Մասնակից:WikiMDMariam/Ավազարկղ


Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճան (անգլ.՝ normothermia, euthermia), ջերմաստիճանային միջակայք, որը բնորոշ է մարդուն: Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանային միջակայքը սովորաբար 36.5–37.5 °C (97.7–99.5 °F) է[1]:

Մարդու մարմնի ջերմաստիճանը փոփոխական է: Այն կախված է սեռից, տարիքից, օրվա ժամից, ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանից, առողջական վիճակից (ինչպիսիք են հիվանդությունը և դաշտանային ցիկլը), գիտակցության վիճակից (արթնություն, քուն, հանգիստ), հույզերից, ինչպես նաև, թե մարմնի որ մասում է կատարվում ջերմաչափումը: Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պահպանվում է հոմեոստատիկ ֆունկցիայի շնորհիվ, այլ կերպ՝ ջերմակարգավորում, որը վերահսկվում է կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) կողմից:

Ջերմաչափման մեթոդներ խմբագրել

 
38.7 °C (101.7 °F) ցույց տվող բժշկական ջերմաչափ

Ջերնաչափումն ամբողջական կլինիկական հետազոտության սկզբնական փուլն է: Գոյություն ունեն բժշկական ջերմաչափերի բազմաթիվ տեսակներ և դրանք կիրառվում են մարմնի տարբեր տեղամասերում.

  • Հետանցքում (հետանցքի ջերմաստիճան)
  • Բերանում (բերանի խոռոչի ջերմաստիճան)
  • Թևատակում (թևատակի ջերմաստիճան)
  • Ականջում (թմբկաթաղանթի ջերմաստիճան)
  • Ճակատի մաշկին՝ քունքային զարկերակի շրջանում
  • Օգտագործելով ջերմային հոսքի սենսորներ

Վարիացիոն կորեր Variations խմբագրել

 
Մարմնի ջերմաստիճանի ամենօրյա տատանումները. սկսած 37.5 °C (99.5 °F)-ից՝ 10:00-18:00-ը, և մինչև 36.4 °C (97.5 °F)-ը՝ 02:00-06:00: (հիմնված է Բրիտանական հանրագիտարանի (լատին․՝ Encyclopædia Britannica) 11-րդ հրատարակության «կենդանիների ջերմություն» բաժնի տվյալների վրա, 1910):

Ջերմակարգավորումը հոմեոստատիկ մեխանիզմ է, որը պահպանում է մարմնի օպտիմալ ջերմաստիճանը, քանի որ վերջինս ազդում է քիմիական ռեակցիաների արագության վրա: Մարդկանց մոտ միջին ներքին ջերմաստիճանն ընդունված է համարել 37°C (98,6°F), որը 1800-ականներին հաստատվել է որպես «նորմալ» ջերմաստիճան: Բայց նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց և կանանց միջին ներքին ջերմաստիճանը 36,4°C է (97,5 ° F)[2]: Բոլոր մարդկանց մոտ մարմնի ջերմաստիճանն անընդհատ փոփոխվում է և օրվա ցանկացած պահի այն նույնը չէ: Օրվա ընթացքում ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում և իջնում է, ինչը վերահսկվում է մարդու ցիրկադային ռիթմով: Ամենացածր ջերմաստիճանը դիտվում է մարդու սովորական դարձած արթնացման ժամից մոտ երկու ժամ առաջ: Բացի այդ, ջերմաստիճանը փոխվում է՝ կախված գործունեությունից և արտաքին գործոններից[3]։

Օրվա ընթացքում վերոնշյալ տատանումներից բացի, մարմնի նորմալ ջերմաստիճանը կարող է 0,5°C (0,9°F)-ով տարբեր լինել նախորդ կամ հաջորդ օրվա համեմատ, այնպես որ մեկ օրվա ամենաբարձր կամ ամենացածր ջերմաստիճանը միշտ չէ, որ ճշգրիտ համապատասխանում է հաջորդ օրվա ամենաբարձր կամ ամենացածր ջերմաստիճանին:

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանն աննշան տարբերվում է տարբեր մարդկանց մոտ, ինչպես նաև տատանվում է՝ օրվա ժամից կախված: Հետևաբար ջերմաչափման յուրաքանչյուր տեսակ ունի նորմալ ջերմաստիճանի իր սահմանները: Պերօրալ ջերմաչափման նորմայի սահմանները տատանվում են 36.8 ± 0.5 °C (98.2 ± 0.9 °F) միջակայքում[4]: Դա նշանակում է, որ պերօրալ ջերմաչափման ժամանակ 36.3 and 37.3 °C (97.3 and 99.1 °F) ցուցանիշն ամենայն հավանականությամբ նորմալ կհամարվի[5]:

Մարդու նորմալ ջերմաստիճանը հաճախ համարվում է 33.2–38.2 °C (91.8–100.8 °F) սահմանը[1], և գրականության որոշ տվյալներով այդ սահմանը մեծահասակների մոտ ավելի լայն միջակայք ունի՝ կախված սեռից և ջերմաչափման տեղից[6]:

Ինչպես նշվեց վերևում՝ այս արժեքները փոխվում են ջերմաչափման տեղից կախված. օրալ (լեզվի տակ) 36.8±0.4 °C (98.2±0.72 °F)[7], ներքին (ռեկտալ, վագինալ) 37.0 °C (98.6 °F)[7]: Ռեկտալ կամ վագինալ ջերմաչափումը, վերցված մարմնի խոռոչից, ավելի բարձր է, քան բերանի խոռոչից վերցվածը, և սա էլ ավելի բարձր է, քան մաշկի ջերմաչափման ցուցանիշը: Այլ վայրերում, ինչպիսիք են թևատակը կամ ականջի մեջ ջերմաչափումը, ունեն իրենց բնորոշ ջերմաստիճանը[7]: Չնայած որոշ մարդիկ այս միջինները համարում են նորմալ կամ իդեալական չափումներ, առողջ մարդկանց մոտ հայտնաբերվել է ջերմաստիճանի լայն միջակայք[8]: Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանն օրվա ընթացքում փոխվում է մոտ 0,5 °C (0,9 °F)-ով, առավոտյան ունենալով ավելի ցածր ջերմաստիճան, իսկ կեսօրին և երեկոյան՝ ավելի բարձր, քանի որ մարմնի կարիքներն ու գործունեությունը փոխվում են[7]: Այլ հանգամանքներ նույնպես ազդում են մարմնի ջերմաստիճանի վրա։ Մարդու մարմնի հիմնական ջերմաստիճանն, ընդհանուր առմամբ, ամենացածր արժեքն ունի քնի ցիկլի երկրորդ կեսին. ամենացածր կետը, որը կոչվում է նադիր, ցիրկադային ռիթմերի հիմնական ցուցանիշներից մեկն է: Մարմնի ջերմաստիճանը փոխվում է նաև այն դեպքում, երբ մարդը սոված է, ուզում է քնել, հիվանդ է, կամ մրսած:

Բնական ռիթմեր խմբագրել

Մարմնի ջերմաստիճանը սովորաբար տատանվում է ամբողջ օրվա ընթացքում ՝ ըստ ցիրկադային ռիթմերի. ամենացածրը ՝ առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, իսկ ամենաբարձրը ՝ ուշ կեսօրին ՝ երեկոյան 16:00-ից 18:00-ը ընկած ժամանակահատվածում (դիտարկելով, որ մարդը գիշերը քնած է, իսկ ցերեկն՝ արթուն)[4][7]: Հետևաբար բերանի խոռոչի 37.3 °C (99.1 °F) ջերմաստիճանը նորմալ կլինի կեսօրին և երեկոյան, բայց ոչ՝ վաղ առավոտյան[7]: Մարդու մարմնի ջերմաստիճանը, սովորաբար, ամեն օր ամենաբարձր և ամենացածր կետերի միջև տատանվում է մոտ 0,5 ° C (0,9 ° F)[7]:

Մարմնի ջերմաստիճանը զգայուն է բազմաթիվ հորմոնների նկատմամբ, ուստի կանայք ունեն ջերմաստիճանային ռիթմ, որը տատանվում է, կախված իրենց դաշտանային ցիկլից, որը կոչվում է ցիրկամենտոզ ռիթմ (անգլ.՝ circamensal rhythm)[3]: Օվուլյացիայից հետո, կնոջ մարմնի հիմային ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, քանի որ էստրոգենի արտադրությունը նվազում է, իսկ պրոգեստերոնինը՝ բարձրանում: Պտղաբերության իրազեկման հավելվածներն օգտագործում են այս փոփոխությունները՝ որոշելու համար օվուլյացիայի օրերը՝ հղիության հասնելու կամ դրանից խուսափելու համար: Դաշտանային ցիկլի լուտեինային փուլում ինչպես ամենացածր, այնպես էլ միջին ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր է, քան ցիկլի մյուս փուլերում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր օրվա ընթացքում ջերմաստիճանի բարձրացման միջակայքը սովորականից մի փոքր ցածր է, ուստի, լյուտեինային փուլում, օրվա ամենաբարձր ջերմաստիճանը շատ բարձր չէ սովորականից[9]: Հորմոնալ հակաբեղմնավորիչները միաժամանակ ճնշում են ցիրկամենտոզ ռիթմը և բարձրացնում մարմնի բնորոշ ջերմաստիճանը մոտ 0,6 °C-ով (1,1 °F)[3]:

Տարվա ընթացում ջերմաստիճանը կարող է փոխվել նաև եղանակից կախված: Այս օրինաչափությունը կոչվում է տարեկան (անգլ.՝ circannual) ռիթմ[9]: Եղանակային տատանումների ուսումնասիրությունները հակասական արդյունքներ են տվել։ Տարբեր կլիմայական պայմաններում ապրող մարդիկ կարող են ունենալ տարբեր եղանակային օրնաչափական առանձնահատկություններ:

Պարզվել է, որ ֆիզիկապես ակտիվ անհատներն օրվա ընթացքում մարմնի ջերմաստիճանի ավելի զգալի տատանումներ են ունենում: Ֆիզիկապես ակտիվ մարդիկ վաղ առավոտյան ավելի ցածր մարմնի ջերմաստիճան ունեն, քան իրենց պակաս ակտիվություն ունեցող հասակակիցները, և օրվա ընթացքում՝ նույն կամ ավելի բարձր մարմնի ջերմաստիճան[10]:

Տարիքի հետ և՛ մարմնի միջին ջերմաստիճանը, և՛ մարմնի ջերմաստիճանի օրական փոփոխականության մեծությունը հակված են նվազման[9]: Տարեց հիվանդների մոտ մարմնի ջերմագոյացման ունակությունը կարող է նվազած լինել, որի պատճառով, գերիատրիայում, տենդի ժամանակ, նույնիսկ փոքր-ինչ բարձրացած ջերմությունը կարող է լուրջ խնդրի մատնանշում լինել: Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարմնի միջին ջերմաստիճանը նվազել է 1850-ականներից ի վեր[11]: Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ այս փոփոխության ամենահավանական բացատրությունը բնակչության մակարդակում բորբոքման նվազումն է՝ քրոնիկ վարակների նվազման և հիգիենայի բարելավման պատճառով[12]:

Ջերմաչափման մեթոդներ խմբագրել

Ջերմաստիճանը՝ ջերմաչափման տեսակից կախված[6]
Մեթոդ ԿԻն Տղամարդ
Բերանային 33.2–38.1 °C (91.8–100.6 °F) 35.7–37.7 °C (96.3–99.9 °F)
Հետանցքային 36.8–37.1 °C (98.2–98.8 °F) 36.7–37.5 °C (98.1–99.5 °F)
Թմբկային 35.7–37.5 °C (96.3–99.5 °F) 35.5–37.5 °C (95.9–99.5 °F)
Թևատակային 35.5–37.0 °C (95.9–98.6 °F)

Ջերմաստիճանը չափելու համար օգտագործվող տարբեր մեթոդներ տալիս են տարբեր արդյունքներ: Բազմիցս նշվեց, որ ջերմության ցուցանիշները կախված են ջերմաչափվող տեղամասից: Առողջ մեծահասակներին բնորոշ ցերեկային ջերմաստիճանը հետևյալն է.

  • Ջերմաստիճանն հետանցքում (անգլ.՝ anus(rectum/rectal)), հեշտոցում (անգլ.՝ vagina/vaginal) կամ ականջում (անգլ.՝ tympanic)՝ մոտ 37.5 °C (99.5 °F)[13]
  • Ջերմաստիճանը բերանում (անգլ.՝ oral)՝ մոտ 36.8 °C (98.2 °F)[4]
  • Ջերմաստիճանը թևատակում (axillary)՝ 36.5 °C (97.7 °F) [13]

Ընդհանուր առմամբ, բերանի, հետանցքի, աղիքների և մարմնի ներքին ջերմաստիճանը, չնայած փոքր-ինչ տարբեր են, լավ փոխկապակցված (կորելացված) են:

Բերանի ջերմաստիճանի վրա ազդում են խմելը, ծամելը, ծխելը և բերանով շնչելը: Բերանով շնչառությունը, սառը ըմպելիքները կամ սնունդը նվազեցնում են բերանի ջերմաստիճանը, իսկ տաք ըմպելիքները, տաք սնունդը, ծամելը և ծխելը՝ բարձրացնում[14]:

Չափման յուրաքանչյուր մեթոդ ունի նաև տարբեր նորմալ միջակայքեր՝ սեռով պայմանավորված[6]:

Ինֆրակարմիր ջերմաչափ խմբագրել

2016 թվականի դրությամբ ինֆրակարմիր ջերմաչափերի ակնարկները ցույց են տվել, որ դրանք ունեն փոփոխական ճշգրտություն[15]: Սա ներառում է երեխաների ինֆրակարմիր թմբկային (անգլ.՝ tympanic) ջերմաչափերը[16]:

Արտաքին գործոններով պայմանավորված տատանումներ խմբագրել

Քնի խանգարումները նույնպես ազդում են ջերմաստիճանի վրա: Ընդհանուր առմամբ, մարմնի ջերմաստիճանը զգալիորեն նվազում է անձի սովորական քնի անցնելու ժամանակ և շարունակվում ամբողջ գիշեր: Քնի կարճաժամկետ պակասը, նորմայի համեմատ, հանգեցնում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը գիշերը, իսկ երկարատև քնի պակասը՝ իջեցմանը[17]: Անքնությունը և քնի վատ որակը կապված են մարմնի ջերմաստիճանի ավելի փոքր և ավելի ուշ անկման հետ[18]: Ինչպես նաև, անսովոր վաղ արթնանալը, քնի պակասը և ժամանային փոփոխությունները նույնպես կարող են ազդել մարմնի ջերմաստիճանի վրա:

Հայեցակարգ խմբագրել

Տենդ խմբագրել

Ջերմաստիճանի՝ նորմայում սահմանված արժեքն (անգլ.՝ setpoint) այն մակարդակն է, որն օրգանիզմը փորձում է նորմայում պահպանել: Երբ տվյալ արժեքը բարձրանում է, դրա արդյունքը տենդն է։ Տենդերի մեծ մասը պայմանավորված է վարակիչ հիվանդություններով, և ցանկության դեպքում կարելի է դրա դեմ պայքարել ջերմիջեցնող դեղամիջոցներ:

Վաղ առավոտյան ջերմության բարձրացումն ավելի քան 37.2 °C (99.0 °F)-ը, և ուշ երեկոյան՝ 37.7 °C (99.9 °F)-ը, նորմայում համարվում է տենդ, ենթադրելով, որ հիպոթալամուսում նորմայում սահմանված արժեքը փոփոխման է ենթարկվել[7]: Ավելի ցածր շեմային արժեքներն ավելի բնորոշ են տարեցներին[7]: Ջերմաստիճանի նորմալ օրական տատանումները սովորաբար 0,5 °C (0,90 ° F) են, բայց կարող են ավելի շատ լինել այն մարդկանց մոտ, ովքեր վերականգնվում են տենդից[7]:

Մարմինը, որը գտնվում է օպտիմալ ջերմաստիճանում, համարվում է աֆեբրիլ, ինչը նշանակում է «առանց ջերմության»[19]: Եթե ջերմաստիճանը բարձրանում է, բայց նորմայում սահմանված արժեքը չի բարձրանում, ապա դրա արդյունքը հանդիսանումէ հիպերտերմիան:

Հիպերթերմիա խմբագրել

Հիպերթերմիան տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարմնի ջերմագոյացումը կամ ջերմակլանումը գերակշռում է ջերմատվությունը: Սովորաբար դա տեղի է ունենում բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով: Մարմնի ջերմակարգավորման մեխանիզմներն, ի վերջո, ծանրաբեռնվում և ի զորու չեն լինում արդյունավետորեն հաղթահարել ջերմությունը, ինչի արդյունքում վերջինս անվերահսկելիորեն բարձրանում է: Հիպերթերմիան, մոտ 40°C (104 °F) կամ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում, համարվում է կյանքին սպառնացող բժշկական արտակարգ իրավիճակ, որն անհապաղ բուժում է պահանջում: Ընդհանուր ախտանիշները ներառում են գլխացավ, խառնաշփոթություն և հոգնածություն: Եթե քրտնարտադրությունը հանգեցրել է ջրազրկման (դեհիտրատացիա), ապա տվյալ անձը կարող է ունենալ չոր, կարմիր մաշկ:

Բժշկական հաստատություններում թեթև հիպերթերմիան սովորաբար կոչվում է ջերմային հյուծում (անգլ.՝ heat exhaustion), իսկ ծանր հիպերթերմիան՝ ջերմային հարված (անգլ.՝ heat stroke): Ջերմային հարվածը կարող է առաջանալ հանկարծակի, եթե հիվանդը բուժում չստանա, այն կարող է տեղի ունենալ ավելի թեթև փուլերում: Բուժումը ներառում է մարմնի սառեցում և ռեհիդրատացիա. այս պարագայում ջերմիջեցնող դեղամիջոցներն անօգուտ են: Դա կարելի է անել, արևի ուղիղ ճառագայթներից ավելի զով և ստվերոտ տեղ տեղափոխվելով, ջուր խմելով, հագուստը հանելով, որը կարող է ջերմությունը պահել կամ նստել օդափոխիչի առջև: Տաք կամ սառը ջրով լողանալը կամ նույնիսկ պարզապես դեմքը և մաշկի այլ բաց հաըվածները լվանալը, նույնպես կարող են օգտակար լինել:

Տենդի դեպքում մարմնի ներքին ջերմաստիճանը բարձրանում է՝ գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնի շնորհիվ, իսկ հիպերթերմիայի դեպքում մարմնի ջերմաստիճանը բարձրանում է առանց ջերմակարգավորման կենտրոնների ազդեցության:

Հիպոթերմիա խմբագրել

Հիպոթերմիայի դեպքում մարմնի ջերմաստիճանն իջնում է այն ջերմաստիճանից, որն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության և մարմնի գործունեության համար: Մարդկանց մոտ դա սովորաբար տեղի է ունենում սառը օդի կամ ջրի չափազանց մեծ ազդեցության հետևանքով, բայց այս իրավիճակը կարող է դիտավորյալ ստեղծվել որպես բուժման մեթոդ: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս, երբ մարմնի հիմնական ջերմաստիճանը իջնում է 1-2 ° C (1,8–3,6 ° F) նորմալ ջերմաստիճանից ցածր: Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս, երբ մարմնի հիմնական ջերմաստիճանը 1-2 ° C (1,8–3,6 ° F)-ով իջնում է նորմալ ջերմաստիճանից:

Մարմնի հիմային ջերմաստիճան խմբագրել

Բազալ ջերմաստիճանն ամենացածր ջերմաստիճանն է, որին մարմինը հասնում է հանգստի ժամանակ (սովորաբար քնած ժամանակ): Այն սովորաբար չափվում է արթնանալուց անմիջապես հետո և ցանկացած ֆիզիկական գործունեություն կատարելուց առաջ, չնայած այդ պահին չափված ջերմաստիճանը մի փոքր ավելի բարձր է, քան մարմնի իրական բազալ ջերմաստիճանը: Կանանց մոտ ջերմաստիճանը տարբերվում է դաշտանային ցիկլի տարբեր փուլերում, և դա կարող է օգտագործվել օվուլյացիային հետևելու համար՝ ինչպես բեղմնավորումը խթանելու, այնպես էլ հղիությունը կանխելու համար: Այս գործընթացը կոչվում է պտղաբերության իրազեկվածություն:

Ներքին ջերմաստիճան Core temperature խմբագրել

Ներքին ջերմաստիճանը, որը կոչվում է նաև մարմնի ներքին ջերմաստիճան, մարմնի «աշխատանքային» ջերմաստիճանն է, հատկապես մարմնի խորը կառուցվածքներում, ինչպիսիք են լյարդը, ծայրամասային հյուսվածքների ջերմաստիճանի հետ համեմատած: Ներքին ջերմաստիճանը սովորաբար ունի տատանման նեղ միջակայք՝ անհրաժեշտ ֆերմենտային ռեակցիաների իրականացման համար: Մարմնի ջերմաստիճանի (երկարատև) զգալի բարձրացումը (հիպերթերմիա) կամ նվազումն (հիպոթերմիա) անհամատեղելի են կյանքի հետ:

Կաթետերի միջոցով սրտի ջերմաստիճանի ուսումնասիրությունն ավանդական չափման ոսկե ստանդարտ է, որն օգտագործվում է ներքին ջերմաստիճանը գնահատելու համար (քանի որ բերանի ջերմաստիճանի վրա ազդում են տաք կամ սառը ըմպելիքները, շրջակա միջավայրի ջերմաստիճանի տատանումները, ինչպես նաև բերանով շնչառությունը): Քանի որ կաթետերները խիստ ինվազիվ են, մարմնի ներքին ջերմաստիճանը չափելու ընդհանուր ընդունված այլընտրանքը հետանցքային չափումն է: Ակնկալվում է, որ հետանցքի ջերմաստիճանը կլինի մոտավորապես 1 F (կամ 0.55°C)-ով ավելի բարձր, քան նույն անձի մոտ միևնույն պահին չափված բերանի ջերմաստիճանը: Ականջի ջերմաչափերը չափում են թմբկաթղանթի ջերմաստիճանն ինֆրակարմիր սենսորների միջոցով և նախատեսված են նաև մարմնի ներքին ջերմաստիճանը չափելու համար, քանի որ թմբկաթաղանթի արյան մատակարարումն ուղղակիորեն կապված է գլխուղեղի հետ: Այնուամենայնիվ, մարմնի ջերմաչափման այս մեթոդն այնքան ճշգրիտ չէ, որքան հետանցքային չափումը և ունի ցածր զգայունություն տենդի նկատմամբ՝ բաց թողնելով երեխաների մոտ ջերմաստիճանի յուրաքանչյուր տասը չափումից երեք կամ չորսը[20]: Ear temperature measurement may be acceptable for observing trends in body temperature but is less useful in consistently identifying and diagnosing fever.

Մինչև վերջերս մարմնի ներքին ջերմաստիճանն ուղղակիորեն չափելու համար անհրաժեշտ էր կամ ներքին ընդունման սարք, կամ վիրաբուժական զոնդավորում: Հետևաբար, այս ավելի ճշգրիտ, թեև ավելի ինվազիվ մեթոդները փոխարինվում են ավելի նախընտրելի այլընտրանքով՝ տարբեր անուղղակի մեթոդներով: Համարվում է, որ հետանցքային կամ հեշտոցային ջերմաստիճանը տալիս է մարմնի ներքին ջերմաստիճանի առավել ճշգրիտ գնահատականը, հատկապես հիպոթերմիայի դեպքում: 2000-ականների սկզբին թողարկվեցին պարկուճավորված ջերմադիմադրատարրեր, որոնք թույլ էին տալիս մարսողական տրակտի ներսում ջերմաստիճանը փոխանցել արտաքին ընդունիչին. ուսումնասիրությունից մեկը ցույց է տվել, որ դրանք ճշգրտորեն համեմատելի են հետանցքային ջերմաստիճանի չափման հետ[21]: Բոլորովին վերջերս մշակվել է նոր մեթոդ, որն օգտագործում է ջերմային հոսքի սենսորները ։ Մի քանի հետազոտական աշխատանքներ ցույց են տալիս, որ դրա և ինվազիվ մեթոդների ճշգրտությունները համապատասխանում են[22][23][24]:

Ջերմաստիճանի տատանում Temperature variation խմբագրել

Տաք խմբագրել

  • 44 °C (111.2 °F) կամ ավելի – Գրեթե հաստատ մահացու է, սակայն հայտնի է, որ մարդիկ կարող են գոյատևել մինչև 46,5 °C (115,7 ° F) ջերմաստիճանը[25][26]:
  • 43 °C (109.4 °F) – Սովորաբար մահը վրա է հասնում, կամ կարող է լինել գլխուղեղի լուրջ վնասում, շարունակական նոպաներ և ցնցում: Հավանական է, որ կառաջանա սիրտ-շնչառական կոլապս:
  • 42 °C (107.6 °F) – Հիվանդը կարող է գունատվել կամ կարմրել: Նրանք կարող են կոմայի մեջ ընկնել, ծանր զառանցել, կարող են փսխել և կոնվուլսիաներ ունենալ։
  • 41 °C (105.8 °F) – (Անհետաձգելի բժշկական օգնություն) – կարող են առաջանալ ուշագնացություն, փսխում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, շփոթություն, հալյուցինացիաներ, զառանցանքներ և քնկոտություն: Կարող են առաջանալ նաև սրտխփոց և շնչարգելություն:
  • 40 °C (104 °F) – Կարող են լինել ուշագնացություն, ջրազրկում, թուլություն, փսխում, գլխացավ, շնչարգելություն և գլխապտույտ, ինչպես նաև առատ քրտնարտադրություն:
  • 39 °C (102.2 °F) – Ուժեղ քրտնարտադրություն, կարմրություն: Սրտխփոց և շնչարգելություն: Դա կարող է ուղեկցվել ուժասպառությամբ: Երեխաները և էպիլեպսիայով տառապող մարդիկ այս ջերմաստիճանում կարող են կոնվուլսիաներ ունենալ:
  • 38 °C (100.4 °F) – (Դասակարգվում է որպես հիպերթերմիա, եթե պատճառը տենդը չէ) - ջերմության զգացում, քրտնարտադրություն, ծարավ, ուժեղ անհարմարության զգացում, թեթև քաղց: Եթե դա պայմանավորված է տենդով, ապա կարող է առաջանալ նաև սարսուռ:

Նորմալ խմբագրել

  • 36.5–37.5 °C (97.7–99.5 °F) is a typically reported range for normal body temperature.[1]

Սառը խմբագրել

  • 36 °C (96.8 °F) – Feeling cold, mild to moderate shivering. Body temperature may drop this low during sleep. This can be a normal body temperature for sleeping.
  • 35 °C (95 °F) – (Hypothermia is less than 35 °C (95 °F)) – Intense shivering, numbness and bluish/grayness of the skin. There is the possibility of heart irritability.
  • 34 °C (93.2 °F) – Severe shivering, loss of movement of fingers, blueness, and confusion. Some behavioral changes may take place.
  • 33 °C (91.4 °F) – Moderate to severe confusion, sleepiness, depressed reflexes, progressive loss of shivering, slow heartbeat, shallow breathing. Shivering may stop. The subject may be unresponsive to certain stimuli.
  • 32 °C (89.6 °F) – (Medical emergency) – Hallucinations, delirium, complete confusion, extreme sleepiness that is progressively becoming comatose. Shivering is absent (subject may even think they are hot). Reflex may be absent or very slight.
  • 31 °C (87.8 °F) – Comatose, very rarely conscious. No or slight reflexes. Very shallow breathing and slow heart rate. Possibility of serious heart rhythm problems.
  • 28 °C (82.4 °F) – Severe heart rhythm disturbances are likely and breathing may stop at any time. The person may appear to be dead.[փա՞ստ]
  • 24–26 °C (75.2–78.8 °F) or less – Death usually occurs due to irregular heart beat or respiratory arrest; however, some patients have been known to survive with body temperatures as low as 13.7 °C (56.7 °F).[27]

There are non-verbal corporal cues that can hint at an individual experiencing a low body temperature, which can be used for those with dysphasia or infants.[28] Examples of non-verbal cues of coldness include stillness and being lethargic concerning kinesiological movement, sneezing, unusual paleness of skin among light-skinned people, and, among males, shrinkage, and contraction of the scrotum.[29]

Effect of environment խմբագրել

Environmental conditions, primarily temperature and humidity, affect the ability of the mammalian body to thermoregulate. The psychrometric temperature, of which the wet-bulb temperature is the main component, largely limits thermoregulation. It was thought that a wet-bulb temperature of about 35°C was the highest sustained value consistent with human life.

A 2022 study on the effect of heat on young people found that the critical wet-bulb temperature at which heat stress can no longer be compensated, Twb,crit, in young, healthy adults performing tasks at modest metabolic rates mimicking basic activities of daily life was much lower than the 35°C usually assumed, at about 30.55°C in 36–40°C humid environments, but progressively decreased in hotter, dry ambient environments.[30][31]

At low temperatures the body thermoregulates by generating heat, but this becomes unsustainable at extremely low temperatures.

Պատմական հասկացություն խմբագրել

In the 19th century, most books quoted "blood heat" as 98 °F, until a study published the mean (but not the variance) of a large sample as 36.88 °C (98.38 °F).[32] Subsequently, that mean was widely quoted as "37 °C or 98.4 °F"[33][34] until editors realized 37 °C is equal to 98.6 °F, not 98.4 °F. The 37 °C value was set by German physician Carl Reinhold August Wunderlich in his 1868 book,[35] which put temperature charts into widespread clinical use.[36] Dictionaries and other sourcesԿաղապար:Which that quoted these averages did add the word "about" to show that there is some variance, but generally did not state how wide the variance is.[փա՞ստ]

Ծանոթագրություններ References խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Hutchison, James S.; և այլք: (June 2008). «Hypothermia therapy after traumatic brain injury in children». New England Journal of Medicine. 358 (23): 2447–2456. doi:10.1056/NEJMoa0706930. PMID 18525042. S2CID 46833. «We hypothesized that, as compared with normothermia (36.5 to 37.5°C), treatment with hypothermia...»
  2. Weintraub, Karen. «Are Human Body Temperatures Cooling Down?». Scientific American. Scientific American. Վերցված է 10 March 2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 Kelly, Greg S. (March 2007). «Body temperature variability (Part 2): masking influences of body temperature variability and a review of body temperature variability in disease» (PDF). Alternative Medicine Review. 12 (1): 49–62. PMID 17397267. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-09-ին. Վերցված է 2016-12-28-ին.
  4. 4,0 4,1 4,2 Mackowiak, Philip A.; Wasserman, Steven S.; Levine, Myron M. (1992-09-23). «A critical appraisal of 98.6 degrees F, the upper limit of the normal body temperature, and other legacies of Carl Reinhold August Wunderlich». Journal of the American Medical Association. 268 (12): 1578–1580. doi:10.1001/jama.1992.03490120092034. PMID 1302471.
  5. Del Bene, Victor E. (1990), Walker, H. Kenneth; Hall, W. Dallas; Hurst, J. Willis (eds.), «Temperature», Clinical Methods: The History, Physical, and Laboratory Examinations (3rd ed.), Boston: Butterworths, ISBN 978-0-409-90077-4, PMID 21250173, Վերցված է 2023-02-15-ին
  6. 6,0 6,1 6,2 Sund-Levander, Märtha; Forsberg, Christina; Wahren, Lis Karen (2002). «Normal oral, rectal, tympanic and axillary body temperature in adult men and women: a systematic literature review». Scandinavian Journal of Caring Sciences. 16 (2): 122–8. doi:10.1046/j.1471-6712.2002.00069.x. PMID 12000664.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Longo, Dan L., ed. (2011). Harrison's principles of internal medicine (18th ed.). New York: McGraw-Hill. էջ 142. ISBN 978-0-07-174889-6. Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին. Վերցված է 2012-03-16-ին.
  8. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «CC09» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  9. 9,0 9,1 9,2 Kelly, Greg S. (December 2006). «Body temperature variability (Part 1): a review of the history of body temperature and its variability due to site selection, biological rhythms, fitness, and aging» (PDF). Alternative Medicine Review. 11 (4): 278–93. PMID 17176167. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-08-ին. Վերցված է 2016-12-28-ին.
  10. Atkinson, G.; Coldwells, A.; Reilly, T.; Waterhouse, J. (January 1993). «A comparison of circadian rhythms in work performance between physically active and inactive subjects». Ergonomics. 36 (1–3): 273–281. doi:10.1080/00140139308967882.
  11. Katz, Brigit (16 January 2020). «Human Body Temperature Is Getting Cooler, Study Finds». Smithsonian. Վերցված է 22 January 2020-ին.
  12. Protsiv, Myroslava; Ley, Catherine; Lankester, Joanna; Hastie, Trevor; Parsonnet, Julie (2020-01-07). Jit, Mark; Franco, Eduardo; Waalen, Jill; Rühli, Frank (eds.). «Decreasing human body temperature in the United States since the Industrial Revolution». eLife. 9: e49555. doi:10.7554/eLife.49555. ISSN 2050-084X. PMC 6946399. PMID 31908267.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  13. 13,0 13,1 Wong, Lena (1997). Elert, Glenn (ed.). «Temperature of a healthy human (body temperature)». The Physics Factbook. Վերցված է 2022-01-25-ին.
  14. Newman, B. H.; Martin, C. A. (October 2001). «The effect of hot beverages, cold beverages, and chewing gum on oral temperature». Transfusion. 41 (10): 1241–1243. doi:10.1046/j.1537-2995.2001.41101241.x. ISSN 0041-1132. PMID 11606822. S2CID 24681501.
  15. Kiekkas, P; Stefanopoulos, N; Bakalis, N; Kefaliakos, A; Karanikolas, M (April 2016). «Agreement of infrared temporal artery thermometry with other thermometry methods in adults: systematic review». Journal of Clinical Nursing. 25 (7–8): 894–905. doi:10.1111/jocn.13117. PMID 26994990.
  16. Zhen, C; Xia, Z; Long, L; Pu, Y (October 2014). «Accuracy of infrared ear thermometry in children: a meta-analysis and systematic review». Clinical Pediatrics. 53 (12): 1158–65. doi:10.1177/0009922814536774. PMID 24879119. S2CID 24982111.
  17. Paprocki, Jonathan (2012-12-18). «Sleep deprivation disrupts regulation of body heat». Sleep Education (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-02-15-ին.
  18. Lack, Leon C.; Gradisar, Michael; Van Someren, Eus J. W.; Wright, Helen R.; Lushington, Kurt (August 2008). «The relationship between insomnia and body temperatures». Sleep Medicine Reviews. 12 (4): 307–317. doi:10.1016/j.smrv.2008.02.003. ISSN 1087-0792. PMID 18603220.
  19. «Define Afebrile».
  20. Dodd, Susanna R.; Lancaster, Gillian A.; Craig, Jean V.; Smyth, Rosalind L.; Williamson, Paula R. (April 2006). «In a systematic review, infrared ear thermometry for fever diagnosis in children finds poor sensitivity». Journal of Clinical Epidemiology. 59 (4): 354–7. doi:10.1016/j.jclinepi.2005.10.004. PMID 16549256.
  21. McKenzie, Jack E.; Osgood, David W. (2004). «Validation of a new telemetric core temperature monitor». Journal of Thermal Biology. 29 (7–8): 605. doi:10.1016/j.jtherbio.2004.08.020.
  22. Nidermann, Reto; Wyss, Eva; Annaheim, Simon; Psikuta, Agnes; Davey, Sarah; Rossi, René Michel (January 2014). «Prediction of Human Core Body Temperature Using Non-Invasive Measurement Methods». International Journal of Biometeorology. 58 (1): 7–15. Bibcode:2014IJBm...58....7N. doi:10.1007/s00484-013-0687-2. hdl:20.500.11850/80468. PMID 23760405. S2CID 11772946.
  23. Mendt, Stefan; Maggioni, Martina Ana; Nordine, Michael; Steinach, Mathias; Opatz, Oliver; Belavy, Daniel; Felsenberg, Dieter; Koch, Joachim; Shang, Peng; Hanns-Christian, Gunga; Stahn, Alexander (2017). «Circadian Rhythms in Bed Rest: Monitoring Core Body Temperature via Heat-Flux Approach Is Superior to Skin Surface Temperature». Chronobiology International. 34 (5): 666–676. doi:10.1080/07420528.2016.1224241. PMID 27726448. S2CID 205581198.
  24. Uth, Marc-Florian; Koch, Jochim; Sattler, Frank (2016). «Body Core Temperature Sensing: Challenges and New Sensor Technologies». Procedia Engineering. 168: 89–92. doi:10.1016/j.proeng.2016.11.154.
  25. Chudler, Eric H. "Biological Rhythms", Neuroscience for Kids, faculty.washington.edu
  26. "Man's temperature registered more than 115.7", Bulletin Journal, August 7, 1980
  27. MacDonald, Fiona (13 October 2016). «This Is How a Norwegian Woman Survived The Lowest Body Temperature Ever Recorded». ScienceAlert (բրիտանական անգլերեն). Վերցված է 9 May 2020-ին.
  28. Tomita, K., et al. "Examination of factors affecting the intraoral perception of object size: A preliminary study." Journal of oral rehabilitation 44.4 (2017): 237–243.
  29. Al-Tubaikh, Jarrah Ali. "Infectious Diseases and Tropical Medicine." Internal Medicine. Springer, Cham, 2017. 441–493.
  30. Vecellio, Daniel J.; Wolf, S. Tony; Cottle, Rachel M.; Kenney, W. Larry (2022-02-01). «Evaluating the 35°C wet-bulb temperature adaptability threshold for young, healthy subjects (PSU HEAT Project)». Journal of Applied Physiology. 132 (2): 340–345. doi:10.1152/japplphysiol.00738.2021. ISSN 8750-7587. PMC 8799385.
  31. Timperley, Jocelyn (31 July 2022). «Why you need to worry about the 'wet-bulb temperature'». The Guardian.
  32. Inwit Publishing, Inc. and Inwit, LLC – Writings, Links and Software Demonstrations – A Fahrenheit–Celsius Activity, inwit.com
  33. Oxford Dictionary of English, 2010 edition, entry on "blood heat"
  34. Collins English Dictionary, 1979 edition, entry on "blood heat"
  35. Wunderlich, Carl Reinhold August (1868). Das Verhalten der Eigenwärme in Krankheiten [The behavior of the self-warmth in diseases]. Leipzig: O. Wigand.; its 1871 2nd edition translated into English and published with the title On the temperature in diseases: a manual of medical thermometry.
  36. Fischetti, Mark (2018), "Graphic Science: Goodbye, 98.6", Scientific American, vol. 319, no. 6 (December)

Կատեգորիա:Human physiology Կատեգորիա:Medical terminology Կատեգորիա:Temperature Կատեգորիա:Physical examination Կատեգորիա:Medical signs Կատեգորիա:Thermoregulation Կատեգորիա:Thermometers