Voskanyan/Բենիկ Առստամյան
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյունե Ճարտար, Մարտունու շրջան
Պաշտոնվաշտի հրամանատար

Բենիկ Բախշիի Առստամյան (15 հունվարի, 1958, Գյունե Ճարտար, Մարտունու շրջան - 14 օգոստոսի, 1993, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն խմբագրել

Բենիկ Առստամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 15-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո որպես այգեգործ աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Արցախյան շարժման տարիներին մասնակցել է Գևորգավանի, Ուրյանա լեռան, Աղդամի շրջանի մարտերին։ Վաշտի հրամանատար էր, ուներ լեյտենանտի զինվորական կոչում։ Զոհվել է 1993 թ. օգոստոսի 14-ին «Սիփան 1» դիրքում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ