Մասնակից:Anna88866/Ավազարկղ8

Կախազարդեր
Հարսանեկան կախազարդ, որն օգտագործվում էր Հնդկաստանի Կերալայի Պուշպակա բրահմանների կողմից
Հարսանեկան կախազարդ 21 ուլունքներով, որն օգտագործվում էր Հնդկաստանի Սուրբ Թոմաս քրիստոնյաների կողմից
Իսպանական կախազարդ Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում.
Ինդոնեզական կախազարդեր

Կախազարդերը ազատ կախովի զարդեր են, որոնք սովորաբար փոքրիկ օղակով ամրեցվում են մանյակին, այն մենք գիտենք որպես «կախազարդ վզնոց»[1]: Կախազարդ ականջօղը ականջօղ է, որի զարդը կախված է: Դրա անունը ծագել է լատիներեն «pendere» և հին ֆրանսերեն «pendr» բառերից, որոնք երկուսն էլ թարգմանվում են որպես «կախվել»։ Ժամանակակից ֆրանսերենում կախազարդը «pendre»-ի գերունդային ձևն է «կախել» և նաև նշանակում է «ընթացքում»: Որքանով կարող է կախազարդի դիզայնը ներառվել ընդհանուր վզնոցի մեջ, միշտ չէ, որ ճիշտ է դրանք համարել առանձին իրեր[2]:

Որոշ դեպքերում, սակայն, մանյակը և կախազարդը իրարից տարբերելը շատ ավելի պարզ է[2]:

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Կախազարդերը մարմնի զարդարանքի գրանցված ամենահին տեսակներից են: Այն պատրաստելու համար օգտագործվել են քարեր, խեցիներ և ավելի շուտ փչացող նյութեր։ Հին եգիպտացիները սովորաբար կրում էին կախազարդեր, որոնցից մի քանիսը նման էին հիերոգլիֆների:

Կախազարդերը կարող են ունենալ մի քանի գործառույթ, որոնք կարելի է համատեղել.

Կախազարդերի բազմաթիվ մասնագիտացված տեսակները ներառում են գրքույկներ, որոնք բացվում են, հաճախ պատկերը բացահայտելու համար, և կախազարդեր, որոնք կախված են մետաղական ավելի մեծ առարկաներից:

Տեսակներ խմբագրել

Դարերի ընթացքում կախազարդերը տարբեր ձևերի են եղել, և ծառայել են տարբեր նպատակների:

Հմայագիր

Թեև հմայագրերը լինում են տարբեր ձևերի, ամենատարածվածն է կրելի հմայագիրը, որը կրում են պարանոցին կամ ձեռքին, կամ ոտքին՝ կախազարդի տեսքով: Սրանք առարկաներ են, որոնք ենթադրվում է, որ օժտված են կախարդական կամ հոգևոր զորությամբ՝ պաշտպանելու կրողին վտանգից կամ ցրելու չար ազդեցությունները[3]:

Թալիսման

Հմայագրի նման, թալիսմանը այն իրն է, որը ունի գերբնական հատկություններ: Այնուամենայնիվ, թեև հմայագիրը ունի պաշտպանիչ ուժ, թալիսմանը նախատեսված է կրողին հատուկ օգուտ կամ ուժ տալու համար[4]։

Լոկետ

Լոկետը փոքր իր է, որը բացվում է, ունի մի տարածություն, որը ծառայում է փոքր առարկայի, սովորաբար լուսանկար պահելու համար: Դրանք սովորաբար վզնոցից կախված կախազարդի տեսքով են լինում, թեև երբեմն դրանք կախվում են հմայիչ թևնոցից[5]։

Մեդալիոն

Մեդալիոնը ամենից հաճախ լինում է մետաղյա մի մաս, որը կրում են որպես կախազարդ պարանոցին կամ ամրացնում հագուստի վրա: Դրանք հիմնականում շնորհվում են որպես մրցանակներ, պաշտոններ կամ կրոնական օրհնություններ[6]:

Ֆունկցիոնալ կախազարդեր

Գործիքները, որոնք կրում են որպես կախազարդ, ներառում են Մաօրի «պունամու» կախազարդերը: Հովիվների սուլիչները, նավաստիի սուլիչները և օկարինանները կարող են պատրաստվել նաև որպես կախազարդ: Որպես կախազարդ պատրաստվել են շարժական աստղագիտական և նավիգացիոն գործիքներ։

21-րդ դարի առաջին տասնամյակում ոսկերիչները սկսեցին USB ֆլեշ կրիչներ ներառել կախազարդերի մեջ[7][8]:

Նորաձև կախազարդեր

Նորաձև կախազարդերը ներառում են փոքրիկ ստեղծագործական մի կտոր, որը հաճախ պատրաստված է թանկարժեք կամ ոչ թանկարժեք քարերից և մետաղներից, ինչպիսիք են ադամանդները կամ մարգարիտները, որոնք կախված են շղթայից կամ վզնոցից: Սրանք սովորաբար կրում են որպես արտահայտիչ կամ նորաձ զարդ[9]:

Այլ տեսակներ խմբագրել

  • Ամրեցման կախազարդ

Տես նաև խմբագրել

  • Բուլ դե Ժնև
  • Շան կախազարդ
  • Յուպեի - չինական կախազարդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Early Pendant: A Jewelry And A Talisman». Talismanamulet.org. Արխիվացված է օրիգինալից 8 December 2012-ին. Վերցված է 7 August 2012-ին.
  2. 2,0 2,1 Johns, Catherine (1996). The Jewellery of Roman Britain Celtic and classical Traditions. Routledge. էջ 104. ISBN 9780415516129.
  3. «amulet». The Columbia Encyclopedia (6th ed.). Encyclopedia.com. 2014. Վերցված է 27 October 2014-ին.
  4. «Talisman». Encyclopedia of Occultism and Parapsychology. Encyclopedia.com. 2001. Վերցված է 27 October 2014-ին.
  5. Luscomb, Sally. The Collector's Encyclopedia of Buttons. Atglen, PA: Schiffer. էջ 242. ISBN 0-7643-1815-2.
  6. «Medal». The Columbia Encyclopedia. Encyclopedia.com. 2014. Վերցված է 27 October 2014-ին.
  7. Yamamoto, Mike (1 February 2007). «USB as fashion statement». CNet. Արխիվացված է օրիգինալից 5 October 2013-ին. Վերցված է 3 October 2013-ին.
  8. Yamamoto, Mike (11 June 2007). «The hot trend in designer jewelry: USB keys». CNet. Վերցված է 3 October 2013-ին.
  9. «Ways to Style Pendant Necklaces».