Մասնակից:Techno-Freak/Սուրբ Գալայի վանքի գրադարան
Սուրբ Գալայի վանքի գրադարան | |
---|---|
Սուրբ Գալայի վանքի գրադարան (գերմ.՝ Stiftsbibliothek St. Gallen), ամենահին գրադարանը Շվեյցարիայում: Հիմնադրվել է Սուրբ Գալայի վանքի առաջին աբբա Սուրբ Օտմարոմի կողմից 8-րդ դարի սկզբում: Սանկտ Գալլենյան վանքի գրադարանը եվրոպայում համարվում է հնագույն գրքերի և ձեռագրերի ամենանշանավոր պահոցներից մեկը[1][2]:
Թանգարանը պարունակում է 2100 ձեռագրեր, որոնք թվագրվում են 8-15-րդ դարերին, (օրինակ՝ «Նիբելունգների երգը» ձեռագիրը) և 1650 ինկունաբուլներ: Գրադարանի ֆոնդերում պահվում է մոտ 160 հազար օրինակ գիրք: Գրադարանը բաց է հանրային այցերի համար: Մինչև 1900 թվականը հրատարակված գրքերը ցուցադրվում են հատուկ ընթերցասրահում: Գրադարանի գլխավոր սրահը կառուցված է ռոկոկո ոճով[3][4]:
1983 թվականին գրադարանը Սուրբ Գալայի վանքի հետ միասին ընգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկի մեջ: 20-րդ դարում գրադարանի առավել արժեքավոր երաժշտական ձեռագրերը տպագրվել են ֆաքսիմիլային եղանակով (հատկապես Paléographie musicale սերիայում):
1990-ական թվականներին բացվել է վիրտուալ գրադարան, որտեղ թվայնացվել են կարևորագույն ձեռագրերը:
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Библиотека монастыря святого Галла». lifeglobe.net. Վերցված է 2019-02-14-ին.
- ↑ «Монастырь Святого Галла: история, описание, фото». putidorogi-nn.ru. Վերցված է 2019-02-14-ին.
- ↑ «Библиотека монастыря святого Галла, Санкт-Галлен: лучшие советы перед посещением». TripAdvisor (ռուսերեն). Վերցված է 2019-02-14-ին.
- ↑ Traveler. «Монастырь Святого Галла, Швейцария | Art Travel Blog» (ռուսերեն). Վերցված է 2019-02-14-ին.
Գրականություն խմբագրել
- Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 547—669. Hagiographica, Historica, Geographica 8.-18. Jahrhundert. Harrassowitz, ISBN 978-3-447-04716-6։
- Beat Matthias von Scarpatetti, Die Handschriften der Stiftsbibliothek St. Gallen. Codices 1726—1984 (14.-19. Jahrhundert). Beschreibendes Verzeichnis. Verlag am Klosterhof, ISBN 978-3-906616-02-5։
Արտաքին հղումներ խմբագրել
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 268 ռուս.. • անգլ.. • ֆր. |
- Վիրտուալ գրադարանը Սուրբ Գալայի վանքում (անգլ.)
- Վիրտուալ գրադարանը Սուրբ Գալայի վանքում (անգլ.), (գերմ.), (ֆր.), (իտալ.)
- Սուրբ Գալայի վանքի գրադարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Techno-Freak/Սուրբ Գալայի վանքի գրադարան կատեգորիայում։ |