Կաղապար:Othernames


Յուրի Իհորի Բլոխա - (22 հուլիսի 1988, Նիկոլաևի մարզի գ. Սերհիյիվկա - 1 մարտի 2022, Նիկոլաևի մարզի գ. Մուրախիվկայի մոտ) ուկրաինացի ֆուտբոլի մարզիչ, զինծառայող, Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր լեյտենանտ, ռուս-ուկրաինական պատերազմի մասնակից։ Ուկրաինայի հերոս (10 մարտի, 2022 թ., հետմահու):

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1988 թվականի հուլիսի 22-ին Նիկոլայևի մարզի ՍերՀիյիվկա գյուղում: Մանկուց երացել է դառնալ ֆուտբոլի մարզիչ: Ավարտել է Նիկոլաևի Վ. Օ. Սուխոմլինսկու անվան ազգային համալսարանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ու նախազորակոչային պատրաստության մասնագիտությամբ: Այնտեղ էլ նա ավարտել է ռազմական ամբիոնը, որիզ հետո նրան շնորհվել է պահեստազորի կրտսեր լեյտենանտի կոչում։ Ավարտելուց հետո Յուրի Բլոխան աշխատել է որպես մանկական ֆուտբոլի մարզիչ Բերեզնեհուվատեյի [1] [2] և Սնիհուրիվկայի ՄՄԴ մանկական ֆուտբոլի մարզիչ, ինչպես նաև Նիկոլաևի մարզի Բերեզնեհուվատեյի I-III աստիճանների հանրակրթական հաստատության ֆիզիկական կուլտուրայի և նախազորակոչային պատրաստության ուսուցիչ [3] ։

2014 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, Յուրին իր սաներին տանում էր խաղաղ ցույցերի, նրանց նկարած նկարներն ուղարկում էր ռազմաճակատ՝ զինվորականներին, անցավ կամավորականների շարքը:

2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, ծառայության է անցել Բաշթանի մարզային պաշտպանության գումարտակում։ Նա Բերեզնեհուվատյան շրջանի անցակետերի պետն էր։

2022 թվականի մարտի 1-ին, երբ թշնամու մեծ խումբը շարժվում էր Նիկոլաևի մարզիՄուրախիվկա գյուղի մոտակայքում գտնվող անցակետի ուղղությամբ, նա մի քանի այլ զինվորներ մարտի մեջ մտան օկուպանտների հետ։ Այս մարտում Յուրի Բլոխան ստացել է կյանքի հետ անհամատեղելի երեք հրազենային վիրավորում։

Պարգևները

խմբագրել
  • « Ուկրաինայի հերոս» կոչումը «Ոսկե աստղի» շքանշանով (10 մարտի, 2022 թ., հետմահու) - Ուկրաինայի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ցուցաբերած անձնական արիության և հերոսության, զինվորական երդմանը հավատարմության համար ։

Նշումներ

խմբագրել
  1. Пройшли ігри заключного туру Чемпіонату області з футзалу серед дітей «Ідеальне таксі – 994» у Першій лізі
  2. Свято футболу в Березнегуватому. Федерація футболу Миколаївської області
  3. Дитячий футбольний тренер посмертно отримав звання Героя України // 24 футбол. — 2022. — 10 березня.

Աղբյուրներ

խմբագրել

[[Կատեգորիա:2022 մահեր]] [[Կատեգորիա:Մարտի 1 մահեր]] [[Կատեգորիա:1988 ծնունդներ]] [[Կատեգորիա:Հուլիսի 22 ծնունդներ]] [[Կատեգորիա:Ուկրաինացի ֆուտբոլային մարզիչներ]] [[Կատեգորիա:Ռուս-ուկրաինական պատերազմում զոհված ուկրաինացի զինվորներ (2014 թվականից)]] [[Կատեգորիա:Ուկրաինայի հերոսներ - Ոսկե աստղի շքանշանի ասպետներ]] [[Կատեգորիա:Կրտսեր լեյտենանտ (Ուկրաինա)]]