Մասնակից:Gevorg Ghazaryan/Շյոֆոկու ձի
Gevorg Ghazaryan/Շյոֆոկու ձի | |
---|---|
Հիմնական տվյալներ |
Շյոֆոկու ձի (ճապ.՝ 聖福寺 Շյո:ֆոկու-ձի), Օբակու դպրոցի բուդդայական տաճարային համալիր[1], որը պատկանում է ձեն հոսքին, հիմնադրվել է 1677 թվականին չինացի վանական Ռեցուսին Դոհանի կողմից Նագասակիում, Ճապոնիա: Նագասակիի բուդդայական «երջանական չորս վանքերից» մեկն է:
Պատմություն խմբագրել
Շյոֆոկու ձի տաճարային համալիրը հիմնադրվել է 1677 թվականին չինացի վանական Ռեցուսին Դոհանի՝ հայտնի վանական և բանաստեղծ Ինգեն Ռյուկիի թոռան կողմից Նագասակիում, Ճապոնիա՝ Բոգյո Նագասակիի և չինացի առևտրականների աջակցությամբ: Վանքի շինարարությունն ավարտվել է 1677 թվականին։
Տաճարային համալիրի ճարտարապետությունը պահպանվել է Թան դինաստիայի դարաշրջանի չինական ոճի մեջ։ Վանքի գլխավոր շենքը 1715 թվականին նույնպես վերակառուցվել է չինական ոճով։
Տաճարից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Նագասակիի նավահանգիստը։ Վանքը հայտնի է նաև քաղաքում ամենամեծ զանգով, որն այսօր օգտագործվում է բացառապես բուդդայական օրացույցով նոր տարվա տոնակատարության ժամանակ։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում Կատեգորիա:Նագասակի պրեֆեկտուրայի բուդդայական տաճարներ Կատեգորիա:Նագասակիի շենքեր և կառույցներ Կատեգորիա:1677 հիմնադրված շենքեր և կառույցներ Կատեգորիա:1677 հիմնադրումներ Ճապոնիայում