Սպանել միսս Թինգլին
Պատկեր:Սպանել միսս Թինգլին.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Թվական1999
Պրեմիերաօգոստոսի 20, 1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔեվին Ուիլիամսոն
ՊրոդյուսերԿեդի Կոնրադ
Վանշտեյն եղբայրներ
Սցենարի հեղինակՔեվին Ուիլիամսոն
ԴերակատարներՔեյթի Հոլմս
Հելեն Միրեն
Բերրի Ուոթսոն
Մարիսա Կուգլան
ԵրաժշտությունՋոն Ֆրիզել
ԿինոընկերությունDimension Films
Miramax Films
Տևողություն96 րոպե
Բյուջե$13 մլն

Սպանել միսս Թինգլին (անգլ.՝ Teaching Mrs. Tingle), 1999 թվականի սև հումոր, նկարահանված «Ճիչ» ֆիլմաշարի 3 ֆիլմերի և «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամռանը» ֆիլմի հեղինակ Քեվին Ուիլիամսոնի կողմից: Թողարկվել է 1999 թվականի օգոստոսի 20-ին:

Սյուժե խմբագրել

Լի Էնն Ուոթսոնը միշտ ազնիվ կյանքով է ապրել: Այժմ՝ ավարտելով քոլեջը, նա երազում է համալսարանի մասին և պետք է դառնա լավագույն շրջանավարտը: Բայց... այդ ճանապարհին խոչընդոտ է դառնում միսս Թենգլը՝ պատմության ուսուցչուհին, որը ատում է բոլորին և համարում է, որ իր պարտքն է տանջել իր բոլոր աշակերտներին՝ նրանց նշանակելով ոչ բավարար գնահատականներ: Նույնիսկ տնօրեն Փոթերը նախընտրում է կապ չհաստատել այս ուսուցչուհու հետ: Փոխտնօրեն միսս Գոլդը կարծում է, որ հենց Լի Էնն է արժանի կրթաթոշակի, այլ ոչ թե Թրուդի Թաքերը՝ հարուստ ծնողների դուստրը: Երբ Լի Էննի գնահատականն ուղղելու բոլոր փորձերը հաջողությամբ չեն ավարտվում, նա իր ընկերների ՝ Լյուկի և Ջո Լիննի հետ հուսահատորեն վճիռ է կայացնում խաղի համար: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նրանց վտանգավոր նախագծի հետևանքները անդառնալի կլինեն:

Դերերում խմբագրել

Դերասան Դերը
Քեյթի Հոլմս Լի Էնն Ուոթսոն
Հելեն Միրեն միսս Իվ Թինգլ
Բերի Ուոթսոն Լյոկ Չորներ
Մարիսա Կուգլան Ջո Լին Ջորջան
Մայքլ Միկկին տնօրեն Փոթեր
Ջեֆրի Թեմբոր Րիչարդ Ուենշելլ
Վիվիկա Ֆոքս միսս Գոլդ
Լիզ Սթաուբեր միսս Թակեր
Ջոն Պատրիկ Ուայթ Բրայան Բարրի
Լեսլի Էնն Ուորեն միսս ֆեյ Ուոթսոն
Մոլլի Ռինգուոլդ միսս Բենքս
Ռոբերտ Գանտ պրոֆեսոր

Ստեղծում խմբագրել

Նկարահանումները տեղի են ունեցել 1998 թվականի մայիսի 10-ից հուլիսի 14Լոս Անջելեսում: Ֆիլմում դպրոցի նկարահանումները տեղի են ունեցել 2 իսկական դպրոցներում՝ «Culver City High» և «John Burroughs Middle»: Գոյություն ունի հայտի ամերիկյան վեպ-թրիլլեր «Սպանել պարոն Գրիֆինին» (անգլ.՝ Killing Mr. Griffin) (1978 թվական), որը գրել է Լոիս Դունկանը: Վեպում պատմվում է դպրոցականների խմբի պատմության մասին, որոնք որոշել են առևանգել անգլերենի ուսուցչուհուն: Վեպին հիման վրա ֆիլմը նկարահանվեց 1997 թվականին: Ինչպես նաև Դունկանը հանդիսանում է վեպ-սկզբնաղբյուր «Ես գիտեմ, թե ինչ եք արել նախորդ ամառ»-ի հեղինակը, որի հիման վրա էլ նկարվել է ֆիլմը, որի սցենարի հեղինակը Քեվին Ուիլիամսոնն է: Սկզբնապես ֆիլմը կոչվում էր «Սպանել միսս Թինգլին» (անգլ.՝ Killing Mrs. Tingle), բայց 1999 թվականի ապրիլի 20-ի դժբախտ պատահարներից հետո որոշվեց ֆիլմը վերանվանել «Teaching Mrs. Tingle»: Եվրոպական շատ երկրներում պահպանվեց առաջին անվանումը:

Երաժշտություն խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. The Stretch Princess — «Sorry»
  2. Eve 6 — «Tongue Tied»
  3. Tara MacLean — «If I Fall»
  4. Sozzi — «'Til I Cry You Out Of Me»
  5. Kendall Payne — «Wonderland»
  6. Eman — «I Shut Down»
  7. Radford — «Fall At Your Feet»
  8. Bree Sharp — «Show Me»
  9. Duncan Sheik — «Alibi»
  10. The Moffatts — «Misery»
  11. Janis Ian — «At Seventeen»

Մրցանակներ խմբագրել

Թվական Մրցանակ Անվանակարգ
2000 Saturn Award Լավագույն ֆիլմ
MTV Movie Awards Լավագույն համբույր
Teen Choice Awards Լավագույն սիրային դուետ
Teen Choice Awards Ամենագարշելի գործող անձ

Աղբյուրներ խմբագրել