Մասնակից:Gevorg Ghazaryan/Իսաբել Գարսիա Տեհերինա

Gevorg Ghazaryan/Իսաբել Գարսիա Տեհերինա
 

Իսաբել Գարսիա Տեհերինա (իսպ.՝ Isabel García Tejerina, ), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ: 2014 թվականի ապրիլի 24-ից զբաղեցնում է Իսպանիայի գյուղատնտեսության, պարենի և շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը[1]:

Կենսագրություն խմբագրել

Գարսիա Տեհերինան Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանում ստացել է ճարտարագիտական-ագրարային կրթություն՝ «գյուղատնտեսության տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Ունի նաև Վալյադոլիդի համալսարանի իրավաբանի դիպլոմ: Գարսիա Տեհերինայի քաղաքական գործունեությունը կապված է Իսպանիայի գյուղատնտեսության նախարարությունում աշխատանքի հետ, որտեղ նա սկսել է որպես Լոյոլա դե Պալասիո, Խեսուս Պոսադա և Միգել Արիաս Կանյետե նախարարների խորհրդական: Այնուհետև երկու անգամ 2000-2004 և 2012-2014 թվականներին նշանակվել է գյուղատնտեսության և պարենի հարցերով նախարարության գլխավոր քարտուղար:

2004 թվականից մինչև 2012 թվականը գլխավորել է Fertiberia ընկերության ռազմավարական պլանավորման բաժինը և նույն ժամանակահատվածում խորհրդատվություն է տվել Fertial S.P.A ալժիրյան պարարտանյութերի արտադրության ընկերությանը[2][3]:

2014 թվականի ապրիլի 28-ին Մարիանո Ռախոյի կառավարությունում Իսաբել Գարսիան նշանակվել է Իսպանիայի գյուղատնտեսության, պարենի և շրջակա միջավայրի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Միգել Արիաս Կանյետեին:

Տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին: Ամուսնացած չէ[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի ճարտարագետներ Կատեգորիա:21-րդ դարի կին քաղաքական գործիչներ Կատեգորիա:Պետական գործիչներ Կատեգորիա:Իսպանացի տնտեսագետներ