Քան Յոնհյոն
Բնօրինակ անուն강영현
Ի ծնե անունՔան Յոնհյոն
Նաև հայտնի է որպեսYoung K
ԵրկիրՀարավային Կորեա
ԺանրերՌոք
ԳործիքներՎոկալ Կիթառ
ԼեյբլJYP Entertainment
ԿապվածDAY6 (խումբ) JYP Entertainment

Քան Յոնհյոն [1] ավելի հայտնի որպես Young K, հարավկորեացի երգիչ, երգահան և ռեփեր է։ Ինքը ավելի հայտնի է որպես բասիստ, վոկալիստ և ռեփեր հարավկորեական Day6 ռոք խմբից։

Վաղ կյանք խմբագրել

Յոնհյոնը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 19-ին Հարավային Կորեայում։ Ինքը տեղափոխվել է Տորոնտո, որպեսզի սովորի միջին և ավագ դպրոցներում։ Ինքը սովորում էր իր անգլերեն անուն՝ Բրայն Քանով այդ ժամանակ։ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին ստացել է բակալավրի կոչումը բիզնես ադմինիստրացիայում Դոնգուկ Համալսարանի կողմից։ Նա ավարտեց հաամալսարանը 2018 թվականի օգոստոսի 23-ին[2]։

Կարիերա խմբագրել

Յոնհյոնը ավագ դպրոցում սովորելիս համարվում էր 3 հոգանոց խմբի՝ 3rd Degree-ի մասնակիցը։ Տորոնտոյի զանազան վայրերում նրանք երգել են իրենց երգերի, որոնց մեջ կային երգեր, որոնք Յոնհյոնը ինքնուրույն է ստեղծագործել։

2010 թվականին JYP Entertainment-ը կապնվել է Յոնհյոնի և իր թիմակից՝ Դան Լիի հետ լսումների համար և հաստատվեցին որպես թրեյնիներ։ Լին թողեց JYP-ին առողջական խնդիրների պատճառով։ Քանը մասնակցել էր WIN: Who is Next?-ի 4-րդ սերիայում[3] որպես JYP-ի մաս Got7-ի Մարկ Տուանի և Ջեքսոն Վանի հետ ռեփ թիմեր՝ Ա Խմբի և Բ Խմբի դեմ, որտեղ նա հայտնի դարձավ իր "YG վերաբերմունք ունեցեք" խոսքերով։ Նա նաև JYP-ի վոկալ խմբից էր իր թիմակից Ջունհյոկի, Սոնջինի, Ջեյի և Վոնպիլի հետ։ 2014-ին ընտրվել էր, որպես JYP-ի հինգ հոգանոց ռոք խումբ՝ 5Live-ի մասնակից, բայց խմբի դեբյուտը չեղարկվեց։ Խումբը դեբյուտեց որպես Day6 թմբկահար Դոունի 2015 թվականի լսումներից հետո։

Յոնհյոնը շատ երգեր է գրել Day6-ի սկավառակագրության համար։ 2019-ին նա ստեղծագորխեց և բառեր գրեց B.A.P-ի Յունջեյի սոլո դեբյուտային Hope երգի համար։ Ինքը նաև շատ անգամ JYP-ի մասնակիցների՝ Բեկ Ա Յոնի և Ջեմիի երգերում ծառայել է որպես ռեփեր։

Սկավառակագրություն խմբագրել

Երգեր խմբագրել

Անվանում Տարի Դիրքը չարթերում Վաճառքներ
(DL)
Ալբոմ
KOR
[4]
Որպես ցուցադրված երգիչ
"Shouldn't Have" (Baek A-yeon feat. Young K) 2015 1
  • KOR: 2,500,000+[5]
Non-album singles
"Sky High" (Park Sae-byul & Likes, Likes feat. Young K) Չկա տվյալ
"Young해" (Park Ji-min feat. Young K) 2016 157 19 to 20
"—" denotes that the song did not chart in the region.

Երգահանում և ստեղծագործություն (ուրիշ երգիչներ) խմբագրել

Թվական Անվանում Օրիգինալ երգիչ Ստեղծագործում/
Հեղինակում
Նշումներ
2016 "Stuck On You" (빠져가지고) UP10TION Համահեղինակում և համաստեղծագործում
"Answer" Park Ji-min Համահեղիանկում
"Beggin On My Knees" Got7 Հեղինակում
2017 "In Your Eyes" Crude Play Համահեղինակում The liar and His Lover Ost.
2018 "Sleep Mode" Nakjoon Հեղինակում
2019 "Hope" Young-jae Ստեղծագործում և Համահեղինակում
"Love Me Tonight" 휴이 (ḦU) Ստեղծագործում
"원해" (I Want You More) Ստեղծագորխում

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Թվական Անվանում Դեր Ալիք Նշումներ
2011 Dream High Ջեյսոն ետևի պարող KBS2 Կամեո, սերիա 3
2012 Dream High 2 I:dn ետևի պարող KBS2 Կամեո, սերիա 1

Վեբ խմբագրել

Թվական Անվանում Ալիք Դեր Նշումներ
2016 Touching You Naver TV Cast Կամեո, սերիա 11

Ռադիո խմբագրել

Թվական Անվանում Ալիք Նշումներ
2020 Idol Radio MBC Radio Վարող GOT7-ի Չոյ Յունջեյի հետ մայիսի 18-ից սկսած

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Young K :: 네이버 인물검색». people.search.naver.com (կորեերեն). Վերցված է 2017-10-01-ին.
  2. Lee, Min-ji (August 23, 2018). «데이식스 영케이, 오늘(23일) 동국대 경영학과 졸업 '학사모 인증샷'». Newsen. Վերցված է October 22, 2019-ին.
  3. «Preview of YG vs JYP trainees on 'WIN' revealed | allkpop.com». www.allkpop.com. Վերցված է 2016-01-25-ին.
  4. Charted songs:
  5. C., Daniel (September 12, 2018). «Gaon's 관찰노트» [Gaon's Observation Notes]. Gaon Music Chart. Վերցված է September 12, 2018-ին.
  6. «2016년 35주차 Download Chart (see #97)» (կորեերեն). Gaon Music Chart.