Բնակավայր
Ստյոպա/Ավազարկղ

Նյուքասլ (անգլ.՝ Newcastle), քաղաք Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում։ 2007 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 289 հազար մարդ, արվարձանի հետ՝ 523 հազար։ Այն բնակչության թվաքանակով նահանգում երկրորդն է Սիդնեյից հետո։ Գտնվում է Սիդնեյից 162 կմ հյուսիս, Թասմանյան ծովի ափին։

Նյուքասլի նավահանգիստը քարածխի արտահանման համաշխարհային առաջատարներից է։ 2017 թվականին արտահանել է 159.9 մլն տոննա քարածուխ[1]։

Նյուքասլում մինչև 1950 թվականը գործել է տրամվայի համակարգ, որը ստեղծվել է 1887 թվականին։

2008 թվականի ապրիլին քաղաքը ընդունեց տափօղակով հոկեյի երկրորդ դիվիզիոնի աշխարհի առաջնությունը։


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kirkwood, Ian (5 January 2018). «Port of Newcastle coal exports slip by more than one percent in 2017». The Newcastle Herald. Վերցված է 4 April 2018-ին.