Մասնակից:Jemma.sahakyan8/Ավազարկղ

Jemma.sahakyan8/Ավազարկղ
Ծնվել էհունվարի 09, 1992 (32 տարեկան)
ԾննդավայրՀայաստան, Երևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի

Տաթև Հովակիմյան (ռուս․՝ Татев Овакимян, հունվարի 09, 1992 (32 տարեկան), Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի դերասանուհի։ Հայտնի է «Երկրաշարժ (ֆիլմ, 2016)», «Անավարտ Թռիչք», «Սողոմոնի երգերը» ֆիլմերում կերտած կերպարներով։ 2017թ. արժանացել է Հայաստանի Թատերական Գործիչների Միություն «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»:


Կենսագրություն խմբագրել

Տաթև Հովակիմյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցը: Դպրոցական տարիներին զբաղվել է պարարվեստով։

2009 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ։ 2010-2011 թվականներին սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում։

2011-2015 թվականներին սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Դավիթ Հակոբյանի (դերասան) արվեստանոց։

2018 թվականից Տաթև Հովակիմյանը իրականացնում է հեղինակային «Poème» նախագիծը, որի շրջանակում վիդեո տարբերակով կարդում է հայ ժամանակակից հեղինակների, ինչպիսիք են՝ Սյունե Սևադա, Հասմիկ Սիմոնյան, Անուշ Քոչարյան, Դավիթ Սամվելյան և այլք։

2020 թվականին հանդես է եկել Dialog project (հիմնադիր՝ Տիգրան Սուչյան) երաժշտական նախագծի Apple T-Ballad (ռեժ․՝ Կարեն Գասպարյան) ստեղծագործության տեսահոլովակի հերոսուհին։


Թատերական գործունեություն խմբագրել

2012թ-ից խաղացել է Երևանի Ուսանողական Թատրոնում։ Խաղացել է Էդմոն Ռոստանի «Սիրանո Դե Բերժերակ» (Ռոքսանա), (բեմադրիչ․՝ Գալուստ Ներսեսյան), Վ․ Գիպսոնի «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր» (Մոլի Իգան), (բեմադրիչ․՝ Գայանե Առկո), Անտոն Չեխովի «Անյուտա» (Անյուտա), Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ» (Գոգոլ), (բեմադրիչ․՝Գայանե Առկո), Ալեքսանդր Պուշկինի «Պիկովայա դամա» (Լիզա), (բեմադրիչ․՝ Անի Գասպարյան), Կառլո Գոլդոնիի «Ֆեոդալը» (Ռոզաուրա), (բեմադրիչ․՝ Արման Նավասարդյան), Օսկար Ուայլդի «Սալոմե» (Սալոմե) և այլն:

2017թ-ից հրավիրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, որպես դերասանուհի։ Մասնակցություն է ունեցել այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են՝ Վիլիամ Շեքսպիր և Թենեսի Ուիլիամս «Խոսիր ինձ հետ» (բեմադրիչ․՝ Սամսոն Մովսեսյան), Յասմինա Ռեզայիի «Սպանդի Աստված»[1] (բեմադրիչ․՝ Սաթէ Խաչատրյան) և այլն:


Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Դեր
2015 ֆ Անավարտ թռիչք Անավարտ թռիչք Ելենա Արշակյան Արևիկ
2016 ֆ Արմատներ Արմատներ Վահե Յան
2016 ֆ Երկրաշարժ (ֆիլմ, 2016) Землетрясение (фильм, 2016) Սարիկ Անդրեասյան Լիլիթ
2018 ֆ/կ Տոմբե Տոմբե Դիանա Կարդումյան
2020 ֆ Սողոմոնի երգերը Սողոմոնի երգերը Արման Նշանյան Սոնա

Մրցանակներ խմբագրել



Հոդվածներ խմբագրել

  • «Հարցազրույց Տաթև Հովակիմյանի հետ» [3]
  • «Ես այսպիսին եմ, որովհետև․․․»[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կուլիսներ. Սպանդի Աստվածը». Վերցված է 2018-11-01-ին.
  2. «Արտավազդ - 2017». Վերցված է 2017-ին.
  3. ««Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ»». Վերցված է 2018-03-20-ին.
  4. ««Ես այսպիսին եմ, որովհետև․․․»». Վերցված է 2018-01-02-ին.