Հիզեր Էն Միլլս (անգլ.՝ Heather Anne Mills ) ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Օլդերշոթում, Լանկաշիր, Անգլիա: Նախկին մոդել, բարեգործ, երաժիշտ Փոլ ՄաքՔարթնիի նախկին կին:

ՄաքՔարթնիի հետ ամունության ընթացքում հայտնի էր ինչպես Հիզեր Միլլս ՄաքՔարթնի (Heather Mills McCartney), սակայն, որպես թագավորական կոչում ունեցողի կին, պետք է լիներ լեդի ՄաքՔարթնի:

1993 թվականին Լոնդոնում Հիզերը վրաերթի ենթարկվեց ոստիկանական մոտոցիկլի կողմից և լուրջ վնասվածքներ ստացավ, ինչի արդյունքում զրկվեց ձախ ոտքի մի մասից, ծնկից մոտ 15 սմ ներքև: Ավելի ուշ նա վաճառեց իր պատմությունը News of the World թերթին և ստացված գումարը օգտագործեց Heather Mills Health Trust հիմնադրամի ստեղծման համար, որը վերամշակում է հին протез-ները:

Միլլսը հանդիպեց ՄաքՔարթնիին Pride of Britain Awards բարեգործական միջոցառման ժամանակ և 2002 թվականի հունիսի 11-ին նրանք ամուսնացան: 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Միլլսը դուստր ունեցավ՝ Բեատրիս Միլլի (Beatrice Milly McCartney): Սկսած 2006 թվականից նրանք ՄաքՔարթնիից առանձին էին ապրում, երբ վերջինս սկսեց երկարատև ապահարզանի գործընթացը, ինչի արդյունքում Միլլսը ստացավ 24 միլիոն ֆունտ ստերլինգ, ապահարզանը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 17-ին:

Միլլսը Vegetarians' International Voice for Animals ղեկավարն է, Limbless Association փոխնախագահը, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Adopt-A-Minefield ծրագրով: