"Ճիչերի թագուհիները" անգլ.՝ Scream Queens - ամերիկական հեռուստասերիալ, ստեղծված Ռայան Մյորֆիի, Բրեդ Ֆելչակի և Իեն Բրեննանի կողմից:

2 սեզոնի սյուժեն տեղի կունենա հոսպիտալում: Սերիալը կպատմի այնտեղ տեղի ունեցող գժությունների մասին իհարկե բազմաթիվ սպանություններով և շատ արյունով:

2 սեզոնի պրեմիերան տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 20-ին:

Սյուժե

խմբագրել

Առաջին սեզոնը կենտրոնացած է եղել "Կապպա կապպա տաու" կանացի ակումբի վրա ՈՒոլլես համալսարանում: Կամպուսում հայտնվում է սերական մարդասպան համալսարանի թալիսմանի հագուստով - Կարմիր սատանա: Նրա թիրախը "Կապպա կապպա տաու"-ի աղջիկներն են: Աղջիկները նույնիսկ չեն կասկածում, որ նրանց մեջ կա մարդասպան, որը ցանկանում է սպանել բոլորին:

Դերերում

խմբագրել

Հրավիրված Աստղեր

խմբագրել

Արտադրություն

խմբագրել

Նախարտադրություն

խմբագրել

2014 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց, որ FOX հեռուստաընկերությունը պատվիրել է 13 սերիանոց սերիալ ստեղծված Ռայան Մյորֆիից, ով ստեղծել է "Խոր" և "American Horror Story" սերիալները: Պրոդյուսերները կլինեն Ռայան Մյորֆին, Բրեդ Ֆելչակը, Բրեննանը և Դանտե Դի Լորետոն:

Քասթինգ

խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆիլմում կլինեն Էմմա Ռոբերթսը և Ջեյմի Լի Քյորթիսը գլխավոր դերերում: 2015-ի հունվարին Լիա Միշելը, Կեկե Փալմերը և Էբիգեյլ Բրեսլինը միացան նախագծին: Պարզ դարձավ, որ Արիանա Գրանդեն և Նիք Ջոնասը կունենան երկրորդական դերեր ամբողջ սեզոնի ընթացքում: 2015- փետրվարին դերասանական կազմին միացան Բիլլի Լուրդը և Սկայլեր Սեմյուելսը:

Երկրորդ սեզոնի դերասանական կազմին միացան Թեյլոր Լոթները և Ջոն Սթամոսը, ինչպես նաև դերասանական կազմում կլինի Քոլթոն Հեյնսը:

Նկարահանումներ

խմբագրել

Առաջին սեզոնի նկարահանումները սկսեցին 2015 թվականի փետրվարին Նոր Օռլեան քաղաքում: Նախագծի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին:

2 սեզոնի նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսին: