Ալինա Սանչես ((իսպ.՝ Alina Sánchez, 1986 , Սան Մարտին դե լոս Անդես - մարտի 17, 2018, Ալ-Հասաքա), հայտնի է նաև որպես Lêgerîn Çîya, արգենտինացի բժիշկ, միջազգայնագետ, ֆեմինիստ և հեղափոխական, սովորել է Կուբայում՝ Լատինական Ամերիկայի բժշկական դպրոցում (անգլ.՝ ELAM (Latin American School of Medicine)): Սանչեսը 2011 թվականին միացել է Կանանց ինքնապաշտպանական ջոկատներին (անգլ.՝ Women's Protection Units (YPJ)) և աշխատել Սիրիական Քուրդիստանի առողջապահական համակարգում: Մահացել է ավտովթարից՝ Ալ-Հասաքա քաղաքի ճանապարհին 2018 թվականի մարտի 17-ին[1][2][3][4]: Նրա պատվին, Ջազիրայի շրջանի Թել Թամեր հիվանդանոցն այժմ կրում է նրա անունը[5]:

Կենսագրություն խմբագրել

Ալինա Սանչեսը ծնվել է Սան Մարտին դե լոս Անդես քաղաքում, Նեուկեն, Արգենտինա և մեծացել է Կորդովայում:

Նա սովորել է Կորդովայի ազգային համալսարանում (կարճ ժամանակահատվածով ), երիտասարդ տարիներից եղել է քաղաքական անկախության և ուսանողական կազմակերպության ուժեղ պաշտպանը: 2005 թվականին նա Կուբայի Հանրապետությունից կրթաթոշակ է ստացել և սկսել սովորել Լատինական Ամերիկայի բժշկական դպրոցում, արդյունքում դարձել է բժիշկ։ Սանչեսը 2011 թվականին միացել է Կանանց ինքնապաշտպանական ջոկատներին[6]։ .

Սիրիական Քուրդիստանի հանրային առողջապահական քաղաքականության իրականացման իր փորձի մասին Սանչեսը ասել է. «Ինքնավարության առաջին տարում բժիշկների մեծամասնությունը մեկնեց Եվրոպա, ինչպես տեղի ունեցավ Կուբայում: Ոչնչացվեցին հիվանդանոցները: Այս իրավիճակում մենք սկսեցինք աշխատել ժողովրդական խմբերի հետ: Մեզ համար կենսական նշանակություն ուներ, քաղաքի թաղամասներում փոքր սենյակների կառուցումը՝ դաշտերում բույսեր մշակող կանանց կրթելու համար: Մենք չէինք տեսնում քաղաքացիական հատվածից տարանջատված ռազմական տարածք: Նրանք մարդիկ են, ովքեր ժողովրդական խմբերի միջոցով պետք է օգնեին իրենց վիրավորներին: Այժմ մարդիկ հասկանում էին, որ նրանք՝ «իրենց» վիրավորներն են, որ քաղաքի ինքնապաշտպանական ուժերի մի մասն են: Յուրաքանչյուր թաղամասում կազմակերպվում էր ինքնապաշտպանություն և այս գործընթացը վերափոխում էր ամբողջ բնակչությանը: Նույնիսկ այն բժիշկներին, ովքեր պոզիտիվիզմի և պետության ուժի մեծագույն ներկայացուցիչներն էին»[7]:

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել