Շիրակի գավառի կենտրոն Գյումրին ունի դարերի պատմություն: Առաջին անգամ Շիրակի գավառը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված մ.թ.ա. VIII դարի ուրարտական մի արձանագրության մեջ: ՈՒրարտական թագավոր Արգիշտի Ա-ն գրում է. «Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին ասում է. «Նվաճեցի Էրիախի ցեղի երկիրը, նվաճեցի Իրդանիունի քաղաքը՝ մինչև Իշկիկուլու երկիրը»»:

Արձանագրության մեջ հիշատակված «Իրդանիունի» տեղանունը Հ.Կարագյոզյանը և Ս. Պետրոսյանը նույնացնում են «Կումայրի» տեղանվան հետ: Խնդրի կապակցությամբ Հ. Կարա-գյոզյանը գրում է. «Իրդանիունի տեղանունը կազմված է Իրդ (գետ) բառով և Անիու հատուկ անունով (կամ Անիո): Անիո ձևը դրված է հայերենի սեռական հոլովով, որից կարելի է բխեցնել նախնական Անիա ձևը: Այս «Անիա» քաղաքի անունը հետագայում տրվել է այն գետին, որը հոսել է հիշյալ բնակավայրի մոտով՝ Իրդ-Անիո կամ «Անիա քաղաքի գետ» : Մ.թ.ա.XIII դարում կառուցված Իրդանիո քաղաքը գտնվել է Էրիախի երկրի կենտրոնում՝ Կումայրիի տեղում կամ նրա մոտակայքում: Հետագայում Իրդանիու քաղաքի անունը մոռացվում է: Այն հիշատակվում է արդեն քաղաքի արվարձաններից մեկի՝ Կումայրու անունով, որը տարածվում է ամբողջ Իրդանիու բնակավայրի վրա: Կումայրին Իրդանիոյի արվարձան լինելու մասին իր կարծիքը Հ.Կարագյոզյանը հիմնավորում է Կումայրի տեղանվան ստուգաբանությամբ, որի Կում և այրի բաղադրիչնե[1]րը ունեն գրեթե միատեսակ իմաստներ՝ «գյուղ» կամ «բնակավայր»:





Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պատմություն». www.gyumricity.am. Վերցված է 2021-05-23-ին.