Քրիստինա Հովհաննիսյան/Ավազարկղ 2

Ռոբերտ Բրեյդի (անգլ.՝ Robert Brady,), առավել հայտնի է որպես Ռոբի Բրեյդի (անգլ.՝ Robbie Brady), իռլանդացի ֆուտբոլիստ, «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։

Ակումբային կարիերա խմբագրել

Ռոբերտ Բրեյդին ծնվել է Հյուսիսային Դուբլինում և հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում, ինչպես նաև տեղի «Սենթ Քևինս Բոյս» ակումբում: Նրան նկատել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները, իսկ 2008 թվականի հունվարին իռլանդացին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա: Արդեն նույն թվականի հունվարի 19-ին իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում՝ «Լիվերպուլի» հասակակիցների հետ խաղում[1]։ Արդեն երկու ամիս անց Ռոբին «Նյուքասլի» դեմ խաղում իր նորամուտն է նշել ակումբի պահեստային թիմի կազմում[2]։ 2008 թվականի հուլիսին Բրեդին ստորագրել է իր առաջին սիրողական պայմանագիրը։ Հաջորդ երկու մրցաշրջաններում եղել է «Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմի հիմնական կազմի խաղացող, ինչպես նաև պարբերաբար ներգրավվել է պահեստայինների կազմում: 2010/11 մրցաշրջանում իռլանդացին սկսել է պարբերաբար հանդես գալ պահեստային կազմում։ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին նա ընդգրկվել է «Վուլվերհեմփտոնի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հիմնական կազմի հայտացուցակում, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին[3]։

2011 թվականի հուլիսի 19-ին Ռոբի Բրեդին վարձավճարով տեղափոխվել է Հալլ Սիթի մինչև դեկտեմբերի 31-ը[4]։ Օգոստոսի 5-ին «Բլեքփուլի» դեմ խաղով իր նորամուտն է նշել «վագրերի» կազմում[5]։ Օգոստոսի 27-ին խփել է իր առաջին գոլը «Հալլի» կազմում պաշտոնական հանդիպման ժամանակ «Ռեդինգի» դեմ խաղում[6]։ 2012 թվականի հունվարին «Հալլ Սիթին» երկարաձգել է իռլանդացու վարձակալությունը մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[7]։ Ընդհանուր առմամբ, «Հալ Սիթիում» վարձակալության ընթացքում Բրեդին մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ռոբի Բրեյդին իր նորամուտը նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում պաշտոնական հանդիպման ժամանակ՝ փոխարինման դուրս գալով Ալեքսանդր Բյուտներին «Նյուքասլի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[8]։

2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում[9]։

2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»:[10]։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ռոբբին հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքային հավաքականներում։ 2010 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել Է Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի սեպտեմբերին հրավիրվել է իր երկրի առաջին հավաքական՝ Օմանի հավաքականի դեմ ընկերական խաղին։ Սեպտեմբերի 11-ին ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է այդ խաղում և դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ իռլանդացիները հաղթել են 4:1 հաշվով[11]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթներ[12] Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հալլ Սիթի 2011/12 39 3 2 0 0 0 - - - - 41 3
2012/13 32 4 1 0 0 0 - - - - 31 4
2013/14 6 3 0 0 1 1 - - - - 31 4
Ընդամենը 77 10 3 0 1 1 0 0 0 0 81 11
Մանչեսթեր Յունայթեդ 2012/13 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդամենը 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 77 10 3 0 2 1 0 0 0 0 82 11

(Վերահղված է 2013 թվականի սեպտեմբերի 28-ից)

Անձնական կյանք խմբագրել

Ռոբերտի կրտսեր եղբայրը՝ Գարեթը, հանդես է եկել Իռլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում[13]։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hibbs, Ben (2008-01-19). «U18s: Liverpool 0 United 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-29-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  2. Bartram, Steve (2008-03-27). «Reserves: United 3 Newcastle 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-15-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  3. Stevenson, Jonathan (2010-10-26). «Man Utd 3–2 Wolverhampton» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2019-10-29-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  4. Marshall, Adam (2011-07-19). «Brady joins Tigers on loan» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  5. «Hull 0–1 Blackpool» (անգլերեն). BBC Sport. 2011-08-04. Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  6. «Tigers Net First Home Win» (անգլերեն). HullCityFC.net. 2011-08-27. Արխիվացված է օրիգինալից 2011-08-30-ին.
  7. «Manchester United's Robbie Brady to stay at Hull City» (անգլերեն). BBC Sport. 2012-01-05. Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  8. «Brady forced to bide time despite making competitive United debut» (անգլերեն). Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին. Վերցված է 2012-10-10-ին.
  9. Thompson, Gemma (2013-01-08). «Brady completes Tigers switch» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013-03-14-ին. Վերցված է 2013-01-09-ին.
  10. «DONE DEAL: NORWICH CITY SIGN ROBBIE BRADY» (անգլերեն). canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015-11-18-ին. Վերցված է 2015-11-23-ին.
  11. «Republic of Ireland 4–1 Oman» (անգլերեն). RTÉ Sport. 2012-09-11. Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2012-10-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Лига чемпионов УЕФА.
  13. «Gareth Brady» (անգլերեն). DundalkFc.com. Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին. Վերցված է 2012-10-10-ին.


Արտաքին հղումներ խմբագրել