Մասնակից:Lilit97khachatryan/Ավազարկղ

Գնդապետ Արմեն Յուրիի Ներսեսյան խմբագրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Infobox personԿաղապար:Infobox person

Արմեն Յուրիի Ներսեսյան (Ապրիլի 12, 1975, Շահումյանի շրջան, Լեռնային Ղարաբաղ - Նոյեմբերի 2, 2020, Երևան, Հայաստան): 1993 թվականից ծառայել է Հայաստանի զինված ուժերում, առաջին կարգի օդաչու։

Կենսագրություն խմբագրել

Արմեն Յուրիի Ներսեսյանը ծնվել է 1975 թվականի Ապրիլի 12-ին Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Շահումյան ավանում, ծառայողի ընտանիքում։ 1982 թվականին ընդունվել է Շահումյանի N2 ռուսական միջնակարգ դպրոցը։ Դպրոցն ավարտել է 1992 թվականի։ Նույն թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի պատճառով ընտանիքով բռնագաղթել են Հայաստանի Հանրապետություն։ 1993 թվականի Օգոստոսի 28-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ընդունվել է ՌԴ Կրասնոդար քաղաքի բարձրագույն ավիացիոն ուսումնարան՝ ինքնաթիռի օդաչու մասնագիտությամբ. Որն ավարտել է 1996 թվականին։ 1996 թվականի Նոյեմբերի 4-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 53661 զորամասում որպես ավիացիոն օղակի օդաչու։ 1997 թվականի Հուլիսի 26-ին նշանակվել է նույն զորամասի ավիացիոն օղակի հրամանատարի, 2001 թվականի Հունվարի 29-ին զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոններին։ 2002 թվականի Օգոստոսի 8-ին գործուղվել է ՌԴ ԶՈՒ Ռազմաօդային ակադեմիա, որն ավարտելով 2004 թվականի նշանակվել է ՀՀ ՊՆ 53661 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնին։

2007 թվականին ավարտել է ՌԴ Կրասնոդարի ավիացիոն ուսումնարանի վերաորակավորման մեկամսյա դասընթացները։

2012 թվականի Մարտի 2-ին զբաղեցրել է ՀՀ ՊՆ 53661 զորամասի հրամանատարի պաստոնը։

Ամուսնացած է, ունի երկու դուստր։


Ծառայողական Բնութագիր խմբագրել

Գնդապետ Արմեն Ներսեսյանը ՀՀ ԶՈՒ-ում ծառայում է 1993 թվականի Օգոստոսի 28-ից։ 1996 թվականի Նոյեմբերի 4-ին ավարտելով ՌԴ Կրասնոդարի բարձրագույն ռազմական ավիացոն ուսումնարանը], ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ 53661 զորամասում օդաչուի պաշտոնին։ 1997 թվականի Հուլիսի 26-ին նշանակվել է նույն զորամասի օղակի հրամանատարի պաշտոնին, իսկ 2001 թվականի Հունվարի 29-ին հրամատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնին։ 2002 թվականի Օգոստոսի 28-ին ընդունվել է ՌԴ Մոսկավյի ռազմաօդային ակադեմիան, որը 2004 թվականի Հուլիսի 1-ին ավարտելով նշանակվել է ՀՀ ՊՆ 53661 զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնին։

2007 թվականին ավարտել է ՌԴ Կրասնոդարի ավիացիոն ուսումնարանի վերաորակավորման մեկամսյա դասընթացները։

2012 թվականի Մարտի 2-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 53661 զորամասի հրամանատարի պաստոնին։ ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում գնդապետ Ա. Ներսեսյանը իրեն դրսևորել է որպես բանիմաց, խելացի, խստապահանջ զինծառայողի։ Զբաղեցնելով տարբեր պաշտոններ նա միշտ ձգտել է ենթակա ստորբաժնում հաստատել համերաշխ մթնոլորտ, ունենալ մարտունակ մասնագիտական կարողություններ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, կատարելագործել, հարստացնել և ապահովել զորամասում նյութատեխնիկական բազան, զինծառայողների ծառայողական պայմանները և սոցիալ-իրավական պաշտպանությունը։ Գնդապետ Ա. Ներսեսյանը մշտապես լուծել է ենթակա անձնակազմին հուզող հարցերը։ Գիտեցել է իր մասնագիտությունը և այն կարողացել է մատչելի և հասկանալի կերպով ուսուցանել ենթակա անձնակազմին։ Հմուտ օդաչու էր։ Վստահորեն վարում էր իր ենթակայության զորամասում առկա ավիացիոն տեխնիկաները։ Մշտապես ձգոտում էր կատարելագործել իր թռիչքային հմտությունները, ծանոթանալ այլ երկրներում առկա նորագույն ավիացիոն տոխնիկայի տեխնիկատակտիկական ցուցանիշներին, նրանց դեմ պայքարելու միջոցներին և այն հասանալի դարձնելու ենթակա անձնակազմին։

Նրա ղեկավարության ընթացքում զորամասի մարտական պատրաստության ցուցաբերած բարձր ցուցանիշների և կարգապահության ապահովման համար զորամասին 2008 թվականին շնորհվել է «ՀՀ ԶՈՒ լավագույն ավիացիոն զորամաս» փոխանցիկ դրոշը, որը հետագա տարիներին ևս 3 անգամ շնորհվել է զորամասին և 2015 թվականին ընդմիշտ հանձնվել է զորամասին։

Գնդապետ Ա. Ներսեսյանի ղեկավարությամբ զորամասի անձնակազմն ունեցել է հասջողություններ մարտական պատրաստության բնագավառում։ Սիրված և հարգված է ենթակա անձնակազմի կողմից։ Ունի առաջին կարգի օդաչու-հրահանգչի որակավորում։

Բարեխիղճ և օրինակելի ծառայության, ենթակա ստորաբաժման կողմից ցուցաբերած բարձր ցուցանիշների համար գնդապետ Ա. Ներսեսյանը պարգևատրվել է՝ «Հայրենիքին մաատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Հովհաննես Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության համար» 1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներով, «Կովկասում ծառայության համար» կրծքանշանով, «Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 15 տարի» հուշամեդալով։

2020 թվականի Նոյեմբերի 2-ին ելնելով երկրում ստեղծված ռազմական դրությունից զորամասը ստանալով մարտական առաջադրանքը, իրականացրել է մարտական թռիչք առաջադրված տեղանքում թշնամական կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի առաջխաղացումը կասեցնելու և ոչնչացնելու համար։

Առաջադրանքի կատարումը ստանձնել է առաջին կարգի օդաչու, զորամասի հրամանատար՝ գնդապետ Արմեն Յուրիի Ներսեսյանը։ Մարտական առաջադրանքը կատարել է գերազանց և հակառակորդին հարված հասցնելով կասեցրել է նրանց առաջխաղացումը։ Առաջադրանքը կատարելուց հետո վերադարձին խոցվել է ՍՈԻ-25 գրոհային ինքնաթիռը։ Այսպիսեվ գնդապետ Արմեն Յուրիի Ներսեսյանը հերոսաբար զոհվել է Հայ-Ադրբեջանական պատերազմում։

Գնդապետը Ա. Ներսեսյանը հուղակավորվել է Եռաբլուր պանթեոնում։


Կրծքանշաններ խմբագրել

Արմեն Յուրիի Ներսեսյանը պարգևատրվել է՝ «Հայրենիքին մաատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի «Մարտական ծառայության», «Վազգեն Սարգսյան», «Հովհաննես Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան»,«Անբասիր ծառայության համար» 1-րդ, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանների, «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալներով, «Կովկասում ծառայության համար» կրծքանշանով, «Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի 15 տարի» հուշամեդալով։

--Lilit97khachatryan (Քննարկում) 20:00, 6 January 2021 (UTC)