Լիլի-Ռոուզ Դեփ
Lily-Rose Depp
Ծնվել էմայիսի 27, 1999
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
ԾնողներՋոնի Դեփ, Վանեսա Պարադի

Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփ(անգլ.՝ Lily-Rose Melody Depp; ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին, Ֆրանսիա, Փարիզ)` դերասանուհի և մոդել,ամերիկացի դերասան Ջոնի Դեփի և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրը:

Վաղ տարիներ խմբագրել

Լիլի-Ռոուզ Մելոդի Դեփը ծնվել է 1999 թվականի մայիսի 27-ին Փարիզի ամերիկյան հիվանդանոցում: Լիլի-Ռոուզն ընտանիքի անդրանիկ երեխան է, նա ունի փոքրիկ եղբայր` Ջոն (ծնվել է 2002 թվականի ապրիլի 9-ին): Կյանքի առաջին տարիներն անց է կացրել Սեն-Տրոպեից ոչ հեռու գտնվող ֆրանսիական Պլան-դե-լյա-տուր կալվածքում: Լիլի-Ռոուզն ազատ տիրապետում է 2 լեզուների` անգլերեն և ֆրանսերեն[1]:

Կարիերա խմբագրել

Մանկուց Լիլի-Ռոուզը մասնակցել է դպրոցի թատերական միջոցառումներին, որին այցելում էին նրա ծնողները: Նրա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ քայլը դարձել է ամերիկացի ռեժիսոր Քեվին Սմիթի «Tusk»(2014) ֆիլմը, որտեղ նա փոքր էպիզոդում խաղացել է խանութի վաճառողուհու դեր: «Love»(2015) ամսագրի հարցազրույցում նա խոստովանել է, որ հենց այդ ֆիլմից հետո է ցանկացել դառնալ դերասանուհի[2]: «Յոգայի սիրահարները»(2016) ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունենալու «Սանդենս» կինոփառատոնում 2016 թվականին, Ջոնի Դեփի և Քեվին Սմիթի աղջիկները խաղում են գլխավոր հերոսների դերերը[3]: 2015 թվականին Լիլի-Ռոուզը Նատալի Պորտմանի հետ մեկտեղ գլխավոր դերում գործարք է ստորագրել «Պլանետարիում» ֆիլմի նկարահանումների համար[4]: Հենց նույն թվականին հայտնի է դարձել Դեփի կարիերայի այլ ծրագրի` «Պարուհին» ֆիլմի մասին, որտեղ դերասանուհին կատարում է երիտասարդ պարուհի Այսեդորի Դունկանի դերը[5]: Բացի ֆիլմերից Լիլի-Ռոուզը մասնակցել է իռլանդացի ռեփեր Ռեջի Սնոուի «All Around the World» երգի տեսահոլովակի նկարահանումներին, որը 2015 թվականի վերջին հավաքել է ավելի քան 660 000 դիտում[6]: 2015 թվականի ապրիլին Դեփի ֆոտոշարքը զարդարել է ավստալիական Oyster ամսագրի էջը[7]: 2015 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Լիլի-Ռոուզը դարձել է Կարլ Լագերֆելդի մուսան, ինչպես նաև Chanel նորաձևության տան պաշտոնական դեսպանը, ներկայացնելով Pearl ակնոցների գովազդային ընկերությունը (աշուն-ձմեռ հավաքածու 15/16): Մոդելային կարիերայում Դեփը նկարահանվել է այնպիսի ամսագրերի համար, ինչպես Gala, Grazia, Vogue:

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Օրիգինալ անվանում Դեր
2014 Tusk Վաճառողուհի
2016 Yoga Hosers Կոլին Կոլետտ
2016 Planetarium Կեյլ Բերլոու
2016 The Dancer երիտ. Ասեդորա Դունկան
2017 Moose Jaws Կոլին Կոլետտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yoga Hosers: See Lily-Rose Depp, Johnny Depp's Daughter, in First Look : People.com». http://www.people.com/ (Английский). Վերցված է 22 Октября 2015-ին. {{cite web}}: External link in |work= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. http://www.thelovemagazine.co.uk/posts/5986/5-minutes-with-lily-rose-depp
  3. https://www.instagram.com/p/3sAWb6Ry0C/
  4. http://variety.com/2015/film/markets-festivals/natalie-portman-lily-rose-depp-planetarium-1201493381/
  5. http://variety.com/2015/film/global/lily-rose-depp-to-star-as-isadora-duncan-in-the-dancer-1201601820/
  6. http://www.msn.com/en-us/music/news/johnny-depps-daughter-lily-rose-depp-makes-her-music-video-debut-watch/ar-AAcO8w1
  7. http://www.oystermag.com/introducing-lily-rose-depp-shot-by-dana-boulos