"Ֆուձիսան" սպիտակ Ռակու ոճով թեյաման, Հոնամի Կոեձու, 19-րդ դար
Թեյի տերևներով աման գլիցինիայի ձևավորումով, Նոնոմուրա Նինսեի, 19-րդ դար

Խեցեգործությունը և կերամիկան (ճապ.՝ 陶磁器 tōjiki, նաև 焼きもの yakimono, կամ 陶芸 tōgei), ճապոնական ամեահին արվեստի ու արհեստի ձևերից մեկն է, որը թվագրվում է Նեոլիթյան դարաշրջանին։ Թրծավառաններում պատրաստվել են կավե ամանեղեն, խեցեղեն, քարե իրեր, գլազուրապատ խեցեղեն, հախճապակե իրեր և սպիտակաերկնագույն խեցեղեն։ Ճապոնիան ունի կերամիկայի արտադրության բացառիկ երկար և հաջողված պատմություն։ Կավե ամանեղենը ստեղծվել է Ձյոմոնի ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 10,500–300), տալով Ճապոնիային աշխարհի ամենահին խեցեգործության ավանդույթները։ Ճապոնական կերամիկային առանձնահատուկ է դարձնում նաև ճապոնական թեյի արարողակարգը։

Ճապոնական խեցեգործության պատմությունը պատմությունը գրանցել է մի շարք խեցեգործների անուններ, որոնցից ոմանք նաև արվետագետ խեցեգործներ էին, ինչպես օրինակ Հոնամի Կոեձուն, Օգատա Կենձանը և Աոկի Մոկուբեյը։[1] Տարիների ընթացքում ճապոնական անագամա թրծավառարանների զարգացումը նույնպես իր ազդեցությունն է կրել վերոնշյալ խեցեգործների կողմից։ Ճապոնական արվեստի մեկ այլ բնութագրիչ է նաև բարձրջերմաստիճան թրծված չգլազուրապատված կավե իրերի շարունական հայտնիությունը նույնիսկ հախճապակու հայտնի դառնալուց հետո։ 4-րդ դարից սկսած ճապոնական կերամիկայի վրա հաճախ իրենց ազդեցությունն են թողել չինական և կորեական խեցեգործությունները։ Ճապոնիան փոխ է առել և վերափոխել չինական և կորեական նախատիպերը եզակի ճապոնական ստեղծագործությունների, որոնք իրենց բնույթով հստակ ճապոնական էին։ 17-րդ դարի կեսերից, որբ Ճապոնիան զարկ տվեց արդյունաբերությանը,[2] գործարաններում պատրաստվող բարձրորակ ստանդարտ ամանեղենը դարձավ հայտնի արտահանումների դեպի Եվրոպա։ Ժամանակակից կերամիկայի արտադրությունը (Noritake and Toto Ltd.) սկիզբ է առել 20-րդ դարում։

Ճապոնական խեցեգործությունը բաժանվում է երկու բևեռացված գեղագիտական ավանդույթների։ Առաջինը՝ հիմականում կավե ամանեղենի շատ պարզ և կոպիտ, անավարտ լինելն է՝ օգտագործելով հողի գույների խլացված ներկապնակը։ Սա կապված է Զեն Բոդդիզմի հետ Շատ ստեղծագործություններ կապված են ճապոնական թեյի արարողության հետ և մարմնավորում են Վաբի-Սաբիի (համեստ պարզություն+հնություն) սկզբունքները։ Ռակու կերամիկայի շատ գործեր, որտեղ վերջնական ձևավորումը հազվադեպ է պատահում, այս ավանդույթի մեջ են մտնում։[3] Մյուս ավանդույթի էությունը վառ գունավորումն է, վերջնական ավարտուն տեսքով գործարանային՝ բարդ և հավասարակշռված ձևավորումը, որը ուրույն ձևով է զարգացնում չինական հաճխապակու ոճը։[4] Պարզ, բայց կատարյալ ձևավորվոծ ու գլազուրապատված կավե իրերը չինական և կորեական ավանդույթների ոգեշչումն են։

Պատմությունը խմբագրել

Ձյոմոնի ժամանակաշրջան խմբագրել

Նեոլիթյան շրջանում (մ․թ․ա․ 11-րդ հազարամյակ), ստեղծվել է կավե ոչ կարծր ամենավաղ ամանեղենը։ Վաղ Ձյոմոնյան շրջանում՝ մ․թ․ա․ 6-րդ հազարամյակում, հայտնվել է պարանային տեխնիկան, որի ընթացքում ամանեղենը ձևավորվում էր ձեռագործ շարանային նախշերով։ Ձյոմոնի խեցեգործությունը զարգացրեց վառ գունավորման ոճը։ Խեցե իրերը ստեղծվում էին միացնելով կավե շարանները և թրծվում էին բաց վառարաններում։ Ձյոմոնի շրջանի խեցեգործությունը իր անունը ստացել է նախշազարդերից (ճապ.՝ , մոն), որոնք խեցե իրերին են ամրացվել կավե պարանների (ճապ.՝ , ձյո) տեսքով։

Յայոյի ժամանակաշրջան խմբագրել

Մ․թ․ա․ մոտ 4-րդ-ից 3-րդ դարերում՝ Յայոյի ժամանակաշրջանում, հայտնվել է Յայոյի խեցեգործությունը, որին բնորոշ է կավե տարաների պարզ կամ բացակայող նախշերը։ Փյոմոնի, Յայոյի, հետագայում նաև Հաջիի խեցե տարաները տարբեր ձևավորման ոճեր ունեին, բայց կիսում էին թրծման ավանդույթը։

Կոֆունի ժամանակաշրջան խմբագրել

 
Հանիվա զինվորը կեիկո զրահով, Կոֆունի ժամանակաշրջան, 6-րդ դար (Ազգային գանձ)

Մ․թ․3-րդ-ից 4-րդ դարերում, անագամա թրծավառարանը՝ տանիքածածկ բովանցքով թրծավառարան բլրի վրա, և խեցեգործի անիվը հայտնվեցին, որոնք Կյուշու կղզի էին բերվել Կորեական թերակղզուց։[5] Անագամա թրծավառարաններում կարող էին պատրաստվել կավե տարաներ, (Սյու խեցե իրեր) թրծվել են 1200-1300˚C ջերամստիճաներում։ Այս շրջանի արտադրությունը սկսվել է 5-րդ դարում և տարածվել ավելի հեռավոր տարածքներ մինչև 14-րդ դար։ Չնայած որոշ տարածաշրջանային տարբերությունների, Սյու տարաների ոճը համասեռ էր Ճապոնիայով մեկ։ Սյու խեցե իրերի ֆունկցիոնալությունը, այնուամենայնիվ, փոփոխվում էր ժամանակի ընթացքում՝ Կոֆունի շրջանում (մ․թ․ 300-700թթ․․) հիմնականում պատրաստվում էին հուղարկավորության տարաներ, Նառայի (710-94թթ․․) և Հեյանի (794-1185թթ․․) շրջաններում խեցե իրերը էլիտայի սպասքի պարագաներ դարձան, և վերջապես դրանք սկսեցին կիրառվել և որպես սպասքեղեն և որպես հոգևոր արարողության տարաներ Բուդդայական զոհասեղաններին։ Ժամանակակից Հաջի տարաները և Հանիվա հողարկավորության օբյեկտները կավից էին ինչպես Յայոյի ժամանակաշրջանում։

Դիզայնը խմբագրել

Տվյալների սեղմում խմբագրել

Տեխնիակական սահմանափակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Henry Trubner 1972, p. 18.
  2. Henry Trubner 1972, pp. 17–18
  3. Smith, Harris, & Clark, 116–120, 124–126, 130–133
  4. Smith, Harris, & Clark, 163–177
  5. The Metropolitan Museum of Art metmuseum.org "Although the roots of Sueki reach back to ancient China, its direct precursor is the grayware of the Three Kingdoms period in Korea."