Ջեյմս Բարդ (անգլ.՝ James Bard, 1815-1897) ամերիկացի ծովանկարիչ, ով աշխատել է յուղաներկով և ջրաներկով։ Հայտնի է եղել իր լողալու միջոցների, հատկապես շոգենավերի նկարներով[1]։

Կենսագրություն խմբագրել

Բարդը ծնվել է 1815 թվականի հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում, նա երկվորյակ եղբայր է ունեցել՝ Ջոնը (1815-1856)։ Նրանց հայրը՝ Ջոզեֆ Բարդը, ծագումով Անգլիայից էր, իսկ մայրը՝ Նելլի Պերվիս Բարդը, Շոտլանդիայից էր։ Ընտանիքում յոթ երեխա կար․ չորս եղբայր և երեք քույր։

Առաջին նկարները 1827 թվականին երկու եղբայրները միասին են նկարել, երբ նրանք 12 տարեկան էին։ 1830-1840-ական թվականններին Ջեյմսը շարունակում է նկարչի գործունեությունը՝ երբեմն իր աշխատանքով գրավելով եղբորը։ Անհնար է ստեղծված նկարներում որոշել յոււրաքանչյուր եղբոր ներդրումը․ նրանց համատեղ աշխատանքները ստորագրված են «J & J Bard» կամ «J & J Bard, Picture Painters»։ Հետո արդեն նկարում էր միայն Ջեյմսը, ով երբեմն ստորագրում էի որպես «Jas. Bard»։ 1938 թվականին նրանց հայրը մահանում է։ Այդ ժամանակ էլ նրանք առաջին անգամ ընդգրկվել էին նյույորքյան նկարիչների գրացուցակ։ 1830-ական թվականներին իրենց ստեղծագործությունները նրանք անում էին ջրաներկուվ, իսկ յուղաներկի անցել են 1840-ական թվականներից։

Եղբայրների վերջին համատեղ հայտնի նկարը թվականագրված է 1849 թվականին․ դա Ոսկե տենդի ժամանակաշրջանում Wilson G. Hunt և Senator շոգենավերն էին՝ Կալիֆորնիայում ճանապարհորդության ժամանակ։ Դրանից հետո նկարների ստեղծման գործում Ջոնի մասնակցության մասին վկայութոյւններ չկան։ Ենթադրվում է, որ նա ուղևորվել էր արկածներ որոնելու։ Հետո նրան տեսել էին Նյու ՅՈրքի Ռուզվելտ կզղու վրա՝ առողջական վատ վիճակում ողորմություն խնդրելիս։ Ջոն Բարդը մահացել է 1856 թվականի հոկտեմբերի 18-ին և թաղվել է նյույորքյան Գրին Վուդ գերեզմանատան անհայտ գերեզմանում։

1840-ական թվականների վերջին Ջեյմսը ինքնուրույն էր նկարում՝ նկարները ստորագրելով իր անունով։ 1850-ական թվականներին, երբ նավաշինության մեջ վերելք եղավ, Բարդը բազմաթիվ պատվերներ ստացավ նորակառույց նավաշինարարական ընկերությունների տնօրեններից։ Հայտնի չէ, թե ինչքան է եղել նրա եկամուտը․ հնարավոր է, որ նրա ֆինանսական հաջողությունը շատ չի եղել, քանի որ 1890-ական թվականների որոշ տվյալներով նա աշխատել է երկաթուղում։

1890-ական թվականների սկզբին նկարչի առողջական վիճակը վատացավ․ նա սկսեց քիչ նկարել և դժվարությամբ էր ընտանիքի համար ապրուստի միջոց վաստակում։ Այդ տարիներին Ջեյմսը կնոջ և միակ դստեր հետ տեղափոխվեց Ուայտ Փլեյնս քաղաք։ 1896 թվականի վերջին Բարդի կինը թոքերի բորբոքում ունեցավ և մահացավ 1897 թվականի հունվարի 5-ին։ Իսկ Ջեյմսը մահացել է 1897 թվականի մարտի 26-ին Ուայտ Փլեյնսում։

1924 թվականին կազմակերպվել է Բարդ եղբայրների հուշային ցուցահանդեսը։

Ընտանիք խմբագրել

1843 թվականից քիչ առաջ Բարդն ամուսնացել է Հարիեթ դե Գրոտի հետ, ով իրենից վեց տարի էր մեծ: Նրանք ունեին վեց երեխա, բայց 1843 թվականից մինչև 1856 թվականը ընկած ժամանակահատվածում հինգը մահացավժն և մնաց միայն դուստր՝ Էլենը, ով ծառայում էր որպես սպասուհի և ապրեց մինչև 1919 թվականը: Նրա հոր ընկերը՝ Սամուել Ուորդ Ստանտոնը, ֆինանսապես օգնել է Էլենին՝ ամեն ամիս գումար ուղարկելով: Բացի իրենց ստեղծագործություններից, Ջեյմս և Ջոն Բարդը չեն թողել որևէ փաստաթուղթ կամ կտակ:

Աշխատանքներ խմբագրել

Իր ամբողջ կյանքի ընթացքում Բարդը նկարել է մոտ 3000 նավ (առագաստանավեր և շոգենավեր), որոնք կառուսվել էին Նյու Յորքում նրա ակտիվ գործունեության ժամանակ։ Իր կյանքի ընթացքում նրա հովանավորն ամերիկացի գործարար Կոռնելիուս Վանդերբիլն էր։ Մահից հետո Բարդը համարյա մոռացված էր։ Նրա գործերը երբեմն անվանում են միամիտ արվեստի գործեր, բայց ժամանակի ընթացքում դրանք արժեք ձեռք բերեցին։ Դրանք գտնվում են ԱՄՆ-ի տարբեր թանգարանններում, դրանցից շատերը՝ Էսեքսի Պիբոդի թանգարանում և Նյուպորտ Նուս քաղաքի Ծովային թանգարանում։ Որոշ կտավներ կարելի է տեսել հայտնի աճուրդներում․ նրանց գինը մի քանի տասը հազար դոլար է կազմում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Anthony J., Jr. The Bard Brothers—Painting America under Steam and Sail, Abrams, New York 1997. ISBN 0-8109-1240-6.
  • Lipman, Jean. «James and John Bard: Ship Painters of the Hudson River». The Clarion, Summer 1977.