասցեից պարբերաբար վանդալություն կատարելու հանգամանքը (օրինակ՝ 1, 2 և այլն):--Գարդմանահայ (քննարկում) 16:20, 17 Փետրվարի 2018 (UTC)
Գարդմանահայ ջան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այփիների անժամկետ արգելափակումը ցանկալի չէ, արգելափակեցի մեկ ամսով: Շնորհակալություն ուշադրության համար:--Սիգմա (քննարկում) 18:29, 17 Փետրվարի 2018 (UTC)

Չվավերացված պնդում խմբագրել

Հարգելի՛ Սիգմա, իսկ ես ինչպե՞ս եմ գտնելու աղբյուր չունեցող չվավերացված պնդումը։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անահիտ Բաղդասարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, նշված է {{փաստ}} կաղապարով:--Սիգմա (քննարկում) 13:59, 27 Փետրվարի 2018 (UTC)։
Հարգելի՛ Սիգմա, խնդրում եմ՝ նայեք սա նկատի ունեիք, եթե այո, ուղղված է։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Անահիտ Բաղդասարյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Շնորհակալություն, հարգելի՛ Անահիտ Բաղդասարյան, բայց պիտի խնդրեմ Օրվա հոդվածի էջում գրեք ուղղման մասին, որպեսզի չհամարվի անպատասխան:--Սիգմա (քննարկում) 17:00, 28 Փետրվարի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Գրողների տուն, Ծաղկաձոր խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Գրողների տուն, Ծաղկաձոր մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 14:38, 23 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Կներեք Sigma'am խմբագրել

Ես ձեր նախազգուշացումները ուղղեցիմ, և շատ շնորհակալություն, որ նախազգուշացրիք: Միայն այդ նկարներն էին պատճառը, թե ոչ: Եթե ոչ խնդրում եմ, որպեսզի ինձ ասեք որոնք են այլ խնդիրները: Սիրով, Gevorg Ghazaryan:

Հարգելի՛ Gevorg Ghazaryan, ներողության խնդիր չկա, ուղղակի պետք չէ անտեսել քննարկման էջի նախազգուշացումները. դրանք միտված են Ձեզ ավելի փորձառու խմբագիր դարձնելուն և նպատակ չունեն նսեմացնել Ձեր արածը: Հիմա բուն խնդիրը. Ձեր բեռնած բոլոր պատկերներում պետք է ուղղվեին աղբյուրները, քանի որ մեկ վիքին մեկ այլ վիքիի համար աղբյուր լինել չի կարող: Բացի այդ խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հայերենի ուղղագրական կանոններին ու օրինաչափություններին, որոնք այնքան էլ պահպանված չեն: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ:--Սիգմա (քննարկում) 13:12, 26 Մարտի 2018 (UTC)Պատասխանել

Ողջո՜ւն խմբագրել

Հարգելի Sigma'am ջան, այս փոփոխություններում արդյո՞ք հնարավոր է նաև արխիվացված տարբերակը ավելացնել. որոշ ժամանակ հետո միգուցե տվյալ կայքի այդ էջը ջնջվի, իսկ արխիվացված տարբերակը մեզ հնարավորություն կտա դիտել ջնջված հոդվածը: --Գարդմանահայ (քննարկում) 08:14, 24 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ ջան, ողջույն: Իհարկե հնարավոր է: ProveIt-ում կա Archive URL տողը, որտեղ կարելի է ավելացնել արխիվի հղումը:--Սիգմա (քննարկում) 13:32, 24 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Հոդվածի 15-րդ ծանոթագրությունը սարքեցի այդպես:--Սիգմա (քննարկում) 13:38, 24 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Բողոքի ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի խմբագրել

Ողջույն հարգելի Sigma'am, հոդվածի ձևի հետ կապված քո դիտարկումը տեղին եմ համարում և ինքս էլ կստանձնեմ վիքիֆիկացման գործը: Այդպես է գրվել, որպեսզի հնարավորինս ոչ մի դրվագ բաց չթողնվի և չմոռացվի հոդվածը վերջնական տեսքի բերելիս:--Գարդմանահայ (քննարկում) 18:09, 24 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Գարդմանահայ ջան, ողջույն: Շնորհակալություն տեսակետս կիսելու համար: Շնորհակալություն հոդվածի համար:--Սիգմա (քննարկում) 18:11, 24 Ապրիլի 2018 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ BekoBot խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված BekoBot մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Խմբագրիչ (քննարկում) 17:12, 13 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Խմբագրիչ, Bot վերջավորությամբ մասնակիցները բոտեր են: Ահա Հայերեն Վիքիպեդիայում գործող բոտերը: Տվյալ դեպքում դա Beko մասնակցի բոտն է: Հետևաբար անհրաժեշտության չկա ո՛չ ողջունել, ո՛չ արգելափակման հայց ներկայացնել:--Սիգմա (քննարկում) 20:06, 13 Մայիսի 2018 (UTC)Պատասխանել

Հայկական թաւշեայ յեղափոխութիւնը Սփիւռքում խմբագրել

։  Թողնել Յարգելի հայրենակից և հայերէն Վիքիպեդիայի խմբագիր։ Հայկական թավշյա հեղափոխությունը Սփյուռքում ջնջման առաջարկի մասին, խնդրեմ, ընթերցէք հետևեալը։ Կարծում եմ, որ կարող ենք այս յօդուածի պահպանմամբ և հետագայ զարգացմամբ նպաստել հայերէն Վիքիպեդիայի ընդլայնմանը և յօդուածների աւելացմանը, ընդ որում՝ ո՛չ միայն թարգմանուող յօդուածների, այլև՝ օրիգինալների, որոնք ուրիշները կարող են մեզանից թարգմանել։ Կանխաւ շնորհակալութիւն։
  • Ա․– Ներկայումս սոյն յոդուածի բովանդակութիւնը հանրագիտարանային տեղեկատւութիւն պարունակում է։
  • Բ․– Այժմ սոյն յօդուածը համապատասխանում է յօդուածի նուազագոյն ծաւալի վերաբերեալ պահանջներին։
  • Գ․– Ջնջման, այն էլ՝ արագ ջնջման ենթարկելու փոխարէն կառաջարկէի այն բարելաւելու հնարաւորութիւն ստեղծել, ներգրաւել հարցի վերաբերալ առաւել շատ տեղեատւութիւն և համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագէտների։
  • Դ․– Հեղինակային իրաւունքի՝ ՀԻ խախտման տարրեր, եթէ նախկինում անգամ եղել են (ընդ որում՝ ո՛չ չարամտաբար, այլ զուտ պատահականօրէն… ։) ), այժմ չկան։
  • Ե․– Յօդուածը կարևոր է հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մասին տեղեկատւութեան՝ հայ և համաշխարհային հանրութեանը ներկայացման և, ինչու չէ, հետագայ գիտական ուսումնասիրութեան առումով։ Յարգանքով և համագործակցութեան ակնկալիքով՝--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:48, 2 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ՎՊ:ՋԱՀ էջում Ձեր կարծիքը հայտնել եք, տեսել եմ, կարիք չկա իմ քննարկման էջում գրել, մանավանդ ասել եմ, որ ես չեմ հոդվածը ներկայացրել ջնջման:--Սիգմա (քննարկում) 20:13, 2 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Անվանափոխություն խմբագրել

Sigma'am ջան, Սևիլիա ՖԱ հոդվածը կանվանափոխե՞ս Սևիլյա ՖԱ ձևի՝ համապատասխան Սևիլյա քաղաքի անվան: Պարզապես Սևիլյա ՖԱ-ն պետք է ջնջվի՝ անվանափոխման համար տարածք բացելու համար: Նախապես շնորհակալություն: — Vahe քնն. 11:20, 7 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Sigma'am ջան, ևս մեկ խնդրանք: Կխնդրեի վերականգնես Ֆեռնանդո Եռո կամ Ֆեռնանդո Իեռո հոդվածանունը, թե չէ Realdavo մասնակցի «Հիերո է կարդացվում» փաստարկը խմբագրական պատերազմի տեղիք է տալիս: P.S. Realdavo մասնակցի համար հավելյալ նշեմ, որ իսպաներենում «H» տառը զեղջվում է, և այդ դեպքում ձայնավորին նախորդող «I» տառը հանդես է գալիս բառասկզբի «I» տառի ձևով: + դրան կրկնակի «R» տառը (rr) իսպաներենից տառադարձվում է «Ռ» տառով։ Զուտ նշեմ, որ ՄՀԱ-ի համաձայն հնչում է «ՅԵՌՈ»։ — Vahe քնն. 19:05, 7 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
  Արված է, Vahe ջան:--Սիգմա (քննարկում) 20:28, 7 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Մերսի Սիգմա ջան։ Մի հետաքրքիր բան. իսպանացի հայտնի գրող Jose Hierro կամ Pepe Hierro անունը հայերեն թարգմանվել է «Իեռո» ձևով։ Իսպաներենի մասնագետ ընկերս նշում է, որ նրա՝ հայերեն թարգմանված գրքի վրա «Խոսե Իեռո դել Ռեալ» է գրված, բայց համացանցում գործնականում բացակայում են թե «Իեռո»-ով, թե «Եռո»-ով աղբյուրները։ Մի՞գուցե «Իեռո»-ն ճիշտ է։ — Vahe քնն. 07:04, 8 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Vahe ջան, իսպաներենից անտեղյակ եմ, սակայն, ըստ տրամաբանության, ես էլ եմ հակված «Իեռո» ձևին: Եթե ավելի հստակ տարբերակ լինի, հոդվածը նորից կանվանափոխենք:--Սիգմա (քննարկում) 16:00, 8 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Sigma'am ջան, «Iago → Յագո» օրինակի տրամաբանությամբ և ՄՀԱ- կողմից մատուցած [ferˈnando ˈʝero] (ՅԵՌՈ) հնչողությունը մեզ առաջարկում են Եռո տարբերակը, սակայն հաշվի առնելով այն, որ գործնական տառադարձությունը մաքուր հնչյունադարձում չէ, և իսպաներենից տառադարձելիս բազմաթիվ «Յ» հնչյունների դեպքում այսուամենայնիվ օգտագործվում է «Ի» տառը, առաջարկում եմ անցում կատարել գործնականում մեր ունեցած միակ նմուշի՝ «Ֆեռնանդո Իեռո» ձևին, մինչև քո նշած հստակությունը մտցվի: Նման խնդիր ունենք «Hiendelaencina» անվան դեպքում. Ենդելաենսինա, թե Իենդելաենսինա. «всё-таки» երկրորդը ճիշտ է: — Vahe քնն. 16:15, 8 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Կներեք մեջ ընկնելու համար, բայց ես էլ եմ կողմ Իեռո, Իենդելաենսինա ձևերին։--Լիլիթ (քննարկում) 16:55, 8 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, կներեքի բան չկա: Չնայած իսպաներենից փոխառման հարցերը քիչացել են, բայց նման խնդիրներ առաջանում են հայալեզու գրականության և աղբյուրների սակավության/բացակայության պատճառով: Մնում է, թեկուզ ժամանակավոր, բայց կշռադատված որոշումներ փնտրել: — Vahe քնն. 18:10, 8 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Տեղափոխում Վիքիտվյալներ խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, շնորհակալություն գաջեթ բարելավման համար։ Խնդրում եմ ուշադիր տեղափոխել բյուջե և շահույթ Ֆիլմ տեղեկաքարտից, քանի որ միավորները չեն տեղափոխվում։ Գուցե

['^(?:-|US)?\\$', 'դոլար(?:\\sԱՄՆ)?', 'долл.']

փոխել

['^(?:-|US)?\\$', 'դոլար(?:\\sԱՄՆ)?', '$']

? - Kareyac (քննարկում) 14:20, 1 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Kareyac ջան, կարո՞ղ ես ստուգել: Փոխել եմ:--Սիգմա (քննարկում) 19:16, 1 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Սիգմա ջան, շնոտհակալություն արագ արձագանքի համար։ Չե, չոգնեց, չեն տեղափոխվում նաև այլ միավորներ (օրինակ, րոպե նույն ֆիլմում)։ Մի վախտ աշխատում էին։ Երևի պետկ է կանչել Աշոտին։ - Kareyac (քննարկում) 04:09, 2 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Ժողովուրդ ջան, բայց ես փորձեցի ու աշխատում է, կասե՞ք թե որ հոդվածում չի ստացվում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:16, 2 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Ոչ Աշոտ ջան, ոնց չեր աշխատում, նույն չի աշխատում։ Նորից կարդա առաջին տողը ու անցի Բյուջե տողը։ Գուցե փոխել

languages: ['en', 'hy'],languages: ['hy'],

? - Kareyac (քննարկում) 13:37, 2 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Ի՞նչն է սխալ, Kareyac ջան։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:37, 3 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Նույնը, չեն տեղափոխում միավորներ, այս դեպքում Q4917։ - Kareyac (քննարկում) 17:15, 3 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն խմբագրել

Հարգելի Sigma'am ջան, ես ուզում եմ քեզնից շնորհակալություն հայտնել իմ մասնակցային էջին հետևելու համար: Մաղթում եմ քեզ հաճելի խմբագրումներ - --Gevorg Ghazaryan (քննարկում) 08:02, 27 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Խնդրանք խմբագրել

Սիգմա, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչու՞ է հոդվածը տեղափոխվել ավազարկղ, որ կարողանամ շտկումներ անել։ Շնորհակալություն։--Lian2005 (քննարկում) 13:27, 27 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել
Lian2005, Ձեր քննարկման էջում տեղափոխած մասնակիցը բացատրել է պատճառը՝ տեխնիկական և ուղղագրական սխալների պատճառով:--Սիգմա (քննարկում) 19:00, 27 Օգոստոսի 2018 (UTC)Պատասխանել

Բիզնես կառավարում խմբագրել

Սիգմա ջան, բարև։ Խնդրում եմ «Բիզնես կառավարում» հոդվածը տեղափոխել իմ սևագրություն՝ առանց վերահղում թողնելու։ Ցանկանում եմ այն հետագայում շարունակել։--Օmıcrօn 09:57, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

  Արված է, Omicroñ'R, այստեղ է:--Սիգմա (քննարկում) 19:12, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
  Շնորհակալություն--Օmıcrօn 19:12, 16 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Արգելափակում խմբագրել

Հարգելի Սիգմա, իմ հոդվածները չգիտեմ ինչու սկսել են մի քանի սխալի համար տեղափոխել, և այդ իսկ պատճառով իմ հոդվածները տեղափոխվում են։ Գոնե պիտակեք ՎՏ պիտակով։ Ես շատ եմ աշխատում Հայերեն Վիքիպեդիայում։ Եվ ես շատ շատ կտխրեմ, եթե ինձ արգելափակեք։ Նաև իմ 6 ամսվա աշխատանքը ջուրը կնկնի։ Ես նորեկ եմ, և մտածում եմ, որ դուք էլ եք ժամանակին իմ նման եղել։ --Gevorg Ghazaryan (քննարկում) 14:34, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Gevorg Ghazaryan, ցույց տվեք Ձեր ավազարկղ տեղափոխված գոնե 2 հոդված, որոնցում վերացրել եք թերությունները:--Սիգմա (քննարկում) 16:30, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Ահա երկուսը՝ Էկպե Յուդո և Ռիչարդ Ջեֆերսոն, բայց իմ տեղափոխված գրեթե բոլոր հոդվածները ես ուղղել եմ--Gevorg Ghazaryan (քննարկում) 16:59, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Gevorg Ghazaryan, սրանք ավազարկղ տեղափոխված չեն եղել: Սրանք ստեղծվել և մնացել են հիմնական տիրույթում: Ես ասացի ավազարկղ տեղափոխված, բարելավված և հիմնական տիրույթ տեղափոխված առնվազն 2 հոդված:--Սիգմա (քննարկում) 17:25, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Այդ հոդվածները տեղափոխել են ավազարկզ։ Ապացուցելու համար կարող եք նայել իմ քննարկման էջը--Gevorg Ghazaryan (քննարկում) 17:39, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Դրանք վերջին 2-ն են, իսկ նախորդող տասնյակնե՞րը: Դրանք ի՞նչ ճակատագիր կունենան: --Սիգմա (քննարկում) 17:45, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Դուք ասացիք երկուսը, և ես ցույց տվեցի: Եթե պետք է անցած բոլոր հոդվածներն էլ ես կարող եմ ուղղել: --Gevorg Ghazaryan (քննարկում) 18:11, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Գևորգ ջան, Դուք ունեցել եք տոպիկ բան, արգելափակումներ և դրանց ընթացքում անգամ մի ստորակետ չի ուղղվել (կոնկրետ տոպիկ բանի ժամանակահատվածում ես ի պաշտոնե հետևել եմ), հիմա առաջարկում եմ Դուք Ձեր հանդեպ ինքնակամ տոպիկ բան կիրառեք, որոշ ժամանակ չստեղծեք նոր հոդվածներ, այլ միայն ուղղեք նախկինում ստեղծածները: Հավատացե՛ք՝ դա կլինի արժանի քայլ, և կգնահատվի ըստ արժանվույն: Այստեղ նպատակն արգելափակելը չէ, այլ որակյալ հանրագիտարան ունենալը:--Սիգմա (քննարկում) 18:17, 17 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա ջան, ես հիմա մասնակցում եմ 100wikidays նախագծին, և եթե դեմ չեք ես ամեն օր մեկ փոքր հոդված կստեղծեմ և միառժամանակ կուղղեմ իմ նախկինում գրված հոդվածները։--Gevorg Ghazaryan (քննարկում) 04:40, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)։Պատասխանել

Gevorg Ghazaryan, առարկություններ չկան, եթե հանձնառում եք, որ ստեղծվելիք հոդվածները կլինեն որակյալ և հները կուղղեք-կշտկեք: Քննարկումը սառեցնում եմ միավոր ժամանակահատվածո, հետո նորից կանդրադառնամ Ձեր խնդրին՝ ուժի մեջ թողնելով նաև տվածս զգուշացումը::--Սիգմա (քննարկում) 12:50, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Սիգմա ջան, ավելի հեշտ շփվելու համար կարող եք ասել ձեր ֆեյսբուքյան էջի անունը: Իմ մոտ հաճախ առաջանում են հարցեր: --Gevorg Ghazaryan (քննարկում) 18:37, 18 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Գևորգ, մասնակիցների ինքնությունը պետք է մնա գաղտնի՝ ըստ Վիքիմեդիա Հիմնադրամի Գաղտնիության քաղաքականության։ Խնդրում եմ հետայսու ոչ մեկից իրենց սոցիալական կայքերի անունները չուզել։ --տօնջ💬 12:44, 21 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Վիկիպեդիա հայաստան խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Վիկիպեդիա հայաստան մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 03:50, 29 Սեպտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Մոնթե Մելքոնյան խմբագրել

Հարգելի Սիգմա, ինչ հիմքով եք ամեն անգամ հետ շրջում Մոնթեի Երկերի ու նրա մասին Գրականության ցանկի իմ խմբագրումները: --Կարապետ Ա. Հակոբյան 08:03, 13 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, Ձեզ բազմիցս զգուշացվել է, թե ի՛նչ է կարելի է ավելացնել, ի՛նչ՝ ոչ: Սա հանրագիտարան է, այլ ոչ թե գրական ուղեցույց (ծանոթացեք Ձեր քննարկման էջին. անգամ արգելափակվել եք), և մեծածավալ գրական երկերն անցանկալի են հոդվածներում: Սա հիմնավորումը, թե ինչու եմ հետ շրջել խմբագրումը: --Սիգմա (քննարկում) 00:30, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Ու ըստ Ձեզ մոտ 5 երկերի ցանկն ու մոտ 10 գրքերից բաղկացած գրականությունը համարվում է մեծածավա՞լ: Չե՞ք կարծում, որ դա արդեն լուրջ չի ու վերածվում է անձնական հակամարտության: Առաջարկում եմ հարցը քննարկման դնել: Հակառակ դեպքում ես Ձեր խմբագրումը որակում եմ որպես անձնական անբարյացակամ դրսևորում: --Կարապետ Ա. Հակոբյան 08:07, 14 Հոկտեմբերի 2018 (UTC)
Հարգելի՛ Կարապետ Հակոբյան, եթե առաջարկում եք հարցը քննարկման դնել, ապա Մոնթե Մելքոնյան հոդվածում Ձեր վերջին խմբագրումը պետք է չլիներ։ Եթե դեռևս Ձեր տեսակետին եք, հորդորում եմ հետ շրջել Ձեր վերջին խմբագրումը, քննարկում բացել խորհրդարանում և ընդհանուր համաձայնության գալուց հետո նոր միայն կատարել նմանատիպ խմբագրումներ։ Նաև կոչ եմ անում հարգել վիքիէթիկետը և գնահատականներ չտալ այլ մասնակիցների գործողություններին («դա արդեն լուրջ չի»)։ Եվս մի բան. ցանկալի է այնպես ստորագրել, որ ուղիղ հղում լինի դեպի Ձեր քննարկման էջը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:39, 15 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել
Վերջին խմբագրումս Մոնթե Մելքոնյան հոդվածում հետ շրջել չեմ պատրաստվում: Ու որպես ապացույց, որ ես ճիշտ եմ` կարող եմ ասել, որ նման երկերի և գրականության մատենագիտություններ շատ հոդվածներ ունեն, ու եթե դա սխալ է, ուրեմն ջնջեք բոլոր մատենագիտություններն ու երկերը 100-ավոր նման հոդվածներից: Ինչ մնում է քննարկման առաջարկին, եթե իմ հիմնավորումը Ձեզ համար բավարար չէ, ապա ինքներդ բացեք քննարկում: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ինչ մնում է գնահատականներ տալուն կամ չտալուն, ապա նշեմ, որ ես սովորաբար խուսափում եմ գնահատականներ տալուց, բայց երբեմն ստիպված ես լինում նման բան անել, որ որոշ մարդիկ հասկանան, որ իրենց արածը ճիշտ չի: Ինչ մնում է ստորագրությանը, ապա ոնց վիքիպեդիան թույլ է տալիս, այնպես էլ ստորագրում եմ: --Կարապետ Ա. Հակոբյան 05:44, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ YSULibrary խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված YSULibrary մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 06:53, 3 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Voskanyan ջան, շնորհակալություն ուշադրության համար: Մյուսին արգելափակեցի, իսկ այս մեկը հիմնական տիրույթում հոդված է ստեղծել: Գուցե առաջարկենք անվանափոխություն: Կարծիքդ ցանկալի է լսել:--Սիգմա (քննարկում) 06:55, 3 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Lori Regional Library խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Lori Regional Library մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Voskanyan (քննարկում) 06:53, 3 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

ԿԷԲ խմբագրել

Հարգելի Սիգմա, իմ նկատելով ԿԷԲ նախագիծը այնքան էլ ակտիվ չէ: Եվ եթե դեմ չեք, ես մի քանի խորհուրդ կտամ այն ավելի ակտիվ դարձնելու համար: Հարգանոք՝ Գևորգ 12:56, 10 Նոյեմբերի 2018 (UTC)

Եթե ինչ-որ առաջարկներ կան, կարող եք անել, սակայն նախագիծն ակտիվ է մասնակիցների շնորհիվ, ոչ թե կանոնների:--Սիգմա (քննարկում) 19:37, 10 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հետ շրջում խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, Արտավազդ Բ հոդվածից հեռացված նախապատմություն և վաղ տարիներ բաժինը Տիգրան մեծի գահակալման մասին է որը ընթերցողը կարող Է ծանոթանալ նույնանուն հոդվածում: Արտավազդի գահակալման հետ այդ տեղեկությունը կապ չունի:Mtahog (քննարկում) 06:50, 19 Նոյեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Կանոնակարգին չհամապատասխանող մասնակից՝ Chuamp խմբագրել

Հարգելի՛ Sigma'am, կարծում եմ, որ նոր գրանցված Chuamp մասնակցի անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան կանոնակարգին։ Խնդրում եմ ստուգել և անհրաժեշտության դեպքում արգելափակել նրան։ Հարգանքներով՝ Գոհար Հարությունյան (քննարկում) 16:20, 28 Դեկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի՛ Գոհար Հարությունյան, Chuamp անունն ինչո՞վ է հակասում կանոնակարգին. գովա՞զդ է, ձեռնարկության անվանու՞մ, հայտնի մարդու անվանու՞մ: Խնդրում եմ պարզաբանել արգելափակման հիմքերը:--Սիգմա (քննարկում) 16:23, 28 Դեկտեմբերի 2018 (U

Հարգելի՛ մասնակից Sigmaam

Chump անունով մասնակիցը իմ՝ «Անժամանդրոս» վեպին նվիրված հոդվածում չափազանց անտեղի փոփոխություն էր կատարել՝ 1978 - ը դարձնելով 1909 - ը, այն դեպքում, երբ վեպի հեղինակը՝ անվանի գրող և խմբագիր Սիմոն Սիմոնյանը, ծնվել է 1914 - ին: Ես կարծում էի, որ անթույլատրելին վերաբերում է հոդվածում կատարված փոփոխությանը, ոչ թե մասնակցի անվանը: Եթե հնարավոր է, խնդրում եմ վերացնել արգելափակումը:

                                                                                             Հարգանքով՝ Գոհար Հարությունյան
Return to the user page of "Sigma'am/Պահոց/2018".