Տոսիհիկո Սակաի (ճապ.՝ 堺 利彦, ), ճապոնացի սոցիալիստ, գրող և պատմաբան։ Հայտնի է Սակաի Քոհեն (ճապ.՝ 堺 枯川) կեղծանունով և Սյուսույ Կոտոկուի թարգմանություններով։

Կենսագրություն խմբագրել

Սակաին ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 25-ին Ֆուկուոկա պրեֆեկտուրաի Միյակո քաղաքի սամուրայների ընտանիքում։ Նա ընտանիքի երրորդ որդին էր։ Հաճախել է Կայսեի ակադեմիա, որտեղ ուսումնասիրել է անգլերեն։ Սակայն նրան հեռացրել են հեղինակավոր թիվ 1 ավագ դպրոցից վարձը չվճարելու համար։ Այնուհետև նա աշխատել է որպես կրկնուսույց և լրագրող Ֆուկուոկայում և Օսակայում, ինքնուրույն ուսումնասիրել գրականություն և գրել գեղարվեստական ստեղծագործություններ։ Սուեմացու Կենտեն նրան հրավիրել է Տոկիո՝ Մորիի նախկին կլանի նստավայր, որպեսզի օգնի խմբագրել Մեյձիի հեղափոխության պատմությունը։

Դրանից հետո աշխատանքի է անցել «Yorozu Morning News» թերթում, սկսել է աջակցել սոցիալական արդարության և պացիֆիզմի սկզբունքներին։

1903 թվականին Սյոսուի Կոտոկուի և Ուտիմուրոյ Կանձոյի հետ ստեղծել է «Հեյմինսյա» սոցիալական կազմակերպությունը։ «Yorozu Morning News»-ը ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում կառավարամետ դիրքորոշում է ընդունել։ Կոտոկուի հետ Սակաին սկսել է թողարկել ամենշաբաթյա «Հեյմին Սիմբունը», որի նպատակը պատերազմի և նոր հարկերի դեմ քարոզչությունն էր[1]։

1904 թվականի նոյեմբերի 13-ին Սակաին թողարկել է Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի Կոմունիստական կուսակցության մանիֆեստը ճապոներեն։ Այդ պատճառով նրան դատապարտել են 2 ամսվա ազատազրկման[2]։

Սակային եղել է էսպերանտո շարժման վճռական կողմնակից, 1906 թվականին օգնել է ստեղծել «Japana Esperanto-Instituto»-ն։

1906 թվականին Սակային դարձել է Ճապոնիայի Սոցիալիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1908 թվականին նրան ձերբակալել են կարմիր դրոշի միջադեպի ժամանակ և դատապարտել 2 տարվա ազատազրկման։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Սակաին դարձել է «Ռոսոկայ» խմբի անդամ։

1922 թվականին Սակային դարձել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1923-1924 թվականներին գտնվել է բանտում։ 1929 թվականին ընտրվել է Տոկիոյի քաղաքային ասամբլեայի պատգամավոր։

1924 թվականին դուրս է եկել Կոմկուսից և միացել սոցիալիստներին։ 1930 թվականին եղել է Համաճապոնական կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական զանգվածային կուսակցության ստեղծման նախաձեռնողներից մեկը և դարձել այդ կուսակցության խորհրդականն ու հակապատերազմական կոմիտեի նախագահը[3]։

Սական ճապոներեն է թարգմանել մեծ թվով սոցիալիստական և ուտոպիական գրականություն։ Մահացել է 1933 թվականի հունվարի 23-ին ներուղեղային արյունազեղումից։ Նրա գերեզմանը գտնվում է Յոկոհամայի Ցուրումի-կու Սոջի տաճարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Kowner, Rotem (2006). Historical Dictionary of the Russo-Japanese War. The Scarecrow Press. ISBN 0-8108-4927-5, p. 337.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն); Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)
  2. Modern Japan: An Encyclopedia of History, Culture, and Nationalism The Commoners Newspaper (Heimin Shimbun) (1903-05) p. 35
  3. Сакаи Тосихико

Արտաքին հղումներ խմբագրել