Էբերա թանգարան (2013)

Փարիզի Էբերա թանգարան (ֆր.՝ Musée Hébert), Ֆրանսիա, Փարիզի 6-րդ թաղամաս: Թանգարանը 2004 թվականից փակվել է վերանորոգման պատճառով:

Թանգարանի պատմություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Petit-Montmorency հյուրանոցում, այն կառուցվել է 1743 թվականին Ֆրանսիական հայտնի Մոնմորանսի ազնվական ընտանիքի համար, հետագայում այնտեղ է ապրել նաև նկարիչ Էռնեստ Էբերան (1817–1908): 1974 թվականին՝ Էբերայի որդու մահից հետո կառույցը դարձել է պետական սեփականություն, իսկ որպես թանգարան բացվել է միայն 1984 թվականին: 2004 թվականից Էբերա թանգարանը հանդիսանում է Օրսե թանգարանի մասնաճյուղը և անորոշ ժամանակով փակ է վերանորոգման պատճառով:

Հավաքածու խմբագրել

Թանգարանային հավաքածուն ներկայացված է 18-րդ դարից ի վեր գրեթե չփոփոխված սենյակում, որտեղ տեղադրված են Էբերայի աշխատանքներից, դեկորատիվ իրեր, կայհույք, հուշանվերներ և լուսանկարներ: Էբերայի աշխատանքերում ներառված են նաև հայտնի գրաքննադատ Ժյուլ Լեմետրիի և մարքիզուհի Պաիվայի դիմանկարները:

Ծանոթագրություններ խմբագրել