Մասնակից:Gevorg Ghazaryan/Կոուդոր Սադանանդա Հեգդե

Gevorg Ghazaryan/Կոուդոր Սադանանդա Հեգդե
 

Կոուդոր Սադանանդա Հեգդե (անգլ.՝ Kawdoor Sadananda Hegde, հինդի՝ के एस हेगड़े, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1977-1980 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ[1]։

Կենսագրություն խմբագրել

Կոուդոր Սադանանդա Հեգդեն ծնվել է 1909 թվականի հունիսի 11-ին Նիտտեում, Բրիտանական Հնդկաստան։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, որից հետո ուսումը շարունակել է Մանգալուրի Սուրբ Ալոսիոսի քոլեջում, Մադրասի կառավարական քոլեջում և Մադրիասի իրավաբանական քոլեջում։

1947 թվականից մինչև 1951 թվականը զբաղեցրել է վարչական պաշտոններ։ 1952 թվականից մինչև 1957 թվականը համարվել է հնդկական խորհրդարանի վերին պալատի՝ Ռաջյա սաբհայի անդամ։ 1957 թվականից մինչև 1966 թվականը եղել է Մայսուրի Գերագույն դատարանի դատավոր։ 1966 թվականից մինչև 1967 թվականը եղել է Դելի քաղաքի Գերագույն դատարանի և Հիմաչալ-Պրադեշ նահանգի Գերագույն դատարանի նախագահ։

1967 թվականին նշանակվել է Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավոր։ 1973 թվականին թոշակի է անցել, երբ նրա կրտսեր գործընկերներից մեկը նշանակվեց Հնդկաստանի գլխավոր դատավոր։

Այդ բանից հետո սկսել է ակտիվ մասնակցել երկրի հասարակաքաղաքական կյանքին։ 1977 թվականին Ջանատա կուսակցության կողմից հարավային Բանգալոր ընտրական շրջանից հետո ընտրվել է երկրի խորհրդարանի ստորին պալատ՝ Լոկ սաբհա։

1977 թվականից մինչև 1980 թվականը զբաղեցրել է Լոկ սաբհայի խոսնակի պաշտոնը։ Այդ պաշտոնում Ազգերի համագործակցության 23-րդ, 24-րդ և 25-րդ խորհրդարանական կոնֆերանսների ժամանակ գլխավորել է հնդկական խորհրդարանական պատվիրակությունները, որոնց անցկացվել են 1977 թվականի սեպտեմբերին Օտտավայում, 1978 թվականի սեպտեմբերի Քինգսթոնում և 1979 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Վիլինգտոնում։ Հեգդեն նաև գլխավորել է 1978 թվականի սեպտեմբերին Բոննում անցկացված 65-րդ խորհրդարանական և 1979 թվականի սեպտեմբերին Կարակասում անցկացված 66-րդ Միջխորհրդարանական կոնֆերանսներում հնդկական խորհրդարանական պատվիրակությունները։

1979 թվականին ստեղծել է Նիտտեի կրթության ֆոնդը, որը նախատեսված է եղել իր հայրենի քաղաքում միջնակարգ դպրոցի զարգացմանը։

Կոուդոր Սադանանդա Հեգդեն մահացել է 1990 թվականի մայիսի 24-ին Մանգալորում՝ 80 տարեկան հասակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Birth Centenary Celebrations of Late K S Hegde at Nitte». Daijiworld Media. 2008-06-14. Վերցված է 2008-11-02-ին.
  2. "Obituary". The Indian Express. 26 May 1990. Retrieved 6 February 2018.

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդիկ ակտիվիստներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկաստանի դատավորներ Կատեգորիա:Լոկ սաբհայի խոսնակներ Կատեգորիա:Նախագահական համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ պետական գործիչներ