Gevorg Ghazaryan/Դակի Իորդանով

Դակի Իորդանով (բուլղար․՝ Даки Йорданов Вичев, ), բուլղար բուսաբան և դասախոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1947-78)[1]:

Կենսագրություն խմբագրել

Դակի Իորդանովը ծնվել է 1893 թվականի սեպտեմբերի 14-ին Օմուրտագում, Տարգովիշտեի մարզ՝ բազմազավակ և աղքատ ընտանիքում: Տարրական կրթություն է ստացել հայրենի քաղաքում, որից հետո ավարտել է Շումենի հողագործական ուսումնարանը: 1914 թվականին ավարտել է Շումենի գիմնազիան:

1921 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը՝ ֆլորայի թեմայով հաջող հանձնելով դիպլոմային աշխատանքը և այնտեղ է աշխատել մինչև 1962 թվականը: 1922 թվականից Սոֆիայի համալսարանի կենսաբանական ֆակուլտետում օգնական է եղել: 1923 թվականին դարձել է Բուլղարիայի բուսաբանական ընկերության անդամ-հիմնադիր: 1939 թվականին ընտրվել է դոցենտ, 1945 թվականին՝ պրոֆեսոր, իսկ 1947 թվականին ընտրվել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 1948 թվականից մինչև 1950 թվականը եղել է Սոֆիայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1950 թվականից մինչև 1962 թվականը զբաղեցրել է ռեկտորի տեղակալի, ռեկտորի և պրոֆեսորի պաշտոնները՝ միաժամանակ 1957 թվականից մինչև 1962 թվականը լինելով բույսերի դասակարգման ամբիոնի վարիչ: 1962 թվականից մինչև 1974 թվականը եղել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի տնօրեն:

Դակի Իորդանովը մահացել է 1978 թվականի ապրիլի 5-ին Սոֆիայում՝ 84 տարեկան հասակում:

Գիտական աշխատանքեր խմբագրել

Ակադեմիկոսի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են եղել Բուլղարիայի և Բալկանյան թերակղզու այլ երկրների բարձրագույն բույսերի դասակարգմանը, ֆլորիստիկային, բուսաբաշխաբանությանը, էկոլոգիային և աշխարհագրությանը:

Հիշատակ խմբագրել

  • Դակի Իորդանովի պատվին Բալչիկում և Վառնայում անվանված են Ակադեմիկոս Դակի Իորդանովի փողոցները[2]:
  • Դակի Իորդանովի հայրենի քաղաքում, Օմուրտագում, հիմնադրվել է պրոգիմնազիա, որին տրվել է ակադեմիկոսի անունը:

Անդամակցությունը հասարակություններին խմբագրել

  • Բուլղարիայի բուսաբանական հասարակության հիմնադիր-անդամ:
  • Կենսաբանության ազգային կոմիտեի նախագահ:

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Акад. Даки Йорданов – 125 години от рождението му и 40 години от смъртта му» (բուլղարերեն). bio.bas.bg. 10 септември 2018 г. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |цитат= (օգնություն); no-break space character in |title= at position 20 (օգնություն)
  2. Местоположение в „Wikimapia“

Գրականություն խմբագրել

  • 1984 - Биологи. Биографический справочник
  • Jordanow, Daki. In: Taschenlexikon Bulgarien, Bibliographisches Institut Leipzig 1983, Seite 87.


Կատեգորիա:Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ Կատեգորիա:Բուլղարացի գիտնականներ Կատեգորիա:Բուլղարացի բուսաբաններ Կատեգորիա:Դիմիտրովյան մրցանակի դափնեկիրներ Կատեգորիա:Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Կատեգորիա:Սոֆիայի համալսարանի շրջանավարտներ