Մասնակից:AshYegh/ԱվազարկղՕսման Նաղաշ
Օսման Նաղաշ (հայտնի է նաև Օսման մանրանկարիչ [ա]) Օսմանյան կայսրության գլխավոր մանրանկարիչն էր 16-րդ դարի երկրորդ կեսին: Նրա ծննդյան և մահվան տարեթվերը հազիվ թե հայտնի են, բայց նրա գործերի մեծ մասը թվագրվում է տասնվեցերորդ դարի վերջին քառորդին[1]: Օսման Նաղաշի ամենահին հայտնի նկարազարդումներն արվել են 1560-1570 թվականների միջև՝ Ֆիրդուսու «Շահնամե» պարսից դյուցազներգական պոեմի թուրքերեն թարգմանության համար[2]: Հայտնի է, որ նա եղել է Մուրադ III-ի համար Սայիդ Լոքմանի գրած տարբեր պաշտոնական պատմությունների գլխավոր նկարիչը, որոնք ստեղծվել են այս դարաշրջանում, այդ թվում ՝ Զաֆերնամե (Հաղթանակների գիրք), Շահնամե ի Սելիմ խան [b] (Թագավորերի գիրք Սելիմ խանի) և Շահին Շահնամե (Գիրք արքայից արքաների)[3][4]: 1582 թվականին նա նկարազարդել է աստղագուշակության «Գիրք երջանկության»-ը, իսկ մոտ 1585 թվականին հանդիսացել է Սիեր-ի Նեբիի, Մուհամմեդի կյանքի մասին դյուցազներգության, գրված մոտ 1388 թվականին[5], նկարազարդողներից մեկը:
Ոճ խմբագրել
Օսմանի պատկերազարդման ոճը բնութագրվել է որպես «ընկալման համար՝ պարզ»: Նրա նկարները ցուցադրում են ուշադիր հոգածություն դեպի պահի մանրամասները, իրատեսական ոճով պատկերելով իրադարձությունները[6]:
Ի տարբերություն նախկին պալատական նկարիչների, Օսմանի դիմանկարները հակված են ցուցադրելու շատ ավելի հուզականություն: Ռուստամի և Զոհրաբի պատմությունն օրինակ, մինչ այդ միշտ ներկայացվում էր նույնակերպ երևացող «հեռավոր, առանձնացված պերիֆերիկ կերպարներով, ովքեր դիմային կամ մարմնական արտահայտման հազիվ թե որևէ հետք են դրսևորում », մինչդեռ Օսմանի տարբերակում [սի] Զոհրաբի պահապանը կարծես «տապալվում է վշտից ու հուզմունքից», քանի որ Ռոստամը կողմից իր որդու սպանության ականատեսն էր[6]:
Նրա աշխատանքն ազդել է Օսմանյան փադիշահության պալատական գեղանկարիչների հաջորդ սերնդի վրա, նրա ոճով սկզբնավորված տվյալ բնագավառի կարևոր գործերում[2]:
Գրականություն խմբագրել
Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպը Օսմանի և նրա արհեստանոցի գեղարվեստական պատմությունն է: Պատմվածքում Օսման իրեն կուրացնում է ասեղով ՝ ընդօրինակելով լեգենդար պարսիկ մանրանկարիչ Բեհզադի կուրությունը: Վեպում նրա մահը ներկայացնում է «օսմանյան մանրանկարչության ավարտը, քանի որ նրանից հետո մանրանկարիչները հետևելու էին Արևմուտքի արվեստին:
Մանրանկարներ խմբագրել
Նշումներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
{{ծանցանկ}