Մասնակից:EventToura/Ավազարկղ

Երևանի Գինու Օրեր, ամենամյա մասսայական միջոցառում, որը տեղի է ունենում յուրաքանչյուր մայիս ամսվա 1–ին ուրբաթ և շաբաթ օրերին։

Երևանի գինու օրեր խմբագրել

Երևանի գինու օրեր, մասսայական միջոցառում Երևանում: Միջոցառումն իրականացվում է ամեն տարի` 2017 թվականից ի վեր: Միջոցառումը տեղի է ունենում Սարյան փողոցի վրա: Այն կազմակերպում է ԷվենտՏուրա ընկերությունը[1]։

Նպատակը խմբագրել

Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի[2]՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը[3]: Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման վրա։[4][5] Այս մասին է փաստում Հայաստանում խաղողի այգիների քանակի (2017[6] և 2018[7] թվականների աճի ցուցանիշները 2016թ-ի համեմատ[8], երբ դեռ միջոցառումը սկիզբ չէր առել), մթերվող խաղողի[9], նաև գինու արտադրության[10][11] տարեցտարի աճող ցուցանիշները:

Միջոցառման ընթացքը խմբագրել

Հայաստանյան և արցախյան գինեգործները ներկայացնում են շուրջ 200 տեսակ գինիներ, մայրաքաղաքի ռեստորանները և սրճարանները ներկայացնում են հայկական և միջազգային խոհանոցին հատուկ կերակրատեսակներ: Միջոցառումն ուղեկցվում է բազմաժանր երաժշտությամբ, լավագույն բենդերի, DJ-ների կատարումներով։

Մասնակիցները խմբագրել

Միջոցառմանը մասնակցում են հայաստանյան և արցախյան գինեգործներ, ինչպես նաև որպես համադրում մի շարք ռեստորաններ և սրճարաններ, որոնք ներկայացնում են հայկական, իտալական,ճապոնական, մեքսիկական, ֆրանսիական խոհանոցին հատուկ կերակրատեսակներ և քաղցրավենիք։

Երեք տարիների ընթացքում միջոցառումն ունեցել է 79 գինեգործ-մասնակից, հայաստանյան 47 գինի արտադրող ընկերություն:

Միջոցառման անցկացման ժամանակագրությունը խմբագրել

Միջոցառումը անցկացվում է ամեն տարի մայիս ամսվա առաջին ուրբաթ և շաբաթ օրերին:

  • 2017թ. - մայիսի 5-ին և 6-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[12]
  • 2018թ. - մայիսի 11-ին և 12-ին Սարյան փողոցի Պուշկին-Թումանյան խաչմերուկների հատվածում[13]
  • 2019թ. - մայիսի 3-ին և 4-ին Սարյան փողոցից դեպի Մոսկովյան փողոցի համապատասխանաբար Պուշկին-Սպենդիարյան խաչմերուկների հատվածում[14]։

Աշխարհագրական բաշխվածությունը խմբագրել

Միջոցառման այցելուների աշխարհագրական բաշխվածությունը շատ ընդարձակ է: Այն ներառում է այցելուներ հետևյալ երկրներից`

Կանադա, ԱՄՆ, Կոլումբիա, Մեքսիկա, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Չեխիա, Հունգարիա, Բուլղարիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Իտալիա, Ավստրիա, Դանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ֆիլիպիններ, Շվեյցարիա, Սինգապուր, Չինաստան

Այլ միջոցառումներ և փառատոներ Հայաստանում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Calendar, The Events. «ԵՐԵՎԱՆԻ ԳԻՆՈՒ ՕՐԵՐ – Eventtoura». Վերցված է 2019-04-10-ին.
  2. https://armeniadiscovery.com/en/event/yerevan-wine-days
  3. https://armeniadiscovery.com/en/event/yerevan-wine-days
  4. https://www.armstat.am/file/article/sv_04_17a_431.pdf
  5. https://www.armstat.am/file/article/sv_07_17a_431.pdf
  6. https://www.armstat.am/file/article/29_gt_2017.pdf
  7. https://www.armstat.am/file/article/29_gt_2018.pdf
  8. https://www.armstat.am/file/article/29-gt_2016.pdf
  9. https://www.armstat.am/file/article/29-gt_2016.pdf
  10. LLC, Helix Consulting. «Գինու արտադրության ծավալներն աճել են, օղունը՝ նվազել». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019-10-25-ին.
  11. https://www.armstat.am/file/article/bnexen_10_2018.pdf
  12. «YEREVAN WINE DAYS». RepatArmenia (անգլերեն). 2017-04-10. Վերցված է 2019-04-10-ին.
  13. Пашинян, Рубен. «АРМЕНИЯ ТУРИСТИЧЕСКАЯ - «Yerevan wine days» — праздник армянского вина!». armeniatourism.ru (ռուսերեն). Վերցված է 2019-04-10-ին.
  14. Global, AIST. «Yerevan Wine Days». armeniadiscovery.com (անգլերեն). Վերցված է 2019-04-10-ին.
  15. LLC, Helix Consulting. «Beard festival to be held in Armenia». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2019-10-11-ին.
  16. «Սյունեցիներն ու հյուրերը թութ ու թթի օղի համտեսեցին. «Թթի փառատոն» Գորիսում (ֆոտո)». news.am. Վերցված է 2019-04-15-ին.
  17. Էվենտտուրա, Eventtoura /. «Yerevan Beer and Food Pairing Days 2020 / Երևանի Գարեջրի և Սննդի Զուգակցման Օրեր 2020». Evensi. Վերցված է 2019-04-15-ին.
  18. «Մեր քաղաքի երաժշտական տոնը. Yerevan Music Night 2018». EL.am (ամերիկյան անգլերեն). 2018-09-16. Վերցված է 2019-04-15-ին.
  19. «Հայերեն». myarmenia.si.edu. Վերցված է 2019-04-15-ին.
  20. ««Արենի» գինու փառատոն. հարց ու պատասխան». newsarmenia.am. Վերցված է 2019-04-15-ին.