Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 7

Լաուտոկա, Ֆիջիի մեծությամբ երկրորդ քաղաքը: Այն գտնվում է Վիտի Լևու կղզու արևմտյան մասում՝ Նանդիից 24 կիլոմետր հյուսիս։ Լաուտոկան Ֆիջիի երկրորդ նավահանգիստն է (Սուվայից հետո)։ Շաքարեղեգի արտադրության համար քաղաքը գտնվում է շրջանի կենտրոնում։ Այս առումով, Լաուտոկան հայտնի է նաև որպես Շաքարի քաղաք: Քաղաքի տարածքը 16 կմ քառակուսի է։ Բնակչությունը 2007 թվականին գրանցված տվյալներով կազմում էր 52220 մարդ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի անվանումն առաջացել է ֆիջյան երկու բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «նիզակով պարտություն»։ Անունը, ըստ ավանդության, առաջացել է երկու առաջնորդների մենամարտից հետո։ Երբ առաջներդներից մեկը նիզակով հարվածել է մյուսին, նա բացականչել է «լաու տոկա»։ Այսպես առաջացել է քաղաքի անվանումը։

Եվրոպացիների շրջանում բնակեցման մասին առաջին հիշատակումը վերագրվում է 1789 թվականի մայիսի 7-ին։ Կապիտան Ուիլյամ Բլայը իր էպիկական ճանապարհորդության ժամանակ Բաունթի նավի վրա տեղի ունեցած ապստամբությունից հետո նկատեց և մոտավորապես քարտեզագրեց Լաուտոկան:

Տնտեսություն խմբագրել

Լաուտոկան հայտնի է որպես «Շաքարի քաղաք»։ Քաղաքի շրջակայքում զբաղվում են հումքի մատակարարմամբ, իսկ հենց քաղաքում կա շաքարի գործարան, որը քաղաքի ամենամեծ գործատուն է[1]։ Ձեռնարկությունը կառուցվել է 19-րդ դարի վերջին շաքարի վերամշակման գաղութային ընկերության կողմից։ Առաջին բանվորները բերվել են 19-րդ և 20-րդ դարերի վերջին Հնդկաստանից և Սողոմոնյան կղզիներից։ Այժմ ձեռնարկության աշխատակիցների թիվը կազմում է 1300 մարդ։

Քաղաքն ունի նաև թորման և գարեջրի գործարան։ Բացի այդ, քաղաքում զարգացած է փայտամշակումը, հագուստի արտադրությունը, ոսկերչությունը, ձկնորսությունը և այլն։

Ընկերություններ, ինչպիսիք են «Fiji Electricity Authority»-ն, «Fiji Pine Ltd»-ն և «National Marketing Authority»-ն գտնվում են քաղաքում:

Ինքնակառավարում խմբագրել

Քաղաքային խորհուրդը բաղկացած է 16 անդամից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով։ Նրանցից քաղաքապետն ընտրվում է 1 տարով։ Ներկայիս քաղաքապետը Բիջեշ Չանդն է։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Starnes, Dean; Luckham, Nana (2009). Fiji. Lonely Planet. էջ 93. ISBN 9781741047936. Վերցված է 24 April 2014-ին. «Lautoka's recent history is entwined with the fortunes of sugar and it is the cane on which Lautoka depends that gives rise to its other name, Sugar City.»