Գուստավ Վիգելանը 1929 թվականին

Գուստավ Վիգելանը (ծնվել է 1869 թվականի ապրիլի 11-ին, մահացել՝ 1943 թվականի մարտի 12-ին) եղել է նորվեգիացի քանդակակգործ: Նա հատուկ տեղ է զբաղեցնում նորվեգիական քանդակագործության բնագավառում իր ստեղծարար երևակայության և աշխատանքային արդյունավետության համար: Նրա գործերը գտնվում են Օսլոյի ֆրոգներ զբոսայգում և կոչվում Վիգելանի քանդակների կոմպոզիցիա:[1][2]Նա համարվում է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալի դիզայները:[3]

Կյանքի վաղ շրջանը

խմբագրել

Ադոլֆ Գուստավ Վիգելանը ծնվել է արհեստավորների ընտանիքում՝ Մանդալում, Նորվեգիայում գտնվող նախկին ինքնավար շրջանում: Նրա հայրը կահույքագործ է եղել, իսկ եղբայրը՝ հայտնի նկարիչ: Երիտասարդ Վիգելանը գնում է Օսլոյի տեղի դպրոցում փայտի վրա փորագրություն սովորելու: Հոր հանկարծակի մահը ստիպում է նրան վերադառնալ Մանդալ իր ընտանիքին օգնելու համար: Գուստավը որոշ ժամանակ ապրում է իր տատիկ ու պապիկի մոտ Մյունեբրոկկա կոչվող ագարակում:[4]

1888 թվականին նա վերադառնում է Օսլո, որտեղ էլ որոշ ժամանակ անց դառնում է կատարյալ քանդակագործ: Քանդակագործ Բրինյուլֆ Բեռսլիեն անմիջապես նկատում է նրան, աջակցում ու տալիս է գործնական դասընթացներ: Հաջորդ տարի Վիգելանը ցուցադրում է իր առաջին գործը՝ ՞Հագարն ու Իսմայիլը՞

Վիգելանը 1891-1896 թվականներին ճանապարհորդում է դեպի Կոպենհագեն, Փարիզ, Բեռլին, Ֆլորենցիա: Փարիզում նա այցելում է Օգյուստ Ռոդենի սեմինարին, իսկ Իտալիայում՝ փորձում քանդակել անտիկ և վերածննդի շրջանի արվեստի գործերը: Այս տարիների թեմաները ավելի ուշ պետք է գերիշխող դառնային նրան ոգեշնչելու համար. դա մահն էր և կնոջ ու տղամարդու հարաբերությունները: ՎԻգելանն իր առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպում է Նորվեգիայում 1894 և 1896 թվականներին և արժանանում գովասանքի:[5]

Վաղ շրջանի հայտնի գործեր

խմբագրել

Մինչև 1902 թվականը Վիգելանը ներգրավված էր Տրոնդհեյմում գտնվող Նիդարոս տաճարի վերականգնողական աշխատանքներում: Շփումը միջնադարյան արվեստի հետ նրան ստիպում է նվիրաբերվել մեկ այլ մշտական թեմայի` դրակոնի թեմային: Նա դրակոնին համարում էր մեղքի խորհրդանիշ, բայց նաև բնական ուժի , որը պայքարում է մարդու դեմ:

Վերադառնալով Օսլո, նա ձեռք է բերում մի լքված ստուդիա և սկսում աշխատել: Վիգելանը համարվում էր իր ժամանակի շատ տաղանդավոր քանդակագործ, նա բազում պարգևներ է ստանում իր հայտնի հայրենակիցների կիսանդրիներն ու արձանները քանդակելու համար:[6]

1906 թվականին Վիգելանն առաջարկում է մի կավե մոդել հիասքանչ շատրվանի համար, որը ըստ Օսլոյի քաղաքապետարանի նախնական ցանկությամբ, պետք է զարդարեր Էիդսվոլս հրապարակը, որը գտնվում էր Նորվեգիայի պառլամենտի հրապարակում: Նրա աշխատանքը ողջունվում է , բայց վայրն առաջացնում է վիճաբանություն, որի պատճառով քանդակի ավարտը հետաձգվում է: Այդ ժամանակամիջոցում Վիգելանն ավելի է ընդլայնում բուն նախագիծը, ավելացնելով բազմաթիվ խմբային քանդակներ, իսկ 1919 թվականին մի բարձր գրանիտե սյուն:

Վիգելանի քանդակների կոմպոզիցիա

խմբագրել
 
Վիգելանի քանդակներից մեկը Ֆրոգներ զբոսայգում, Օսլո

1921 թվականին Օսլոյում որոշում են քանդել Վիգելանի ապրած տունը և այնտեղ կառուցել գրադարան: Երկար վիճաբանություններից հետո, նրան տալիս են մի նոր շենք, որտեղ նա կարող էր ապրել և աշխատել, իսկ փոխարենը նա խոստանում է նվիրել քաղաքին իր հետագա բոլոր աշխատանքները. ներառյալ քանդակները, նկարները, փորագրությունները և մոդելները:[7]

1924 թվականին Վիգելանը տեղափոխվում է իր նոր ստուդիան, որը գտնվում էր Ֆրոգներ փոքրիկ քաղաքում: Նրա ստուդիան Ֆրոգների զբոսայգու հարևանությամբ էր, որն էլ լինելու էր շատրվանի տեղադրման վայրը: Իր կյանքի հաջորդ քսան տարիները Վիգելանը նվիրում է աշխատանքների բաց ցուցահանդեսի նախագծի իրականացմանը, որն էլ հետագայում դառնում է Վիգելանի քանդակների կոմպոզիցիա Ֆրոգների զբոսայգում: Քանդակների կոմպոզիցիան զբաղեցնում է 320,000 մ² տարածք, ցուցադրված է 212 բրոնզե և գրանիտե քանդակներ նախագծված Գուստավ Վիգելանի կողմից: Քանդակներն իրենց գագաթնակետին են հասնում հայտնի Մոնոլիտի քանդակով. 121 ֆիգուրաներ պայքարում են հասնել քանդակի գագաթին:[8]

Վիգելանի տուն-թանգարան

խմբագրել
 
Վիգելանի տուն-թանգարանը

Վիգելանն ապրել և աշխատել է ստուդիայում մինև իր մահը՝ 1943 թվականը: Նրա աճյունը մինչև այժմ պահպանվում է տեղի զանգակատան շենքում: Համաձայն Օսլոյի քաղաքապետարանի համաձայնագրի, ՎԻգելանի տունը վերածվում է տուն-թանգարանի /Vigelandsmuseet/, որտեղ պահպանվում են արվեստագետի տարբեր գործերը:[9]


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Gustav Vigeland – utdypning (Store norske leksikon)». Snl.no. Վերցված է 2014-01-03-ին.
  2. Gustav Vigeland (kulturnett.no)
  3. The Nobel Peace Prize Medal, nobelprize.org
  4. Gustav Vigeland (Go.Norway)
  5. «Gustav Vigeland». The Robinson Library. Վերցված է 2014-01-03-ին.
  6. «As seen by Gustav Vigeland (The Vigeland Museum)». Vigeland.museum.no. 2006-02-09. Վերցված է 2014-01-03-ին.
  7. Gustav Vigeland (1869-1943) (Gustav Vigeland Sculpture)(չաշխատող հղում)
  8. Vigeland's Sculpture Park (Gustav Vigeland’s Sculpture Park in Oslo, Norway)
  9. Vigeland Museum (Go Norway)


Արտաքին հղումներ

խմբագրել

Կատեգորիա:1869 ծնունդներ Կատեգորիա:1943 մահեր Կատեգորիա:քանդակագործություն