Մասնակից:Daviddav2004/Ավազարկղ
Արխանգել (Archangel), ճարտարապետական արվեստանոց, որը հիմնադրվել է 2013 թվականին՝ «Կվադրատ» ընկերության հիման վրա։ Այն զբաղվում է փոքր բնակելի տներից մինչև բազմահարկ բնակելի համալիրների նախագծմամբ, բարդ կառույցների ամբողջական մշակմամբ, ինտերիերի նախագծմամբ, բրենդի մշակմամբ և այլն։ Հիմնադիրներն են Արսեն Դավթյանն ու Արտակ Կնյազյանը։
Գործունեություն խմբագրել
Ընկերությունը յուրաքանչյուր պատվիրատուին ինդիվիդուալ մոտեցում է ցուցաբերում։ Մարդիկ շատ տարբեր են իրենց բնավորությամբ և նախասիրություններով։ Իրենք ստեղծագործում են հաշվի առնելով պատվիրատուի առաջարկներն ու նախասիրությունները։Շատ են կարևորում նրանց կարծիքները և մեկնաբանությունները, քանի որ շատ ժամանակ իրենք սովորում են հենց իրենց պատվիրատուներից։ Եվ այդ պահանջարկի հիման վրա ձևավորում են նաև առաջարկ։
<<Կարծում ենք, մեր հիմնական տարբերությունը մնացած ընկերությունների նկատմամբ մենեջմենթն է։ Կարելի է նախագծել շատ գեղեցիկ, իսկ լավ կազմակերպել մեծ թիմ, կառավարել այդ ամենի ճիշտ իրականացումը, պրոցեսի անցումը ճիշտ փուլերով այնքան էլ հեշտ չէ, որը, սակայն, մեզ մոտ բավականին լավ է ստացվում։ Շատ ենք կարևորում թիմային աշխատանքը և դրա շնորհիվ վստահաբար կարողանում ենք մեծ պրոեկտներ ընդունել և դրանք հաջողությամբ ավարտին հասցնել։>>
Արխանգելը նաև կազմակերպում է դասախոսություններ՝ Արխիկադից, Rhinoceros-ից, Grasshopper-ից՝ այդ դասախոսությունները վարում է նրանց BIM-մենեջերը՝ Մեսրոպ Անդրիասյանը
Ըստ http://www.graphisoft.ru/info/news/feed/webinar-ac-rh-gs.html ՝
<<Ժամանակակից դիզայնի գործընթացում ճարտարապետներն ու դիզայներները խնդիրներ են ունենում բարդ ձևերի ստեղծման հետ, հատկապես BIM-ի միջավայրում: Օգտագործելով ARCHICAD -Grasshopper Live Connection- ը, հնարավոր դարձավ մոդելներ ստեղծել տարբեր բաղադրիչներից, որոնք կարող են կարգավորվել ալգորիթմով: Փաթեթը թույլ է տալիս փոփոխություններ կատարել ցանկացած ժամանակ, առանց ծանր աշխատանքի:>>
Երևան Մոլ խմբագրել
Երևան Մոլի նախագիծը կատարվել է «Արխանգել» ընկերության կողմից:
Այն ունի առանձնահատուկ ճարտարապետական կերպար. «Ժամանակակից կառույց է, պարզ լուծումներով, թեթև, բայց շատ տարբերվող է: Կենտրոնում ներկայացված են այն բոլոր գույները, որոնք կարելի է հանդիպել Երևանում:
Կառույցում կարելի է հանդիպել նաև հայ ժողովրդի հնագույն պատմությանը. «Խորհրդային շրջանում այստեղ եղել է ավտոդետալների գործարան: Այդ շրջանում այստեղ հայտնաբերվել է ուրարտական ժամանակաշրջանի դամբարան:
«Երևան Մոլի» կառուցումը Հայաստանի խոշորագույն նախագծերից է, որը մեկնարկել է 2010 թվականից
«Երևան Մոլի» շնորհիվ Հայաստանում առաջին անգամ ներկայացվեցին բազմաթիվ հանրահայտ ապրանքանիշեր` F&F, Mac Cosmetics, 7 Camicie, R.Zengarini, Zippy, CLics Toys, Mini Raxevski, Polin City, Richi Art և այլն: Բացի այդ, այստեղ ներկայացվել են հագուստի, սննդի և զվարճանքի միջազգային տարբեր ապրանքանիշեր` Zara, Pull and Bear, New Yorker, Stradivarious, Coin Cassa, Bourger King, Julia Bergovich, Levis, Faina, I և այլն։
Առևտրի կենտրոնի հարկի տակ ներկայացված է 120 խանութ, ստեղծվել է շուրջ 2000 աշխատատեղի հնարավորություն: «Երևան Մոլի» կառավարումն իրականացվում է եվրոպական չափանիշներով: