Voskanyan/Լենսեր Անդրյան
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հարավ, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Հարավ

Լենսեր Անդրյան (21 դեկտեմբերի, 1949, Հարավ, Ասկերանի շրջան - 20 ապրիլի, 1992, Հարավ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Լենսեր Անդրյանը ծնվել է 1949 թ. դեկտեմբերի 21-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը, ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղտեխնիկումի հաշվապահական բաժնում։ Աշխատել է հարազատ գյուղում որպես հաշվապահ, այնուհետև դարձել է կոլտնտեսության նախագահ։ Զոհվել է 1992 թ. ապրիլի 20-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս, ականի պայթյունից։ Ամուսնացած էր, ունի հինգ երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մհեր Անդրեասյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հարավ գյուղում ծնվածներ