Մասնակից:Bekaisa/Ավազարկղ
Ռաֆայել Սարգսյան (նկարիչ) խմբագրել
Ռաֆայել Սարգսյան | |
---|---|
Պատկեր:Rafael Sargsyan photo.jpg | |
Ծննդավայր | Թբիլիսի |
Վախճանվել է | 2000 |
Մահվան վայր | Երևան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ժանր | գեղանկարիչ, մոնումենտալիստ, թատերական նկարիչ-ձևավորող |
Ռաֆայել Սեդրակի Սարգսյան (1919-2000), հայ նկարիչ: Ծնվել է 1919թ․ Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը։ 1949թ․ ընդունվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա։ Առողջական խնդիրների պատճառով 1952թ․ տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1956թ․։ 1946թ․-ից մասնակցել է հանրապետական, ԽՍՀՄ և միջազգային ցուցահանդեսների։ Ձևավորել է Լենինականի (Գյումրու) Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի բազմաթիվ ներկայացումներ։
Ռաֆայել Սարգսյանը մի շարք մոնումենտալ որմնանկարների հեղինակ է, այդ թվում՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գրադարանի գմբեթի՝ համահեղինակությամբ Հակոբ Հակոբյանի, Աշոտ Մելքոնյանի և Հենրիկ Սիրաvնյանի [1]։ Մասնակցել է նաև ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահնադեսի Հայաստանի տաղավարի ձևավորման աշխատանքներին։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ, երկար տարիներ դասավանդել է Երևանի Պոլիտեխնիկական (Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան) ինստիտուտի գծանկարի բաժնում։
ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ 1945 թվականից։
Ընտանիք խմբագրել
Երևանի Կոնսերվատորիայի պրոֆեսոր, թավջութակահար Զարեհ Սարգսյանի ավագ եղբայրը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Գևորգյան հոգևոր ճեմարանի «թաքնված» որմնանկարը https://www.panorama.am/am/news/2019/08/06/%D4%B3%D6%87%D5%B8%D6%80%D5%A3%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%B3%D5%A5%D5%B4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-%D5%B8%D6%80%D5%B4%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80/2150434?fbclid=IwAR1gdV3UBUjyqRPn1Ein4vMKH4YNkxR5znkZNjZt8yOpkyW7b-4xLF8dpdI
- ↑ «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ» http://www.gallery.am/hy/database