Արիստոբուլոս 1-ին

Արիստամբուլոս 1-ին, (եբրայերեն՝ יהודה‎ , հուն․՝ Ἀριστόβουλος)- իշխել է Հուդայի թագավորությունում մ.թ.ա. 104-103 թվականներին: Իր հոր՝ Ջոն Հիրկանոսի մահից հետո Արիստամբուլոս 1-ինը դարձավ նրա գահի և քահանայապետության հետևորդը: Արիստամբուլոս 1-ինը դարձավ հրեական առաջին թագավորը բաբելոնյան աքսորից հետո, ստացել է թագավորական տիտղոս և իշխել որպես թագավոր և քահանայապետ: Այդ իսկ պատճառով նա բանտարկեց իր մորը, քանի որ վերջինս խանգարում էր նրան իշխանության գալ: Նա նաև բանտարկեց իր երեք կրտսեր եղբայրներին: Նրանցից հայտնի է միայն Ալեքսանդր Յաննայը, ով կառավարել է մ.թ.ա. 103 թվականին, իսկ մինչ այդ սպանեց եղբայրներից մեկին, իսկ մյուսը հեռացավ աշխարհիկ կյանքից: Չորրորդ եղբայրը՝ Անտիգոնը, մտերիմ է եղել Արիստամբուլոսի հետ: Արիստամբուլոսի հիվանդության ժամանակ, Անտիգոնուս փոխարինել է նրան թե կռիվների ժամանակ, թե որպես քահանա և դրանով իսկ ձեռք է բերել նշանակալի հաջողության: Այդ հաջողությունը ճակատագրական է դարձել Անտիգոնուսի համար: Արիստամբուլոսը հրամայել է սպանել նրան, ինչի համար հետո շատ է զղջացել: Սակայն որոշ ժամանակ անց, ինչպես գրում է Հովսեփոս Փլավիոսը, նա նույնպես մահացավ՝ եղբոր կարոտից:

Արիստամբուլոս 1-ինի պղնձյա մետաղադրամները

Արիստաբուլոսի քաղաքականության մասին նույնպես տեղեկացնում է Հովսեփոս Փլավիոսը. թագավորական գահը ստանալուց բացի, նա նաև ստացել է Philhellen՝ հույների բարեկամ տիտղոսը: Նա շարունակեց իր հոր քաղաքականությունը՝ Գալիլեայի գրաված հողերում հուդայականություն տարածելով, ինչպես դա իրականացնում էր Ջոն Հիրկանոսը գրավված Հուդայի թագավորությունում:

Գրականություն խմբագրել

  • «Аристобул I». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)