Անգլիական կոկեր սպանիել

Ծագումը

Անգլիական կոկեր սպանիելը ստեղծված է արհեստական եղանակով դեռ տասնիններորդ դարում։Սկզբում գիտնականների գլխավոր խնդիրը այդ ցեղատեսակը ստեղծելիս լավ որսրդական շուն ստեղծելն էր։1902 թվականին տվյալ ցեղատեսակը համարվեց պաշտոնապես և բացի դրանից նրա վրա դրվեցին ստանդարտներ,որը շատ դժվարացրեց հետագա բազմացումը,բայց այսօրվա օրերում պահանջարկը ցեղատեսակի ներկայացուցիչների նկատմամբ շատ է փոխվել։Տվյալ ցեղատեսակի հայրենիքը համարվում է Անգիան,չնայած կարճ ժամկետում տարածվեց ողջ աշխարհով։

Արտաքին տեսք

.Անգլիական կոկեր սպանիելները լավ մարմնակազմ ունեցող շներ են: Գլուխը մեծ է,բայց ունի ճիշտ կառուցվածք,աչքերը կլոր,մուգ,ականջները ներքև կախված,երկար,մորթով: ՚՚՚՚՚Շատ շարժուն շներ են,ինչի հաշվին էլ ունեն զարգացած մկաններ: ՚՚՚՚Չափահաս շների բարձրությունը չի գերազանցում 40 սանտիմետրը,քաշը չի գերազանցում 15 կիլոգրամը: Թույլատրելի գույները շատ են օրինակ ամենատարածվածներն են շիկակարմիր,սեվակապույտ,սև և այլ շատ գույներ: Մորթին փափուկ է,միջին երկարությամբ,մետաքսյա մազերով: Տարբերվում են խոշոր ոտնաթաթերով,ոչ այդքան մեծ թաղանթներով,որի հաշվին կարողանում են լավ լողալ: