Քուվեյթի ներդրումային մարմին
Պայմանագրի տիպ աշխարհի ամենահին ազգային հարստության հիմնադրամ
Ստորագրվել է
— վայր
1953թ փետրվար 23
Քուվեյթ
Կարգավիճակ Տարեկան՝ 923,4 միլիարդ ԱՄՆ դոլար (2024 թվականի մարտ)
Կայք http://www.kia.gov.kw Official Website

Քուվեյթի ներդրումային մարմին, Մերձավոր Արևելքի ամենահին ազգային հարստության հիմնադրամն է, որը ղեկավարում է պետական պահուստը և ապագա սերունդների պետական հիմնադրամը:

Հիմնադրվելով 1953 թվականին՝ Քուվեյթի ներդրումային մարմինը, աշխարհի ամենահին ազգային հարստության հիմնադրամն է[1]: 2023 թվականի հոկտեմբերի դրությամբ այն աշխարհում 5-րդ խոշորագույն ինքնիշխան հարստության հիմնադրամն է՝ 803 միլիարդ ԱՄՆ դոլարի կառավարվող ակտիվներով[2]:

Պատմություն խմբագրել

Քուվեյթի ներդրումային մարմինը հիմնադրվել է 1953 թվականի փետրվարի 23-ին[2], նավթի հայտնաբերումից հետո, Քուվեյթի կառավարության ֆինանսական ավելցուկային միջոցները կառավարելու համար:

Քուվեյթի ներդրումային մարմինը ղեկավարում է Քուվեյթի ընդհանուր պահուստային ֆոնդը, Քուվեյթի ապագա սերունդների հիմնադրամը, ինչպես նաև ֆինանսների նախարարության կողմից փոխանցված ցանկացած այլ ակտիվներ: Քուվեյթի ներդրումային մարմնի մասշտաբները գնահատելու համար հարկ է նշել, որ ապագա սերունդների Քուվեյթի հիմնադրամը նավթի վաճառքից ստանում է տարեկան եկամուտների 15% - ը:

Չինաստանը Քուվեյթի ներդրումային մարմնին հատկացրել է 700 միլիոն դոլարի լրացուցիչ քվոտա՝ 2012 թվականի մարտին հատկացված 300 միլիոնից ավելին: Այս քվոտան ամենաբարձրն է այն ամենից, ինչ Չինաստանը տրամադրում է օտարերկրյա ներդրումային կազմակերպություններին[3]:

Քուվեյթի ներդրումային մարմինը ենթակառուցվածքային ստորաբաժանում ունի եւ պայմանագիր է ստորագրել Հյուսիսային ծովի Միջին հոսք ՍՊԸ նավթագազային ընկերությունը 2018 թվականին մոտ 1,3 մլրդ ֆունտով ձեռք բերելու համար[4]:

Տորաս Խումբ խմբագրել

 
«Եվրոպայի դարպասներ» երկվորյակ աշտարակներ, 2014թ

1986 թվականին Քուվեյթի ներդրումային մարմնի լոնդոնյան դուստր ձեռնարկությունը՝ Քուվեյթի ներդրումային վարչությունը, վերահսկողություն ձեռք բերեց իսպանական թուղթ արտադրող Տորաս Հոստենչի նկատմամբ։  Հետագայում Տորաս Հոստենչը վերահսկողություն ձեռք բերեց մի շարք այլ ընկերությունների նկատմամբ և 1988-ի հունիսին դարձավ Տորաս խումբ: 1980-ականներին Իսպանիայում տնտեսական բումի ավարտից և Իրաքի կողմից Քուվեյթի բռնակցումից հետո Քուվեյթի ներդրումային մարմինը ներդրել է մոտ 2,5 միլիարդ դոլար՝ ընկերություն հիմնելու, և ևս 1,8 միլիարդ դոլար՝ օգնությունների համար: Այնուամենայնիվ, 1992-ի դեկտեմբերին Տորաս խումբը վարչական պատասխանատվության ենթարկվեց խարդախության մեղադրանքով, և Քուվեյթի ներդրումներն ամբողջությամբ զրոյացան:

Քուվեյթի ներդրումային մարմնի նախագծերից մեկը Մադրիդի «Եվրոպայի դարպասներ» երկվորյակ աշտարակներն էին, որոնց շինարարությունը դեռ չէր ավարտվել, երբ ընկերությունը փլուզվեց[5]:

Կորպորատիվ կառավարում խմբագրել

Քուվեյթի ներդրումային մարմնի տնօրենների խորհուրդը գլխավորում է ֆինանսների նախարարը, իսկ մյուս տեղերը վերապահված են էներգետիկայի նախարարին, Քուվեյթի Կենտրոնական բանկի կառավարչին, ֆինանսների փոխնախարարին և ևս 5 ոլորտի փորձագետ քաղաքացիների, որոնցից 3-ը որևէ այլ պետական պաշտոն չպետք է զբաղեցնեն[6]:

Տնօրենների խորհուրդ խմբագրել

  • Սաադ Ալ-Բարաք՝ փոխվարչապետ, նավթի նախարար և տնտեսական հարցերի և ներդրումների պետական նախարար,
  • Ասիլ Ալ-Մունիֆի՝ ֆինանսների նախարարի տեղակալ,
  • Մեշաալ Ջաբեր Ալ-Ահամդ Ալ-Սաբահ՝ վարչության անդամ,
  • Ֆահադ Ալ-Ռաշեդ՝ վարչության անդամ,
  • Հանեմ Սուլեյման Ալ-Գենայման՝ վարչության անդամ և գործադիր տնօրեն,
  • Սաուդ Սալեմ Աբդուլազիզ Ալ-Սաբահ՝ վարչության անդամ:

Գործադիր ղեկավարություն խմբագրել

  • Հանեմ Սուլեյման Ալ-Գենայմա՝ գործադիր տնօրեն,
  • Ահմեդ Բաստակի՝ գործադիր տնօրեն (ավագ կառավարման պլանավորում և աջակցություն),
  • Աբդուլազիզ Ալ-Բադեր՝ գործադիր տնօրեն (գործառնական գործունեություն և կառավարում),
  • Ալիա Ալ-Թամիմի՝ գործադիր տնօրեն (այլընտրանքային ներդրումներ),
  • Հուդա Ալմուսա՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար (ընդհանուր պահուստներ),
  • Սառա Ալ-Սանե՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար (շուկայական արժեթղթեր),
  • Աբդուլրազակ Ալ-Բուայջան՝ գլխավոր ներկայացուցիչ (Կիո-Շանհայ),
  • Խալիդ Ալ-Ռովայե՝ տնօրեն (տնօրենների խորհրդի գրասենյակ),
  • Ահմադ Ալ-Բաղլի՝ տնօրեն (ներքին աուդիտի ծառայություն):

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World's Oldest Wealth Fund Swells to Record and Cracks the Top 3». Bloomberg News|Bloomberg. 2 July 2021.
  2. 2,0 2,1 «Kuwait Investment Authority (KIA) - Sovereign Wealth Fund, Kuwait - SWFI». www.swfinstitute.org. Վերցված է 2023-06-21-ին.
  3. «China grants Kuwait highest investment quota». Investvine. 21 January 2013. Վերցված է 5 February 2013-ին.
  4. «Kuwait SWF to Purchase North Sea Midstream Partners Limited». Sovereign Wealth Fund Institute. July 23, 2018.
  5. «Missing Millions -- Kuwait's Bad Bet -- A special report.; Big Wallets and Little Supervision». New York Times. 28 September 1993.
  6. «About – Kuwait Investment Authority» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-07-27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել