Մասնակից:Voskanyan/Էդուարդ Աղաբաբյան

Էդուարդ Բորիսի Աղաբաբյան
Պատկեր:Էդուարդ Աղաբաբյան.jpg
10 հոկտեմբերի, 1975 - 21 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հաթերք, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Պուշկին Յալ

Էդուարդ Աղաբաբյան (10 հոկտեմբերի, 1975, Հաթերք, Մարտակերտի շրջան - 21 մարտի, 1993, Պուշկին Յալ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Աղաբաբյանը ծնվել է 1975 թ. հոկտեմբերի 10-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ներքին Հոռաթաղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանի Հաթերքի մասնաճյուղում, բայց չի հասցրել ավարտել։ Ընդամենը 13 տարեկան էր, երբ ներքաշվեց ազատագրական շարժման մեջ։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Զոհվել է 1993 թ. մարտի 21-ին «Պուշկին Յալ» տեղամասում՝ զոհված ընկերների դիակները մարտի դաշտից հանելու ժամանակ։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Հաթերքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էդուարդ Աղաբաբյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2014-02-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հոկտեմբերի 10 ծնունդներ Կատեգորիա:1975 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 21 մահեր Կատեգորիա:1993 մահեր