Մասնակից:Veronika Petrosyan/Ավազարկղ

Արդարադատության միջազգային դատարանը (կրճատ ԱՄԴ, սովորաբար անվանում են Համաշխարհային Դատարան)[1] ՄԱԿ-ի ( Միավորված ազգերի Կազմակերպություն) հիմնական մարմիններից մեկն է: Այն լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը և տալիս է խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին: Այն բաղկացած է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգութան Խորհուրդի կողմից ինը տարով:Դատարանը տեղակայված է Հաագայում՝ Խաղաղության պալատում (Նիդեռլանդներ)[2]:

Գործունեություն խմբագրել

Դատարանը հիմնադրվել է 1945 թվականին ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և 1946 թվականին սկսել է իր գործունեությունը որպես Միջազգային արդարադատության մշտական պալատի իրավահաջորդ:Միջազգային դատարանի Կանոնադրությունը, որը նմանակում է նախորդին`հիմնական կարգավորող սահմանադրական փաստաթուղթն է[3]:

Դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունը ընդգրկում է դատական գործունեության լայն շրջանակ:Այն բանից հետո, երբ դատարանը վճռեց , որ ԱՄՆ-ի գաղտնի պատերազմը ըննդեմ Նիկարագուայի խախտում է միջազգային իրավունքի նորմերը (Nicaragua v. United States ), 1986 թվականին ԱՄՆ-ն հրաժարվեց դատարանի պարտադիր իրավասությունից, որպեսզի ճանաչի դատարանի իրավասությունը միայն անհատական հիմքի վրա[4]: ՄԱԿ-ի Կանոնադրության XIV Գլուխը լիազորում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդին դատական որոշումներ կատարել: Սակայն նմանատիպ կատարման վրա տարածվում է Խորհուրդի հինգ երկրների վետոյի իրավունքը, որը Միացյալ Նահանգները օգտագործեցին «Նիգարագուայի» գործում[5]:

Կազմ խմբագրել

ԱՄԴ-ն կազմված է տասնհինգ դատավորներից, որոնք ընտրվում են ինը տարով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգության Խորհուրդի կողմից Արբիտրաժի Մշտական Պալատում ազգային խմբերի կողմից առաջադրված ցուցակներից: Ընտրությունների գործընթացը ամրագրված է ԱՄԴ-ի Կանոնադրության 4-19 հոդվածներում: Ընտրական Խորհրդում հինգ դատավորների կազմով ընտրվում են յուրաքանչյուր երեք տարի հաջորդականությունը ապահովելու նպատակով: Եթե դատավորը մահանում է պաշտոնում, ապա, որպես կանոն, լիազորությունների ժամկետը լրացնելու նպատակով նա ընտրվում է հատուկ ընտրությունների կարգով:

Երկու դատավորներ չեն կարող լինել նույն պետության քաղաքացիներ: Ըստ հոդված 9-ի` դատարանի կազմը պետք է ներկայացնի «քաղաքակրթության հիմնական ձևերը և հիմնական իրավական համակարգերը»: Ըստ էության, դա նշանակում է ընդհանուր իրավունք, Քաղաքացիական իրավունք (իրավական համակարգ) և սոցիալիստական իրավունք:

Գոյություն ունի չհրապարակված պայմանավորվածություն այն մասին, որ տեղերը բախշվում են ըստ աշխարհագրական տարածաշրջանների այնպես, որ հինգ տեղ հատկացվում է Արևմտյան երկրների համար, երեք տեղ Աֆրիկյան պետությունների համար (նեռարյալ քաղաքացիական իրավունքի մեկ ֆրանկախոս դատավոր, ընդհանուր իրավունքի մեկ անգլախոս դատավոր և մեկ արաբ ), երկու տեղ Արևելյան Եվրոպայի պետությունների համար, երեք տեղ Ասիական պետությունների և երկու` Լատինոամերիկյան և Կարիբյան երկրների համար[6]:Դատարանի պատմության մեծ մասի ընթացքում ՄԱԿ-ի հինգ մշտական անդամները (Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, Միացյալ Թագավորություն և Միացյալ Նահանգներ) միշտ իրենց կազմում ունեցել դատավորներ, որոնք զբաղեցրել են երեք արևմտյան տեղ, մեկ` ասիական և մեկ արևելաեվրոպական տեղ:Բացառություն էր կազմում Չինաստանը, որը դատավոր չի ունեցել 1967-1985 թվականներին և բրիտանացի դատավոր Քրիստոֆեր Գրինվուդը, որը երկրորդ անգամ չընտրվելու արդյունքում 2017 թվականին դարձավ Միացյալ Թագավորության վերջին ներկայացուցիչը[7]:Չնայած աջակցություն ստանալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից, Գրինվուդը սակայն չկարողացավ մեծամասնության ձայները հավաքել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:[7] Նրան փոխարինեց հնդկացի դատավոր` Դալվիր Բխանդարին[7]:

Կանոնադրության 6-րդ հոդվածի համաձայն` դատավորները ընտրվում են անկախ իրենց քաղաքացիությունից, բարձր բարոյական արժեքների տեր մարդկանցից, ովքեր բավարարում են այն պահանջներին, որոնք ներկայացվում են իրենց երկրներում՝ բարձրագույն դատական պաշտոններին նշանակվելիս կամ ովքեր հանդիսանում են միջազգային իրավունքի ասպարեզում հեղինակություն վայելող անձանց կողմից ճանաչված իրավաբաններ։Դատական իշխանության անկախությունը դիտվում է մասնավորապես 16-18 հոդվածներում:ԱՄԴ-ի դատավորները իրավունք չունեն զբաղեցնել այլ պաշտոն կամ հանդես գալ որպես փաստաբան: Գործնականում, դատարանի անդամները սեփական ձևով են մեկնաբանում այս կանոնները, հանդես գալով արբիտրաժի ոլորտում և զբաղեցնելով այլ մասնագիտական պաշտոններ, քանի դեռ չկա շահերի բախում:Դատավորը կարող է աշխատանքից ազատվել միայն դատարանի այլ անդամների միաձայն քվեարկությամբ:[8] Չնայած այս դրույթի, ԱՄԴ-ի դատավորների անկախությունը կասկածի տակ դրվեց: Օրինակ` Նիկարագուայի գործը քննելու ընթացքում, Միացյալ Նահանգները հրապարակեցին կոմյունիկե, որում ասվում էր, որ նրանք չեն կարող տրամադրել դատարանին գաղտնի նյութեր Արևելյան դաշինք պետությունների դատավորների ներկայության պատճառով[9]:

Դատավորները կարող են համատեղ որոշումներ կայացնել կամ արտահայտել իրենց սեփական առանձին կարծիքը:Որոշումները և խորհրդատվական եզրակացությունները ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար բախշման դեպքում որոշիչ է դառնում Նախագահի ձայնը, ինչը տեղի ունեցավ պետությունների կողմից զինված հակամարտություններում միջուկային զենքի օրինական կիրառման հարցը քննարկելիս: Դատավորները որոշման հետ չմահաձայնվելու դեպքում կարող են արտահայտել իրենց առանձին կարծիքը:

Ad hoc դատավորներ խմբագրել

Կանոնադրության 31-րդ հոդվածը սահմանում է ընթացակարգ, ըստ որի ad hoc դատավորները վիճահարույց գործեր են քննում դատարանում:Այս համակարգը թույլ է տալիս վիճելի գործում մասնակցող ցանկացած կողմին ընտրել ևսկ մեկ անձի որպես դատավոր միայն տվյալ գործով: Այսպիսով` հնարավոր է, որ գործով կարող են մասնակցել մինչև տասնյոթ դատավոր։

Համեմատ ներպետական դատական գործընթացների, այս համակարգը կարող է տարօրինակ թվալ, սակայն այն նպատակ ունի խրախուսել պետություններին գործեր ներկայացնել:Օրինակ` եթե պետությունը գիտի, որ նա կունենա դատական պաշտոնյա, որը կարող է մասնակցել քննարկմանը, այլ դատավորներին ներկայացնել տեղական գիտելիքներ և պետության տեսակետը, այն կարող է ավելի պատրաստակամ լինել դատարանի իրավասությանը ենթարկվելուն: Չնայած այս համակարգը այդքան էլ չի համապատասխանում մարմնի դատական բնույթին, այն այդքան էլ անհիմն չէ: Սովորաբար (բայց ոչ միշտ) ad hoc դատավորները քվեարկում են հօգուտ այն պետության, որը նշանակել է իրենց[10]:

Պալատներ խմբագրել

Որպես կանոն, դատարանը նիստեր է գումարում ամբողջ կազմով, բայց վերջին տասնհինգ տարիների ընթացքում եղել են դեպքեր, երբ այն գումարվել է նաև պալատներով: Կանոնադրության 26-29 հոդվածները թույլ են տալիս գործերը քննելու նպատակով ձևավորել փոքր պալատներ, որոնք սովորաբար բաղկացած են լինում երեք կամ հինգ դատավորներից: 26-րդ հոդվածը նախատեսում է երկու ձևի պալատ` առաջինը, պալատներ, նախատեսված հատուկ կատեգորիայի գործեր քննելու համար և երկրրորդ` հատուկ պալատներ, որոնք ստեղծվում են կոնկրետ վեճեր ուսումնասիրելու նպատակով:1993 թվականին Կանոնադրության 26-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստեղծվեց հատուկ պալատ, որը պետք է զբաղվեր բնապահպանական հարցերով (սակայն այն երբեք չի օգտագործվել):

Հատուկ պալատները ավելի հաճախ են գումարվում: Օրինակ` հատուկ պալատ ստեղծվել է Մեն ծովածոցի գործը քննելու նպատակով (Կանադա/ԱՄՆ): Այս դեպքում կողմերը հասկացրեցին, որ նրանք հետ կվերցնեն գործը, եթե դատարանը չընդգրկի պալատում այն դատավորներին, որոնք ընդունելի են կողմերի համար: Պալատի որոշումները կարող են կամ պակաս հեղինակավոր լինել, քան ամբողջական դատական որոշումները, կամ նվազեցնել միջազգային իրավունքի պատշաճ մեկնաբանումը, հիմնված տարբեր մշակույթային և իրավական ասպեկտրենի վրա: Մյուս կողմից, պալատների օգտագործումը կարող է նպաստել ավելի հաճախ դատարան դիմելուն և միջազգային վեճերի լուծմանը[11]:

Իրավասություն խմբագրել

Ինչպես նշված է ՄԱԿ-ի Կանոնադրության 93-րդ հոդվածում, բոլոր 193 անդամ պետությունները ինքնաբերաբար հանդիսանում են դատարանի Կանոնադրության անդամներ[12]: Համաձայն 93-րդ հոդվածի 2-րդ կետի ՄԱԿ-ի ոչ անդամ երկրները նույնպես կարող են Կանոնադրության անդամ դառնալ: Օրինակ` մինչև ՄԱԿ-ի անդամ դառնալը, Շվեյցարիան 1948 թվականին անդամ դառնալու համար կիրառել է այդ գործընթացը, իսկ Նաուրուն այդ ճանապարհով դարձել է անդամ 1988 թվականին[13]: Դառնալով դատարանի Կանոնադրության անդամ, պետությունը իրավունք է ձեռք բերում մասնակցել գործի քննությանը դատարանում: Սակայն լինելով դատարանի Կանոնադրության անդամ, դատարանը ինքնաբերաբար կողմերի վեճերը լուծելու իրավասությամբ չի օժտվում: Իրավասության հարցը դիտարկվում է երեք տեսակի գործերում` վիճահարույց հարցեր, նախադեպային իրավասություն և խորհրդատվական եզրակացություններ[14]:

Վիճահարույց հարցեր խմբագրել

Վիճահարույց գործերում (մրցակցային քննությունը, որն ուղղված է վեճի կարգավորմանը) ՄԴ կայացնում է պարտադիր բնույթ կրող որոշումներ այն պետությունների միջև, որոնք համաձայնվել են ենթարկվել դատարանի որոշումներին: Վիճահարույց գործերում որպես կողմեր կարող են հանդիսանալ միայն պետությունները: Առանձին անձիք, կորպորացիաները, դաշնային պետությունների սուբյեկտները, ՀԿ-ները, ՄԱԿ-ի մարմինները և ինքնորոշման հարցով կազմված խմբերը չեն կարող անմիջական մասնկցություն ունենալ գործերի քննմանը, չնայած դատարանը կարող է տեղեկություն ձեռք բերել հանրային միջազգային կազմակերպություններից: Սակայն դա չի խոչընդոտում նրան, որպեսզի ոչ պետկան շահերը հանդիսանան քննության առարկա այն դեպքում, երբ մեկ պետություն գործ է հարուցում մեկ այլ պետության դեմ: Օրինակ` «դիվանագիտական պաշտպանության» դեպքերում պետությունը կարող է գործ հարուցել իր քաղաքացիներից կամ ընկերություններից մեկի անունից[15]:Վիճահարույց գործերում դատարանի իրավասության հարցը հավանաբար կարևորագույն խնդիրներից մեկն է: Հիմնական սկզբունքը կայանում է նրանում, որ ՄԴ իրավասություն է ձեռք բերում միայն կողմերի համաձայնության հիման վրա: 36-րդ հոդվածում թվարկված են դատարանի րավասության չորս հիմքերը`

●Առաջին` 36(1) նախատեսում է, որ կողմերը կարող են դիմել դատարան («հատուկ համաձայնագրի» կամ «փոխզիջման» վրա հիմնված իրավասություն): Այս մեթոդը հիմնված է ակնհայտ համաձայնության, այլ ոչ թե դատարանի պարտադիր իրավասության հիման վրա: Սա, թերևս, դատարանի իրավասության առավել արդունավետ հիմքն է, քանի որ շահագրգիռ կողմերը ցանկանում են, որպեսզի վեճը լուծվի դատարանի կողմից, ուստի ավելի հավանական է, որ նրանք կկատարեն դատարանի որոշումը:

●Երկրորդ` 36(1) նույնպես օժտում է դատարանին իրավասությամբ «գործող պայմանագրերում և կոնվենցիաներում հստակ նախատեսված հարցերի» նկատմամբ: Ժամանակակից պայմանագրերի մեծ մասը պարունակում են փոխզիջման վերապահում, որով նախատեսում են վեճի լուծումը միջազգային դատարանի կողմից[16]:Փոխզիջումների մասին կլաուզանների վրա հիմնված գործերը չունեն այնպիսի ուժ, որոնք ունեն հատուկ պայմանգրերի վրա հիմնված գործերը, քանի որ պետությունը կարող է հետաքրքրված չլինել գործի քննության մեջ և հետևաբար հրաժարվել որոշումի կատարումից: 1970-ականներից սկսած նմանատիպ վերապահումների կիրառումը նվազել է: Շատ ժամանակակից պայմանագրեր սահմանում են վեճերի լուծման սեփական կարգը, հաճախ հիմնված արբիտրաժի վրա[17]:

●Երրորդ`36(2) հոդվածը թույլ է տալիս պետություններին ընդունել վերապահումների հռչակագրեր, որոնք ընդունում են դատարանի իրավասությունը:«Պարտադիր» պիտակը, որը երբեմն տարածվում է 36(2) հոդվածի իրավասության վրա, մոլորության մեջ է գցում, քանի որ պետությունների հայտարարությունները կամավոր են: Բացի այդ, շատ հռչակագրեր պարունակում են այնպիսի վերապահումներ, որոնք, օրինակ, բացառում են դատարանի իրավասությունը որոշ վեճերով( ratione materia)[18]: Փոխադարձության սկզբունքը էլ ավել կարող է սահմանափակել իրավասությունը:2011 թվականի դրությամբ հռչակագիրը ուժի մեջ է մտել վաթսուն վեց երկրներում[19]:Անվտանգության Խորհուրդի մշտական անդամներից միայն Միացյալ Նահանգները ունեն հռչակագիր: Դատարանի գոյության առաջին տարիներին հռչակագրերի մեծամասնությունը ընդունվում էր արդյունաբերացված երկրների կողմից: Նիկարագուայի գործի քննությունից հետո զարգացող երկրների կատարած հռչակագրերի քանակը աճեց, ինչը վկայում էր դատարանի հանդեպ աճոխ վստահության մասին: Սակայն վերջին տարիներին արդյունաբերացված երկրները սկսեցին ավելացնել բացառությունների թիվը կամ չեղարկել իրենց հռչակագրերը: Ինչպես արդեն նվ ելէ, որպես օրինակ կարելի է բերել Միացյալ Նահանգները և Ավստրալիան, որը 2002 թվականին փոփոխեց իր հռչակագիրը, բացառելով նրանից ծովային սահմանների վերաբերյալ վեճերը (հավանաբար դա արվել է Արևելյան Թիմորի մարտահրավերը կանխելու նպատակով)[20]:

●Վերջապես` 36(5) կետը նախատեսում է իրավասություն, հիմնված Միջազգային արդարադատության մշտական պալատի համապատասխան ընդնունված հռչակագրերի:37-րդ հոդվածը նույն եղանակով պայմանագրում նշված ցանկացած վերապահումի համաձայն իրավասությամբ է օժտում Միջազգային արդարադատության մշտական պալատին:

●Բացի այդ, դատարանը կարող է իրավասություն ձեռք բերել լուռ համաձայնության հիման վրա (forum prorogatum): Համաձայն 36-րդ հոդվածի հստակ իրավասության բացակայության դեպքում իրավասությունը սահմանվում է, եթե պատասխանողը ակնհայտորեն կամ ըստ էության ընդունում է դատարանի իրավասությունը: Այդ հասկացությունը ի հայտ է եկել Corfu Channel (UK v Albania) (1949) գործում, որտեղ դատարանը սահմանել է, որ Ալբանիայի հղած նամակը, որում գործը փոխանցվում է միջազգային դատարանի իրավասությանը, բավարար է դատարանի իրավասությունը ճանաչելու համար:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Koh, Steven Arrigg. «4 Things You Should Know About The Hague». Վերցված է 17 March 2017-ին.
  2. «The Court | International Court of Justice». www.icj-cij.org (անգլերեն). Վերցված է 10 January 2018-ին.
  3. Statute of the International Court of Justice. Retrieved 31 August 2007.
  4. Churchill, Ward. A Little Matter of Genocide. San Francisco: City Lights Books, 1997. Print.
  5. United Nations Security Council, Provisional Verbatim Record of the Two Thousand Seven Hundred and Eighteenth Meeting, p.51
  6. Harris, D. Cases and Materials on International Law, 7th ed. (2012, London) p. 839.
  7. 7,0 7,1 7,2 «International Court of Justice: UK abandons bid for seat on UN bench». BBC. Վերցված է 21 November 2017-ին.
  8. ICJ Statute, Article 18(1)
  9. Case Concerning Military and Paramilitary Activities In and Against Nicaragua (Nicaragua v USA), [1986] ICJ Reports 14, 158–60 (Merits) per Judge Lachs.
  10. «Is the International Court of Justice Biased?» (PDF). Journal of Legal Studies. University of Chicago. 34. June 2005. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  11. Schwebel S "Ad Hoc Chambers of the International Court of Justice" (1987) 81 American Journal of International Law 831.
  12. «Chapter XIV | United Nations». United Nations. Վերցված է 21 November 2017-ին.
  13. «Chapter I - Charter of the United Nations and Statute of the International Court of Justice: 3 . Statute of the International Court of Justice». United Nations Treaty Series. 2013-07-09. Վերցված է 2013-07-09-ին.
  14. J. G. Merrills (2011). International Dispute Settlement. New York: Cambridge University Press. էջեր 116–134. ISBN 978-0521153393.
  15. See the Nottebohm Case (Liechtenstein v Guatemala), [1955] ICJ Reports 4.
  16. See List of treaties that confer jurisdiction on the ICJ.
  17. See Charney J "Compromissory Clauses and the Jurisdiction of the International Court of Justice" (1987) 81 American Journal of International Law 855.
  18. See Alexandrov S Reservations in Unilateral Declarations Accepting the Compulsory Jurisdiction of the International Court of Justice (Leiden: Martinus Nijhoff, 1995).
  19. For a complete list of countries and their stance with the ICJ, see Declarations Recognizing as Compulsory the Jurisdiction of the Court. Retrieved 21 February 2011.
  20. Burton, Bob (17 May 2005). Australia, East Timo strike oil, gas deal. Asia Times. Retrieved 21 April 2006.