Ինդուստրացում գյուղտնտեսության, գյուղատնտեսության նյութատեխնիկա հենքի վերակառուցում, ագրարային աշխատանքն աստիճանաբար արդյունավետության տարատեսակի վերափոխումն ապահովող մեքենաների համակարգերի և գյուղատնտեսության արտադրության մեջ արդյունավետության տեխնոլոգիաների աստիճանաբար ներդրման միջոցով: Տեխնիկական առաջընթացի հիմնական ուղղություններից է: Ինդուստացման նպատակը գյուղատնտեսության արտադրանքի ծավալների ավելացումն ու տնտեսության արդյունավետության բարձրացումն է՝ արտադրության համալիր մեքենայացման ու ավտոմատացման և դրա հետ կապված բնակենսաբանական և սոցիալտնտեսական գործընթացների (կենդանիների և բույսերի ընտրասերում, հողբարելավում,արտադրության համակենտրոնացում և մասնագիտացում և այլն) հետևանքով աշխատանքի արտադրողականության աճի հաշվին: Ինդուստրացման արդյունքում աստիճանաբար նվազում է գյուղատնտեսության կախվածությունը բնակլիմայական պայմաններից, չափավորվում բուսաբուծության ու անասնաբուծության արտադրության սեզոնայնությունը և միօրինակությունից շեղումները:Ինդուստրացում տեխնիկական առաջընթացի և սահմանափակ բնական պաշարների պայմաններում առավել բարձր արդյունքի ապահովման հիմնական միջոցն է։ՀՀ-ում գյուղացիների տնտեսությունների փոքր չափերի և խիստ մասնատված հողակտորների պայմաններում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառությունը լուրջ դժվարությունների է հանդիպում։ Ավելին, մի կողմից գյուղատնտեսության տեխնիկայի անբավարարությունը, ծայրաստիճան բարձր մաշվածությունը, մյուս կողմից փոքր տնտեսություններում դրանց ոչ արդյունավետ շահագործումը, խոչընդոտում են ճյուղի ինտենսիվության մակարդակի բարձրացմանը։Այդ խնդրի լուծման նպատակով «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010–20 թվականների կայուն զարգացման ռազմավարության» մեջ մշակված են ՀՀ գյուղատնտեսությանյան Ինդուստրացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնադրույթներ։