(Մեր թվարկությունից հետո)
Պատկեր:After Earth Poster.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրգիտաֆանտաստիկա
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆայթ Շմայլան
ՊրոդյուսերՆայթ Շմայլան, Ուիլ Սմիթ, Քալիբ Պինկեթ, Ջոն Ռասկ, Ջեյմս Լանիսթեր
Սցենարի հեղինակՈւիլ Սմիթ, Գերի Ուիտտա, Նայթ Շմայլան
ԴերակատարներՈւիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ
ՕպերատորՓիթեր Սուշուցկի
ԵրաժշտությունՋեյմս Նյուտոն
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն100 ր.
Բյուջե130 մլն. $ [1][2]
Շահույթ243 մլն. $ [2]
IMDbID ID 1815862



«Մեր թվարկությունից հետո» (անգլ. After Earth)— ռեժիսոր Նայթ Շմայլանի ամերիկյան գիտաֆանտաստիկական ժանրի ֆիլմ-աղետ: Գլխավոր դերերում – Ուիլ Սմիթ, Ջեյդեն Սմիթ[3][4]: Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2013 թվականի մայիսի 31-ին: Գովազդային կարգախոս.«Վախ չկա»: Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում 31-րդ դարում, երբ երկիրն արդեն վաղուց լքված էր և մարդիկ ընդհարվել էին խորհրդավոր այլմոլորակային ռասայի հետ: Ֆիլմում պատմվում է մի բարձրաստիճան գեներալի և նրա որդու պատմության մասին, որոնք տիեզերական թռիչքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով հայտնվում են գոյատևման համար պայքարի մեջ անբարենպաստ մոլորակում(որը Երկիրն էր) : Ֆիլմից ստացված հասույթը 243 միլլիոն դոլար է, այն դեպքում երբ ֆիլմի բյուջեն կազմում էր 128 միլլիոն դոլար:

Սյուժե խմբագրել

Մոտ ապագայում էկոլոգիական համաղետը ստիպում է մարդկանց լքել երկիրը և հաստատվել այլ մոլորակում՝ Նովա Պրայմում:Մեկ հազարամյակ անց Ռեյնջերների կորպուսը՝ խաղաղապահ կազմակերպություն գեներալ Սեյֆեր Ռեյջի(Ուիլ Սմիթ) գլխավորությամբ, կոնֆլիկտի մեջ է մտնում S'krell այլմոլորակային էակների հետ, որոնք մտադրություն ունեին գրավել Նովա Պրայմը:Նրանց գաղտնի զենքը Ուրսան է՝ մեծ գիշատիչ էակ, որը հետապնդում է վախ արտահայտող մարդկանց: Ռեյնջերները պայքարում էին Ուրսայի դեմ մինչև Սեյֆերը սովորեցներ նրանց վախը ճնշելու գաղտնիքը, որը կոչվում էր «ուրվական»:Սովորեցնելով այս տեխնիկան մնացած Ռեյնջերներին նա գլխավորում է Ռեյնջերների կորպուսը: Միևնույն ժամանակ Սեյֆերի որդին՝ Կիտայ Ռեյջը(Ջեյդեն Սմիթ) իրեն մեղադրում է քրոջ՝ Սենշիի(Զոի Քրավից) մահվան համար, որին սպանել էր Ուրսան իր աչքի առաջ: Կիտայը մարզվում է, որպեսզի նա նույնպես իր հոր նման դառնա Ռեյնջեր, բայց նրան մերժում են իր անխոհեմության պատճառով, և Սեյֆերը դիտարկում է նրան իբրև հիասթափություն: Կիտայի մայրը(Սոֆի Օկոնեդո) համոզում է Սեյֆերին, որպեսզի նա տանի Կիտային իր վերջին ուղևորությանը: Սակայն թռիչքի ժամանակ նրանց տիեզերանավը վթարի է ենթարկվում ասրերոիդների պատճառով և նրանք ստիպված փորձում են վայրէջք կատարել Երկրի վրա(որն այդ ժամանակ անմարդաբնակ էր) , բայց վայրէջքի ժամանակ տիեզերանավը անկառավարելի է դառնում և կործանվում: Ողջ են մնում միայն Կիտայը և Սեյֆերը: Սեյֆերի երկու որքերն էլ կոտրվում են աղետի հետևանքով: Նրանք փորձում են գտնել վթարային փարոսը, որով կարելի է ազդանշան ուղղարկել Նեվա Պրայմ, բայց փարոսը վնասվել էր:Սեյֆերը հանձնարարություն է տալիս Կիտային, որպեսզի նա գտնի երկրորդ փարոսը տիեզերանավի մնացած բեկորներում, որը տեղակայված էր նրանցից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Եվ այս վայրի երկրի գլխավոր վտանգը ոչ միայն վայրի կապիկների, գիշատիչ կատվազգիների և թունավոր տզրուկների խմբերի մեջ է, այլ վանդակի, որը եկել է Երկիր ֆիլմի գլխավոր հերոսների հետ: Տիեզերանավը տեղափոխում էր վտանգավոր այլմոլորակային գիշատչին՝ ուրսային, որը ստեղծվել էր հատուկ մարդկանց որսի համար S'krell այլմոլորակյին ռասսայի կողմից[5]: Հայրը չէր վախենում Ուրսայից, այդպիսով Ուրսան նրան չէր նկատում, բայց կկարողանա դա անել նաև Կիտայը՝ կախված էր միայն նրանից:

Դերերում խմբագրել

  • Ջեյդեն Սմիթ - Կիտայ Ռեյջ
  • Բոբ Լ. - երեք տարեկան Կիտայը
  • Ջեյդեն Մարթին - ինը տարեկան Կիտայը
  • Ուիլ Սմիթ - Սեյֆեր Ռեյջ
  • Սոֆի Օկոկեդո - ֆայա Ռեյջ
  • Բիլլի Քամպբել - Մայք
  • Զոի Քրավից - Սենշի Ռեյջ
  • Տեսա Ալլեն - Իսաբելլա
  • Գլեն Մարշաուեր - հրամանատար Վելան
  • Քրիստոֆեր Հիվյու - Անվտանգության ղեկավար
  • Սաշա Դավան - օդաչու
  • Դիեգո Քլաթենհոֆ - վետերան Ռեյնջեր

Արտադրություն խմբագրել

Ուիլ Սմիթը հորինել է այս պատմությունը երբ նա հեռուստատեսությամբ դիտում էր I Shouldn't Be Alive շոուն: Սկզբում ֆիմը չպետք է լիներ գիտաֆանտաստիկ ժանրի, այլ հոր և որդու մասին, որոնց մեքենան վթարվել էր լեռներում: Սկզբնական տարբերակի վերջում տղան պետք է դուրս գար մեքենայից և փրկեր հորը: Այնուհետև Սմիթը որոշում է տեղափոխել ֆիլմի դեպքերը 1000 տարի հետո, որը պահանջեց ավելի մեծ գումարներ: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի փետրվարին: Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Կոստա Ռիկայում և ԱՄՆ-ի երկու նաահնգներում՝ Կալիֆոռնիա(Հումբոլդտ) և Փենսիլվանիա(Դելավեր, քաղաք Ասթոն Թաունշիփ): Ֆիլմը նկարահանվել է Sony F65 տեսախցիկով[6]:

Կարծիքներ խմբագրել

Ֆիլմը բացասական արձագանքն է ստացել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes֊ ում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 3,8՝ 10 հնարավորից, իսկ Metacritic- ում՝ 100 ից 33 միավոր[7][8]։ «Աֆիշա» ամսագիրը նշում է, որ հադիսատեսը դժգոհ էր, որ գլխավոր դերակատարը ֆիմում փաստացի ոչ թե Ուիլ Սմիթն է, այլ նրա որդին՝ Ջեյդենը։ «25֊րդ կադր» ամսագիրը ֆիլմն անվանել է անհաջող, իսկ դերասաններին ոչ համոզիչ[9]։ Բոլոր այս հրատարակությունները նշել են նաև, որ ֆիլմում շատ ցածր մակարդակով է խաղարկվել երկրի թեման՝ մարդկանց անհետանալուց հետո, գրախոսի խոսքերով․ «Նույն հաջողությամբ մոլորակը կարող էր անվանվել Պանդորա կամ Կաշիկ»։ Ֆիլմը միատեսակ չնդունվեց հանդիսատեսի կողմից: Կինոպոիսկ կայքում ֆիլմի միջին գնահատականը կազմում է 5,9՝ տասը հնարավորից[10], IMDb- ում 4.9 միավոր՝ նույնպես 10 հնարավորից[11]: «Մեր թվարկությունից հետո» ֊ ն առաջադրվել է վեց «Ոսկե ազնվամորի» հակապրեմիաների՝ որպես վատագույն ֆիլմ, սցենար, ռեժիսուրա և դերասանական խաղ։ Ըստ Time[12], Vulture[13] հրատարակությունների ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի 10 վատագույն ֆիլմերից մեկը, իսկ ըստ RiffTrax օնլայն֊ հրատարակության հարցման արդյունքում ֆիլմը ճանաչվել է 2013 թվականի վատագույն ֆիլմ[14]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oliver Lyttelton (2013-03-04). «In A Crowded Summer 2013 Blockbuster Season, Which Risky Films Will Be Hits & Which Will Flop?». Indie Wire. Արխիվացված է օրիգինալից 2013-05-26-ին. Վերցված է 2013-03-05-ին.
  2. 2,0 2,1 «After Earth (2013) — Box Office Mojo» (անգլերեն). Box Office Mojo. Արխիվացված է օրիգինալից 2013-08-31-ին. Վերցված է 2013-07-08-ին.
  3. EXCLUSIVE: M. Night Shyamalan’s New Project is 'One Thousand A.E.'
  4. Will Smith Joins Son Jaden On Sci-Fi Space Film With M. Night Shyamalan
  5. A Primer on Nova Prime: The World “After Earth” (Opens June 5) | INQUIRER MOVIES
  6. Giardina, Carolyn (February 27, 2012). «M. Night Shyamalan Shooting 'After Earth' on Sony's F65 Camera as Studio Launches Training Program». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2012-12-11-ին. Վերցված է April 10, 2012-ին.
  7. Rotten Tomatoes
  8. Metacritic: After Earth
  9. Василий Марин. Рецензия на фильм «После нашей эры». «25-й кадр»
  10. «Рейтинг: После нашей эры». КиноПоиск. Վերցված է 2013-09-18-ին.
  11. IMDb: User ratings for After Earth (2013)
  12. Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
  13. Time’s Top 10 Worst Movies. By Mary Pols @MaryPolsDec. 04, 2013
  14. RiffTrax’s Worst Movies Ever (2013 poll)

Արտաքին հղումներ խմբագրել