Մասնակից:Սոֆի Շահնազարյան/ԱվազարկղՌուդիկ

Բիզնես գաղափար, գաղափար, որը կարող է օգտագործվել նոր ընկերություն կամ արդեն գործող ընկերության գործունեության նոր ուղղություն ստեղծելու համար։ Որպես կանոն բիզնես գաղափարն ուղղված է ապրանքների կամ ծառայությունների ստեղծմանը, որոնք կարող են վաճառվել գումարով։

Բնութագիր խմբագրել

Բիզնես գաղափարը բիզնեսի հայեցակարգ է, որը կապված է սպառողին առաջարկվող արժեքի հասկացման հետ։ Այն կարող է լինել սեփական (նոր, յուրահատուկ, առաջին անգամ ստեղծված), ինչպես նաև փոխառված («թշնամական» գրավում, ընկերության ձեռքբերման միջոցով, սեփական ընկերության ստեղծում և այլն)[1][2]։

Մեթոդներ խմբագրել

Գոյություն ունի մի քանի մեթոդ բիզնես գաղափարի մշակման և գործածման համար։ Բիզնես գաղափարը կենսունակ բիզնեսի վերածելու կարողությունը պետք է ամրագրված լինի իրական բիզնես պլանով, որը նախքան գաղափարի իրականացվելը կարող է որոշակի գումարի դիմաց վաճառվել հետաքրքրված ներդրողին կամ ընկերությանը։ Բիզնես գաղափարը կարող է վաճառվել նաև այն իրականացնելու մասին մենեջերի հետ պայմանագրի ստորագրման մեթոդով կամ օգտագործելով փոխհատուցման ուրիշ ձևեր։

Ճիշտ ժամանակին տրված բիզնես գաղափարը, երբ սպասվում է ապրանքների և ծառայությունների պահանջարկի աճ, կարող է հանգեցնել շահավետ բիզնեսի ստեղծմանը։ Շատ բնագավառներում մրցակցության ուժեղացման պայմաններում սկսեցին հայտնվել այնպիսի բիզնես մտքեր, որոնք ուղղված են այդ պահին պահանջարկ չունեցող ապրանքների և ծառայությունների ստեղծմանը։ Նման նորարարական բիզնես գաղափարներն ուղղված են շուկային ամբողջովին նոր ծառայություններ մատուցելու մեթոդով պահանջարկի ձևավորմանը։

Բիզնես գաղափարները և առաջացման աղբյուրները շատ են, սակայն դրանց իրականացման որակը և ժամանակին լինելը պայմանավորված է հաջողությամբ ու անհաջողությամբ։

Բիզնես գաղափարների իրականացման մեթոդիկաներ խմբագրել

Հիմնականում հաջողակ բիզնես գաղափարներն առաջարկվում են փորձագետների կամ այլ բնագավառներից եկած նորեկների կողմից, ովքեր սահմանափակված չեն բիզնես գաղափարի ոլորտի շաբլոններով կամ ավանդույթներով։

Բիզնես գաղափարների առաջարկների համար կարող է օգտակար լինել գործող ոլորտների, շուկայի, բիզնես մոդելների, բիզնես գործընթացների կառուցվածքային վերլուծությունը։ Որպես կանոն գրվում են վերլուծական գրառումներ, անցկացվում են SWOT, PEST, Մայքլ Փորթերի հինգ ուժերի վերլուծություններ։

Հաճախ օգտագործվում է մտագրոհի մեթոդը։

Նորարարություններ խմբագրել

Բիզնեսի համատեքստում նորարարությունները ենթադրում են նոր գաղափարների ստեղծում, հատուկ հետազոտությունների օգնությամբ նոր արտադրանքի մշակում կամ գոյություն ունեցող ապրանքների և ծառայությունների բարելավում։ Նորարարությունները հաճախ հայտնվում են բիզնեսի ուշադրության կենտրոնում և կարող են խթանել նրա զարգացումը և շուկայի առաջատար դառնալը։ Նորարարությունների վրա հիմնված ձեռնարկությունները սովորաբար ավելի արդյունավետ են և շահութաբեր։ Հաջողակ նորարարությունները պետք է ներառված լինեն այնպիսի բիզնես ռազմավարության մեջ, որը հիմնված է նորարարության մշակույթի և առաջ եկած խնդիրների լուծման ստեղծարար մեթոդների խթանման վրա[3]։

Նորարարության օրինակներ խմբագրել

1997 թվականին Apple-ի եկամուտը 2 միլիարդ դոլար էր, իսկ 2015 թվականին արդեն գնահատվել է 700 միլիարդ դոլար։ Դա տեղի է ունեցել նաև շնորհիվ նորարարական տեխնիկական լուծումների, որոնք իրենց արտացոլումն են գտել մի շարք արտադրանքներում՝ Macbook, iPod, iPad և iPhone[4]։

Tesla-ն ստեղծել է էլեկտրական մեքենա յուրահատուկ արտաքին տեսքով և արդյունավետ շարժիչով, որն օգնել է ընկերությանը հասնել շուկայական կապիտալիզացիայի՝ 33 միլիարդ դոլարով[5]։

Uber-ը հիմնադրվել է 2009 թվականին և 6 տարվա ընթացքում վերածվել է 50 միլիարդ դոլար գնահատվող ընկերության։ Իր պարզ, բայց յուրահատուկ գաղափարը՝ տաքսի պատվիրել սմարթֆոնի հավելվածի միջոցով, դարձել է շատ հայտնի[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шкурко В.Е. Бизнес-планирование в предпринимательской деятельности: [учеб. пособие]/В.Е. Шкурко, Н.Ю. Никитина - Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 2016 - 172с.- c.27—39 — ISBN 978-5-7996-1803-2
  2. Стрекалова Н.Д. Бизнес-планирование: учебное пособие — СПб.: Питер, 2012, — 352с. — с.96—126 — ISBN 978-5-459-01065-7
  3. Unknown. «What is innovation?». Business.gov.au. Վերցված է 29 October 2015-ին.
  4. Kotter International (22 November 2013). «It's not the idea, it's what you do with it». Forbes.com. Վերցված է 29 October 2015-ին.
  5. Dyer, Jeff (19 August 2015). «Decoding Tesla's secret formula». Forbes.com. Վերցված է 29 October 2015-ին.
  6. Davidson, Lauren (21 August 2015). «Uber IPO planned for first half of 2017 as bookings grow four-fold this year». Telegraph.co.uk. Վերցված է 29 October 2015-ին.