Մասնակից:Anitochek/Ավազարկղ 2
Գեղամ Ստեփանյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | 1991 |
Ծննդավայր | Արցախ, ք. Ստեփանակերտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ, Հայաստանի ամերիկյան համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ, միջազգայնագետ |
Աշխատանք | ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան |
Աշխատավայր | Արցախի Հանրապետության ՄԻՊ |
Գեղամ Ստեփանյան (հուլիսի 22, 1991 թվականին, Ստեփանակերտ), հայ հասարակական և քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան[1]։
Կենսագրություն խմբագրել
Գեղամ Ստեփանյանը ծնվել է Ստեփանակերտում 1991 թվականի հուլիսի 22-ին։
Կրթություն խմբագրել
- 1998-2008 թվականներին սովորել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցում:
- 2008-2014 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի «Միջազգային հարաբերություններ» բաժնում:
- 2014-2016 թվականներին սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում[2]:
Զինվորական ծառայություն խմբագրել
2009-2011 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
Քաղաքական և հասարակական գործունեություն խմբագրել
- 2016 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:
- 2016-2019 թվականներին. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում։
- 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտը աշխատել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում որպես Գործադիր քարտուղար (աշխատակազմի ղեկավար):
- 2021 թվականի մարտի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան:
Պարգևներ և մրցանակներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գեղամ Ստեփանյանը դարձավ Արցախի ՄԻՊ». hetq.am.
- ↑ «Գեղամ Ստեփանյան». Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան.