Գենտի խորանի բազմածալք կտավը բացված վիճակում յան վան Էյկ 1432 թվական

Բազմածալք կտավներ ( հունարեն՝polu- "շատ, բազում" և ptychē "ծալք") հիմնականում վերաբերվում է նկարչությանը, սովորաբար վահականակ կտավներին, որոնք կազմված են մի քանի մասերից։ Տերմինաբանությունն առաջացել է այն բանից, որ որևէ գործ բաղկացած է եղել մի քանի մասերից, կտավներից վահանակների վրա արված, որոնք իրար ամրացված էին։ Եվ համապատասխանաբար նրանք կոչվում էին երկծալք, եթե բաղկացած էին երկու վահանակից, եռծալք, քառածալք և այլն, ըստ կազմված վահանակների քանակից։

Բազմածալք կտավները բաղկացած են կենտրոնում գտնվող կտավից, որը հիմնական իմաստն է արտահայտում կտավի, իսկ կողքինները կոչվում են ՞կողային՞ վահանակներ կամ ՞թևեր՞։ Երբեմն, ոչ կենտրոնում գտնվող կտավները կարող են պատկերել այլ տեսարաններ և ամբողջովին տարբերվել հիմնական կտավի պատկերից։ Նման բազմածալք կտավների վառ օրինակներ են Գենտի և Իսենհեյմի աշխատանքները։

Բազմածալք կտավները հիմնականում ստեղծվել են Վերածննդի ժամանակաշրջանում, որոնք տեղադրվել են եկեղեցիներում և տաճարներում։ Բազմածալք կտավների ոճը զարգացած է եղել Ճապոնիայում Եդոյի ժամանակաշրջանում։ Դա եղել է ukiyo-e՝ յուկիո–է կոչվող ոճը, որը ճապոներեն նշանակում է լողացող աշխարհի պատկերներ։

Բազմածալք տերմինը կարող է վերաբերվել որոշ միջնադարյան ձեռագրերի, որտեղ էջում պատկերված սյուները եզրագծված են բազմածալք նկարներով։ Հատկապես եկեղեցու խորաններում տեղադրված են նմանատիպ կտավներ։

Բազմածալք կտավների նմուշներ խմբագրել

 
Ստեֆանեչի 1320 թվական
 
Իսենհեյմ
 
Սրբ․ Վենսանտ (1470–1480 թվականներ)

Ծանոթագրություններ խմբագրել

Կատեգորիա:Գեղանկարչություն Կատեգորիա:Վերածնունդ